Ջեյն Էյր (հեռուստասերիալ, 2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն Էյր
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀիմքՋեյն Էյր
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍուսաննա Վայթ
Գլխավոր
դերերում
Ռութ Ուիլսոն, Թոբի Սթիվենս, Ջորջի Հենլի, Թարա Ֆիցջերալդ, Փեմ Ֆերրիս, Claudia Coulter? և Քրիստինա Քոուլ
ՊրոդյուսերԴիդերիկ Սանտեր
ՍցենարիստSandy Welch?
ՕպերատորՄայք Իլի
ԵրաժշտությունՌոբերտ Լեյն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ4
Էկրաններին էսեպտեմբերի 24, 2006-ից հոկտեմբերի 15, 2006
ՀեռուստաալիքBBC One
ԸնկերությունBBC One
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս և Հուլու
Պաշտոնական կայքէջ

«Ջեյն Էյր» (անգլ.՝ Jane Eyre), Շարլոթ Բրոնտեի հայտնի «Ջեյն Էյր» անգլիական վեպի վերջին էկրանավորումներից մեկը։ Մեծ Բրիտանիայում դրաման ցուցադրվել է BBC One հեռուստաալիքով։

Տվյալ ադապտացիան համարվում է հաջողված։ Այն հավաքել է քննադատական դրական կարծիքներ և բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ և անվանակարգեր։

Ռուսական տարբերակում, DVD-ներով թողարկված, ինչպես նաև "Культура" հեռուստաալիքով ցուցադրվածը, տևում է մոտ 30 րոպե։ Յուրաքանչյուր սերիայից հեռացվել են 6-8 րոպե։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Ջեյնը ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, որտեղ նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Մեծանալով, Ջեյնը որպես դաստիարակչուհի աշխատանքի է ընդունվում Թորնֆիլդում, որի տերն է համարվում միստր Ռոչեստրը, որը իբր սիրահարված է Բլանշ Ինգրեմին։

Առաջին սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Ջեյն Էյրը որբ է։ Նա ապրում է իր քեռու տանը, որը մահացել է։ Մահվան մահիճում նա իր կնոջից՝ Սառայից երդում է վերցնում, որ նա կխնամի Ջեյնին։ Բայց միսիս Ռիդը ատում է Ջեյնին։ Դա նկատում են նրա երեխաները. Ջոնը, Էլիզան և Ջորջիանան, որոնք ամեն կերպ փորձում են տհաճ դարձնել նրա կյանքն իրենց նսեմացումներով, վիրավորանքներով և ընդհարումներով։

Ջեյնը շարունակում է ապրել իր քեռու տանը, բայց ոչ մի ջերմություն և գուրգուրանք չի ստանում։ Վերջ ի վերջո միսիս Ռիդի «համբերությունը» սպառվում է, և նա երեխային ուղարկում է աղջիկների Լոուդի դպրոց, որը հայտնի է իր խստակյաց կանոններով։

Այնտեղ աղջիկը գտնում է ընկերուհի, միայն թե, կառավարության դպրոցի աշակերտների հանդեպ ունեցած անուշադրության արդյունքում Էլեն Բյորսը մահանում է հասարակ հիվանդությունից։ Ջեյնը ևս մեկ անգամ մտածում է կանանց դիրքի մասին հասարակության մեջ և ձգտում է դառնալ անկախ և ինքնաբավ։

Դառնալով տասնինը տարեկան և ստանալով կրթություն, միս Էյրը որոշում է լքել Լոուդը և ապրել ինքնուրույն։ Երիտասարդուհին հայտարարություն է գրում աշխատանք փնտրելու մասին։ Պատասխանը գալիս է Թորնֆիլդից, որտեղ հետաքրքրված են դաստիարակչուհու աշխատանքով, և նա ճանապարհ է ընկնում։ Նրան դիմավորում է տնային տնտեսուհի միսիս Ֆերֆակսը, ում Ջեյնը սխալմամբ ընդունում է որպես կալվածքի տիրուհի։ Տնտեսուհին ծանոթացնում է խնամակալության տակ գտնվող Ադելի հետ՝ ֆրանսուհի, նույնպես որբ, որը մնացել է կալվածքի տիրոջ՝ Էդվարդ Ռոչեստորի խնամակալության տակ։ Տան տերն` ինքը հազվադեպ է լինում կալվածում, բայց շուտով միսը ծանոթանում է նրա հետ։

Մի անգամ գիշերը Ջեյնը արթնանում է տարօրինակ ձայներից, որոնք լսվում էին միստր Ռոչեստրի ննջասենյակից։ Տնային դաստիարակչուհին գնում է ձայների կողմը և տեսնում է տիրոջ այրվող սենյակը...

Երկրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Ջեյնը ժամանակին փրկում է Ռոչեստորին, նրան սկսում է տանջել այն հարցը, թե ով է այրել անկողինը, և ով էր այդ տարօրինակ ձայներ արձակողը։ Նրա կասկածանքները ընկնում են մռայլ դերձակուհու՝ Գրեյս Փուլի վրա, որը մուտք ուներ մյուսների համար անհասանելի Հյուսիսային աշտարակ։ Հաջորդ առավոտ կալվածքի տերը առանց նախազգուշացման հեռանում է Թորնֆիլդից, և վերադառնում է ազնվականների բազմության հետ, որոնց թվին էր պատկանում հիանալի միս Բլանշ Ինգրեմը, որը վաղուց երազում է դառնալ միսիս Ռոչեստոր։

Մինչ Ռոչեստորը բացակայում էր, գալիս է խորհրդավոր հյուր՝ միստր Մեյսոնը, որը միանգամից թաքնվում է տան ինչ-որ հատվածում։ Նա հայտնվում է միայն երեկոյան վիրավորված և արյունահոսելով։ Միստր Ռոչեստրի հրամանով Ջեյնը հոգ է տանում Ռիչարդ Մեյսոնի (գործողությունները տեղի են ունենում հյուսիսային աշտարակում) մասին, մինչ նա բժիշկ է փնտրում։ Հսկելով խորհրդավոր «հին ծանոթին» Ջեյնը կրկին լսում է տարօրինակ վախեցնող ձայներ դռան մյուս կողմից…

Երրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյնին հյուր է գալիս նրա վաղեմի ծանոթուհին՝ դայակ Բեսի Լին Գեյթսհեդից։ Բեսին հայտնում է աղջկան միսիս Ռիդի ծանր վիճակի մասին և նրա խնդրանքի մասին՝ հանդիպել Ջեյնին մահվանից առաջ։

Նույնիսկ այսքան տարիներ անց քեռակինը զզվանք է զգում նրա հանդեպ։ Ջեյնը տարակուսում է և խնդրում է ասել պատճառը, որի համար բարեկամը չի սիրում նրան։ Խոսակցությունից պարզ է դառնում, որ Սառա Ռիդին թվում էր, որ նրա ամուսինը իր քրոջ աղջկան ավելի շատ էր սիրում իր սեփական երեխաներից։ Այստեղ էլ աղջիկը իմանում է, որ նա ունի ևս մեկ հորեղբայր՝ Ջոն Էյրը։ Միայն թե, քեռակինը հորեղբորը ասել է, որ փոքրիկ Ջեյնը մահացել է Լոուդի դպրոցում։ Ի տարբերություն քեռակնոջ Էյրը կարող է ներել մահացող կնոջ հրեշավոր հերյուրանքը։

Թորնֆիլդից հեռու լինելով, երիտասարդ աղջիկը կարոտում է կալվածքը և այնտեղի բնակիչներին, քանի որ կալվածքը դարձել էր նրա տունը, որը նա նախկինում երբեք չէր ունեցել։ Միայն թե միս Ինգրեմի և Ռոչեստրի ամուսնության շշուկները մտահոգում են նրան. դա նշանակում է, որ Ադելին կուղարկեն դպրոց, իսկ դաստիարակչուհին պետք է լքի կալվածքը։ Աղջիկը վերադառնում է «տուն»։

