Ռալֆ Պարվե
Appearance
Ռալֆ Պարվե էստ․՝ Ralf Parve | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1919[1][2] |
Ծննդավայր | Ռակվեռե, Էստոնիա |
Վախճանվել է | ապրիլի 29, 2011[1] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Նիմմե, Տալլին, Հարյումաա, Էստոնիա |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Ռալֆ Պարվե (էստ․՝ Ralf Parve, հունիսի 25, 1919[1][2], Ռակվեռե, Էստոնիա - ապրիլի 29, 2011[1], Նիմմե, Տալլին, Հարյումաա, Էստոնիա), էստոնացի գրող։ Էստոնիայի գրողների միության անդամ (1945)։
Էստոնացի գրող Լիլի Պրոմետի ամուսինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռալֆ Պարվեն ծնվել է 1919 թվականին Ռակվեռեում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1938 թվականին Տալլինում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կարմիր բանակում։ 1944-1951 թվականներին աշխատել է որպես լրագրող։ 1947-1989 թվականներին եղել է կոմունիստական կուսակցության անդամ[3]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակել սկսել է 1936 թվականից։ Առաջին ժողովածուն՝ «Մարտնչողի հոգուց», հրատարակվել է 1945 թվականին։ Պարվեի ստեղծագործությունների մեծ մասը գրված են երեխաների համար։
- «Մեր բակի տղաները», 1949
- «Ամռան օրերը Սիվերսկում», 1953
- «Դպրոցում և դպրոցի ճամփին», 1959
- «Ողջույն արև», 1961
- «Բանաստեղծություններ երեխաների համար», 1966
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քամու նետեր» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է հանրապետական մրցանակի։
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ Հանուն բարեկամության, «Բացատրագիր», էստոնական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռալֆ Պարվե Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
|
Կատեգորիաներ:
- Հունիսի 25 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Էստոնիայում ծնվածներ
- Ապրիլի 29 մահեր
- 2011 մահեր
- Էստոնիայում մահացածներ
- Տալլինի Անտառային գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էստոնացի գրողներ
- Էստոնացի բանաստեղծներ
- Էստոնացի լրագրողներ
- Էստոնիայի գրողների միության անդամներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին