Ռաբիհ Մաջիր
Ռաբիհ Մաջիր արաբ․՝ رابح ماجر | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ալժիր | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 15, 1958 (65 տարեկան) կամ փետրվարի 15, 1958 (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալժիր, Ֆրանսիական Ալժիր | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 88 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մուստաֆա Ռաբիհ Մաջիր (արաբ․՝ رابح ماجر, դեկտեմբերի 15, 1958 կամ փետրվարի 15, 1958, Ալժիր, Ֆրանսիական Ալժիր), ալժիրցի ֆուտբոլիստ և մարզիչ, խաղացել է հարձակվողի դիրքում։ Միջազգային մակարդակով Ալժիրի ամենահաջողակ ֆուտբոլիստը։ Ալժիրի միակ ֆուտբոլիստն, ով նվաճեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։
Մաջիրը ֆուտբոլային կարիերան սկսեց «Հուսեին Դեյ» ակումբում, որտեղ խաղաց մինչև 25 տարեկանը։ Այնուհետև տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ խաղաց «Ռասինգ» և «Տուր» ակումբների կազմում։ 1985-ին Մաջիրը տեղափոխվեց պորտուգալական «Պորտու» ակումբ, որի համար կարճատև ընդմիջումով խաղաց գրեթե վեց տարի։ «Պորտու»-ի հետ Մաջիրն հասավ իր կարիերայի կարևոր հաջողություններին, նվաճեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթն ու Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթը։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաջիրն ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ հանդես եկավ 14 տարի, խաղաց 87 խաղում և խփեց 31 գնդակ։ Մաջիրը խփած գոլերի քանակով Ալժիրի հավաքականի ռեկորդակիրն է։ Հավաքականի կազմում նա մասնակցել է աշխարհի երկու առաջնությունների՝ 1982 և 1986 թվականներին։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաջիրի մարզչական կարիերան սկսեց Ալժիրի հավաքականի հետ աշխատանքից, որը նա առաջին անգամ գլխավորեց 1993-ին և այնտեղ աշխատեց մինչև 1995-ը։ Հետո նա ևս երկու անգամ գլխավորեց այն՝ 1999-ին և 2001-2002 -ն ընկած ժամանակահատվածը, մինչև՝ 2006-ին մարզիչի կարիերային վերջ դնելը, երբ գնաց աշխատելու Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքում։ Ղեկավարել է նաև քաթարյան «Ալ Վակրա» և «Ալ Ռայան» ակումբները։
2017-ին Մաջիրը դարձյալ գլխավորեց Ալժիրի հավաքականը, այն բանից հետո, երբ Լուկաս Ալկարասը չկարողացավ նրան դուրս բերել Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնություն[1]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակումբային։
- Ալժիրի Գավաթակիր՝ 1978/79
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր՝ 1986/87
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր՝ 1987
- Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթակիր՝ 1987
- Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն՝ 1985/86, 1987/88, 1989/90
- Պորտուգալիայի Գավաթակիր՝ 1987/88, 1990/91
- Պորտուգալիայի Սուպերգավաթակիր՝ 1986, 1990
- Հավաքականի կազմում։
- Համաաֆրիկյան խաղերի հաղթող՝ 1978
- Աֆրիկայի ազգերի գավաթի արծաթե մեդալակիր՝ 1980
- Աֆրիկայի Ազգերի գավաթի բրոնզե մեդալակիր՝ 1984
- Աֆրիկայի ազգերի գավաթակիր՝ 1990
- Աֆրիկյան-ասիական ազգերի գավաթակիր՝ 1991
- Անձնական։
- Տարվա Աֆրիկյան ֆուտբոլիստ՝ 1987
- 20-րդ դարի արաբ ֆուտբոլիստ
- 20-րդ դարի ալժիրցի ֆուտբոլիստ
- 20-րդ դարի Աֆրիկյան ֆուտբոլիստ (5-րդ տեղ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Маджер в очередной раз возглавил Алжир». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկություն Zerozero-ում
- Կենսագրությունը Blogportista-ում Արխիվացված 2020-07-20 Wayback Machine
- Կենսագրությունը BDFutbol-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբիհ Մաջիր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փետրվարի 15 ծնունդներ
- Ալժիր քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ալժիրցի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մարզական լրագրողներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Տուրի ֆուտբոլիստներ