Ռաշամ Ռշտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաշամ Ռշտունի
Դրոշ
Դրոշ
Ռշտունիքի իշխան, Աղթամարի տեր
մ.թ.ա. 1-ին դար
 
Ծննդյան օր մ.թ.ա. 1-ին դար
Վախճանի օր մ.թ.ա. 1-ին դար
Դինաստիա Ռշտունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք

Ռաշամ Ռշտունի (մ.թ.ա. 1-ին դար - մ.թ.ա. 1-ին դար), հայ նախարար և զորավար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառի տանուտերը, Բարզափրան Ռշտունու եղբայրը, Ռշտունիների նախարարական տոհմից[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 51-39 թվականներին Ռաշամ Ռշտունին իր եղբոր՝ Բարզափրանի հետ արշավել է Պաղեստին, գերի է բերել բազմաթիվ հրեաների՝ իրենց քահանայապետ Հյուրկանոսի հետ և բնակեցրել Վանա լճի Աղթամար կղզում հիմնադրված Աղթամար քաղաքում։ Ենթադրվում է, որ նրա անունից է առաջացել Ռշտունիք գավառի և տոհմի անունը[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)», Մաքսուդյանց Մ., Էջմիածին, 1916, էջ 6-7․
  2. 2,0 2,1 «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. է.
  3. 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 313․