Հիրկան Երկրորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիրկան Երկրորդ
Hyrcanus II.jpg
 
Մասնագիտություն՝ high priest
Ծննդյան օր մոտ. մ. թ. ա. 110
Վախճանի օր մ. թ. ա. 30
Դինաստիա Hasmonean dynasty?
Հայր Alexander Jannaeus?
Մայր Salome Alexandra?
Զավակներ Alexandra the Maccabee?

Հիրկան Երկրորդ (եբր.՝ הורקנוס השני‎, մոտ. մ. թ. ա. 110 - մ. թ. ա. 30), հրեա արքա, էթնարքոս (կառավարիչ), քահանայապետ Հասմոների տոհմից, Ալեքսանդր Յանայի որդին: Ք.ա. 76-67, Ք.ա. 63-40 թվականներին Իուդեայի թագավորության քահանայապետն էր: Ք.ա. 47-40 թվականներին հռոմեացիների տիրապետության ժամանակ նույնպես, շարունակեց մնալ Իուդեայի թագավորության քահանայապետի պաշտոնում: Ք.ա. 67 թվականին Իուդեայի թագավորության թագավորն էր[1]:

Իուդեայի թագավորությունը Հիրկան Երկրորդի ժամանակներում

Հիրկանը թագավոր և քահանայապետ Ալեքսանդր Յաննայի և Ալեքսանդրա Սալոմեի ավագ որդին էր:

Ք.ա.76 թվականին՝ Ալեքսանդրի մահից հետո, նրա այրին դարձավ Իուդեայի թագավորության տիրուհին և իր ավագ որդի Հիրկանին նշանակեց քահանայապետ: Ալեքսանդրը շատ կոնֆլիկտներ ուներ փարիսեցիների հետ[2][3]:

Հիրկանին սատարում էին սադուկեյները, հատկապես նրա գործունեության ուշ փուլերում: Ք.ա.76 թվականին Սալոմեյի մահից հետո, նրա այրին դարձավ Իուդեայի թագավորության թագուհին և իր առաջնեկին՝ Հիրկանին դարձրեց թագաժառանգ: Սակայն Հիրկանի գահակալման վաղ տարիները բարդացվեցին եղբոր՝ Արիստոբուլ Երկրորդի հետ երկպառակտիչ պայքարով, որն ավարտվեց Իերիխոն լեռան վրա մարտով[4]: Պարտություն կրելով՝ Հիրկանը կանչեց նախ նաբաթեցիներին, այնուհետև հռոմեացիներին, և նրանք՝ Գնեոս Պոմպեոսի առաաջնորդությամբ, Ք.ա. 63 թվականին գրավեցին Երուսաղեմը և Իուդեայի թագավորությունում հաստատեցին պրոտեկտորատ: Հիրկանի աջ ձեռքն ու զինակիցը (փաստացի գահակիցը) իդումեացի Անտիպատորն էր, ում որդի Հերովդես I Մեծը դարձավ Գալիլեայի կառավարիչը:

Ք.ա. 44 թվականին Հուլիոս Կեսարի մահից հետո Արիստոբուլ Երկրորդի որդին՝ Անտիգոն Երկրորդը, մի քանի անգամ փորձել է գրավել Երուսաղեմը և դաշինք էր կնքել պարթևների հետ: Ք.ա. 40 թվականին նրանք օգնեցին Անտիգոն Երկրորդին թագավոր դառնալ: Այսպիսով Հիրկանը կորցրեց իշխանությունը:

Հիրկանը գերևարված էր և նրա ականջները վնասել էին, որպեսզի նա համաձայն Իուդեայական օրենքի, կարողանա քահանայապետ լինել: Միառժամանակ ապրեց Բաբելոնում, որտեղ երկրպագվում էր տեղացի հրեաների կողմից: Այդժամ հռոմեացիները թագավոր հռչակեցին Հերովդեսին և օգնեցին նրան իշխանության գլուխ գալ:

Հերովդեսի գահակալումից հետո Հիրկանը վերադարձավ Իուդեա: Սակայն նրան չհաջողվեց հանգչել խաղաղությամբ: Նրա աղջիկը՝ Ալեքսանդրան, ով վրդովված էր Հերովդեսի գահակալմամբ, իր հորը տրամադրում էր վճռական քայլերի և համոզում գաղտնի բանակցություններ վարել նաբաթեցիների հետ: Հերովդեսը բացահայտեց դաշինքը և մահապատժի ենթարկեց Հիրկանին: Նա մահացավ 70 տարեկանում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иосиф Флавий. Иудейские древности. Кн.14, 15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Armies of the Hasmonaeans and Herod– Google Knihy։ Books.google.cz։ January 1, 1991։ Վերցված է 2016-10-20 
  2. Alexander Jannaeus jewishencyclopedia.com
  3. Hyrcanus II jewishencyclopedia.com
  4. "Hyrcanus II", Jewish Encyclopedia"