Jump to content

Ռանա Դաջանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռանա Դաջանի
արաբ․՝ رنا الدجاني‎‎
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԶահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1]
Քաղաքացիություն Հորդանան
ԿրթությունԱյովայի համալսարան և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունմոլեկուլային կենսաբան և հետազոտող
ԱշխատավայրՀաշիմյան համալսարան[2], Եյլի համալսարան և Քեմբրիջի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Rana Dajani Վիքիպահեստում

Ռանա Դաջանի (20-րդ դար, Զահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1]), հորդանանցի մոլեկուլային կենսաբան, Հաշիմյան համալսարանի դոցենտ[4]։ 2005 թվականին Այովայի համալսարանից ստացել է մոլեկուլային կենսաբանության դոկտորի աստիճան[5]։ Հարվարդի համալսարանի Ռեդքլիֆ Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտից ստացել է կրթաթոշակ[6] և Էյզենհաուերի կրթաթոշակ[7]։ Դոկտոր Դաջանին Ֆուլբրայթ ծրագրի գիտաշխատող է, ստացել է երկու Ֆուլբրայթ մրցանակ[8][9]։ Ծրագրի իրականացման ընթացքում ավելի քան 7000 աղջիկներ Հորդանանում, Լիբանանում և Սիրիայում սովորել են կարդալ, զգալիորեն ընդլայնվել է Հորդանանում գրադարանների ցանցը։ Եղել է Եյլի համալսարանի այցելու պրոֆեսոր Եյլի ցողունային բջիջների կենտրոնում և այցելու գիտաշխատող Քեմբրիջի համալսարանի և Հորդանանի Ցողունային բջիջների թերապիայի կենտրոնում[10]։

Մեծ Բրիտանիայում հիմնադրված «Մուսուլմանական գիտական ամսագիրը» բարձր է գնահատել Ռանա Դաջանիին որպես իսլամական աշխարհում ամենաազդեցիկ կին գիտնականներից մեկը և «100 ամենաազդեցիկ արաբ կանանց» շարքում դասվել է 13-րդը «CEO Middle East Magazine» ամսագրում։

2010 թվականին այն ներառվել է Քլինթոնի հիմնադրամի ծրագրում։

2014 թվականին Ռանա Դաջանին ստացել է WISE մրցանակը Քաթարում և Թագավոր Հուսեյնի Պատվո շքանշան։

Հրապարակումներ և ելույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանա Դաջանին ՄԱԿ-ի հորդանանյան գրասենյակի կանանց խորհրդատվական խորհրդի անդամ է։ Հրապարակվել է մի քանի գիտական և բնությանն առնչվող ամսագրերում[11]։ Ելույթներով հանդես է եկել Քեմբրիջի համալսարանի Տեմպլեթոն-Քեմբրիջի լրագրության ընկերակցության սիմպոզիումում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ՄաքԳիլի համալսարանում և Բրիտանական խորհրդի «Հավատա երկխոսությանը» կոնֆերանսին[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://welovereading.org/wp-content/uploads/2020/07/Rana_Dajani_Resume_leader_-July2020.pdf
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. https://council.science/current/blog/isc-appoints-100-new-fellows/
  4. Rana. B. MR. Al-Dajani Արխիվացված 2016-09-11 Wayback Machine, Hashemite University, retrieved 2017-08-02.
  5. Past students in Molecular Medicine (formerly Molecular & Cellular Biology) Արխիվացված 2017-08-03 Wayback Machine, University of Iowa Carver College of Medicine, retrieved 2017-08-02.
  6. «Rana Dajani». Radcliffe Institute for Advanced Study at Harvard University (անգլերեն). 2017 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  7. «Eisenhower Fellows website». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. Yale News, First Person: A Fulbrighter at Yale.
  9. «Jordanian Fulbright Alumna Receives Global Changemaker Award». Amidest. America-MidEast Educational and Training Services. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  10. Dajani, Rana (2014 թ․ հունիսի 12). «Jordan's stem-cell law can guide the Middle East». Nature (անգլերեն). 510 (7504): 189–189. doi:10.1038/510189a.
  11. Dajani, Naja (2012 թ․ հոկտեմբերի 31). «How women scientists fare in the Arab world». Nature. 491 (7422): 9. doi:10.1038/491009a. PMID 23128188. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  12. «Dr. Rana Dajani, Molecular Biologist, Jordan». Bulbula Changing Conversations. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.