Տան տերը նույնպես կարոտում է, ինչպես և Ջեյնը, և սպասում է նրա վերադարձին։ Երբ աղջիկը վերջապես վերադառնում է, Ռոչեստորը փորձում է որսալ աղջկա զգացմունքները, քանի որ նա վաղուց անդառնալիորեն սիրահարված էր։ Տղամարդը անընդհատ ծաղրում է իր սիրո օբյեկտին, որպեսզի նա վերջապես խոսի, իբր չի սիրում միայն Թորնֆիլդը, այլ նաև Էդվարդին։ Նա հասնում է իր ուզածին և առաջարկություն է անում Ջեյնին, որը, հավատալով իր երջանկությանը, համաձայնվում է։

Հարսանիքից մի քանի որ առաջ աղջիկը անընդհատ տեսնում է սարսափելի երազներ իրենց երջանկության կեղծ լինելու մասին, հաջորդ գիշեր նա իր անկողնու կողքին տեսնում է սպիտակ հագնված սարսափելի արտաքինով արարածի, իսկ առավոտյան իր հարսանեկան քողը պատռված է տեսնում... Ռոչեստորը փորձում է հանգստացնել սիրելիին։

Հարսանիքի օրը բացահայտնվում է սարսափելի գաղտնիք. սիրելին ամուսնացած է։ Ռոչեստորի կինը՝ Բերտա Անտուանետա Մեյսոն-Ռոչեստորը ապրում է հյուսիսային աշտարակում։ Նա խելագար է (նրանց ընտանիքում հիվանդությունը ժառանգաբար շարունակվում է)։ Որպեսզի պաշտպանի նրան և նրանից, կնոջը բանտարկել են։ Էդվարդը պատմում է և ասում, որ սիրում է Ջեյնին, առաջարկելով ապրել որպես քույր և եղբայրը։ Միայն թե, աղջկա բարեպաշտությունը արգելում է այդպիսի մտքերը և վաղ առավոտյան, մինչ կալվածքի բնակիչները քնած են, միս Էյրը փախչում է…

Չորրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն փողերով, որը ուներ, աղջկան հասցնում են մինչ ճանապարհի կեսը։ Մի քանի օր Ջեյնը սոված թափառում է և քնում է բաց երկնքի տակ, նա չունի ո՛չ գումար, ո՛չ ապաստան։

Վերջապես, մի անձրևոտ օր նա հյուծված ընկնում է ինչ-որ տան աստիճանների վրա։ Այդ տունը հոգևորական Սենթ Ջոն Ռիվերսի և քույրերի՝ Դիանայի և Մերիի տունը։ Այնտեղ աղջիկը գտնում է ուտելիք, ջերմություն և ապաստան։

Ջեյնը, կարծես, կորցրել էր իր հիշողությունները։ Աստիճանաբար հիշողությունը վերադառնում է, բայց երիտասարդ միսը (այնպես, որ ձախողված ամուսինը չփնտրի նրան) գաղտնի է պահում իր ազգանունը։ Հոգևորականը միս Էյրին աշխատանք է տալիս որպես ուսուցչուհի գյուղական դպրոցում, որից նա շատ գոհ է։

Որոշ ժամանակ անց ճշմարտությունը բացահայտնվում է։ Ջեյնը տեղեկություններ է ստանում իր հորեղբայր Ջոն Էյրից, որը նրան թողնում է ժառանգություն 20 հազար ֆունտ։ Պարզվում է, որ նա նաև Ռիվերսների հորեղբայրն է։ Երջանիկ Ջեյնը ուրախանում է ձեռք բերված հարազատներից և ժառանգությունը բաժանում է չորս հավասար մասերի։

Սենթ Ջոնը ուշադրություն է դարձնում քրոջը և առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ։ Այդ ամենը նա անում է նրա համար, որպեսզի իրագործի իր գաղափարները. երիտասարդը պատրասվում է գնալ Հնդկաստան և զբաղվել միսիոներական գործունեությամբ, իսկ մաքուր և անբասիր Ջեյնը կնոջ հիանալի թեկնածու է։ Աղջիկը դեմ է նման մտքի, բայց վերջ ի վերջո համաձայնվում է նրա հետ գնալ, բայց ոչ որպես նրա կին։ Միայն թե, դա դուր չի գալիս Ռիվերսին, և նա գրեթե համոզում է քրոջը, բայց վերջին որոշիչ պահին նա լսում է ինչ-որ տեղից եկող Ռոչեստորի ձայնը, որը կանչում է նրան. «Ջեյն, Ջեյն, Ջեյն»։

Վերադառնալով Թորնֆիլդ, Ջեյնը գտնում է միայն այրված քարեր։ Տեղացիների պատմածներից իմանում է, որ Բերտան այրել է տունը, նետվել է տանիքից, իսկ Ռոչեստորը այլանդակված է և ապրում է մեկ այլ տանը, նա գնում է այնտեղ։ Տեղ հասնելով, աղջիկը գտնում է սիրելիին կոտրված, կոիւյր և ճնշված վիճակում։ Որոշ ժամանակ անց Էդվարդը կրկին խնդրում է նրան դառնալ իր օրինական կինը։

Երկու տարի անց Էդվարդի տեսողությունը որոշ չափով վերականգնվում է, և ի վերջո կարողանում է տեսնել իր առաջնեկին։

Սերիայի վերջում գլխավոր հերոսները հավաքվում են պարտեզում միասնական լուսանկարի համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուտ Ուիլսոն - Ջեյն Էյր
  • Տոբի Սթիվենս - Էդվարդ Ռոչոստեր
  • Լորեյն Էշբորն - միսիս Ֆեյրֆաքս
  • Կոսիմա Լիտլվուդ - Ադել
  • Էյդան Մակարդլ - Ջոն Էշտոն
  • Դանիոլ Փիրի - Ռիչարդ Մեյսոն
  • Պեմ Փերիս - Գրեյս Փուլ
  • Կլաուդիա Քոուլթեր - Բերթա Ռոչոստեր
  • Քրիստինա Քոուլ - Բլանշ Ինգրեմ
  • Ֆրանչեսկա Էննիս - լեդի Ինգրեմ
  • Հեսթեր Օջերս - Էլեն Բյորնս
  • Ջորջի Հենլի - երիտասարդ Ջեյն Էյր
  • Տարա Ֆիցջերալդ - միսիս Ռիդ
  • Կարա Հորգան - Էլիզա Ռիդ
  • Բեթանի Գիլ - երիտասարդ Էլիզա Ռիդ
  • Ռեբեկա Ստետոն - Բեսի
  • Արթուր Քոքս - գնդապետ Դենթ
  • Չարիթի Ուեյկֆիլդ - միս Թեմպլ (տեսարանտշը կտրված է)
  • Ջորջիյա Քինգ - Ռոզամունդա Օլիվեր

Մրցանակներ և անվանակարգեր 2007 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք
Ոսկե Գլոբուս Премия «Ոսկե Գլոբուս» մրցանակ լավագույն կնոջ դերի համար, մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ Ռուտ Ուիլսոն Առաջադրված
«Էմմիի» փրայմ- թայմ մրցանակաբաշխություն Մինի սերիալի, ֆիլմի կամ թատերական բեմադրության լավագույն ռեժիսորի մրցանակ Սյուզաննա Ուայթ Առաջադրված
Մրցանակ մինի սերիալի, ֆիլմի կամ թատերական բեմադրության լավագույն ադապտացված սցենարի համար Սենդի Ուելչ Առաջադրված
Մինի սերիալի կամ ֆիլմի ստացված օպերատորական աշխատանքի մրցանակ Առաջադրված
Մինի սերիալի, ֆիլմի կամ թատերական բեմադրության լավագույն հանդերձանքի մրցանակ «Առաջին սերիա»
Սալի Քրիս և Անդրեա Գեյլեր
Հաղթանակ
Outstanding Single-Camera Picture Editing for a Miniseries, Movie or Special Առաջադրված
Outstanding Single Camera Sound Mixing for a Miniseries or a Movie Առաջադրված
Մինի սերիալի, ