Քինգի մասնագիտական առաջնաելույթն է եղել «Ջեյն Էյր» հեռուստասերիալը[2]։ Սակայն մարմնավորել այդ դերը՝ նա անկարող էր, մեկ շաբաթ առաջ՝ մինչ այդ օրը, երբ Քինգը պետք է նկարահանվեր, նա ցավ է զգում ստամոքսում և հեռացրել են նրա կույր աղիքը։ Ջորջիի գործակալը ասել է պրոդյուսերներին, որ նա երևի թե չկարողանա ժամանակին կազդուրվի վիրահատությունից հետո, այդ պատճառով՝ Քինգը պետք է նկարահանվի տաս օրվա ընթացքում[3]։ Հրավիրվել է մեկ այլ դերասանուհի, բայց Քինգը կազդուրվել է ժամանակին և ստացել է բժշկական թույլտվություն, որպեսզի նկարահանվի ֆիլմում։
Նրա ամենահայտնի դերերից մեկն է դեռահաս Գարիետի դերը «Wild Child» (2008) ֆիլմում և դաժան դավաճան Սոֆիի դերը «Այլանդակված» (2009) սլեշ ֆիլմում։ 2010 թվականի աշնանը Քինգը մասնակցել է «Մի անգամ նոյեմբերին գիշերը» (անգլ.՝ One Night In November) բեմադրությունում, Բելգրադի թատրոնում, Քովենտրի։ Նույն թվականին մարմնավորել է Ջուլսի դերը «Ինչպես ամուսնանալ միլիարդատերի հետ» ռոմանտիկ կատակերգությունում։ Քինգը նաև հայտնվել է արքայադուստր Ելենայի դերով BBC հեռուստաալիքի ֆանտաստիկ «Մեռլինը» հեռուստասերիալի, «The Changeling» էպիզոդում։ Շուտով դերասանուհու հերոսուհին՝ Էմման, հայտնվում է «Կոկները ընդդեմ զոմբիների» (2012) կատակերգությունում՝ սև հումորով, որը պատմում է բանկ թալանող խմբի մասին, որոնք պայքարում են զոմբիների դեմ։