Ռաշամ Ռշտունի
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաշամ Ռշտունի | ||
| ||
---|---|---|
մ.թ.ա. 1-ին դար | ||
Ծննդյան օր | մ.թ.ա. 1-ին դար | |
Վախճանի օր | մ.թ.ա. 1-ին դար | |
Դինաստիա | Ռշտունիներ | |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Ռաշամ Ռշտունի (մ.թ.ա. 1-ին դար - մ.թ.ա. 1-ին դար), հայ նախարար և զորավար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառի տանուտերը, Բարզափրան Ռշտունու եղբայրը, Ռշտունիների նախարարական տոհմից[1][2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․թ․ա․ 51-39 թվականներին Ռաշամ Ռշտունին իր եղբոր՝ Բարզափրանի հետ արշավել է Պաղեստին, գերի է բերել բազմաթիվ հրեաների՝ իրենց քահանայապետ Հյուրկանոսի հետ և բնակեցրել Վանա լճի Աղթամար կղզում հիմնադրված Աղթամար քաղաքում։ Ենթադրվում է, որ նրա անունից է առաջացել Ռշտունիք գավառի և տոհմի անունը[1][2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)», Մաքսուդյանց Մ., Էջմիածին, 1916, էջ 6-7․
- ↑ 2,0 2,1 «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. է.
- ↑ 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 313․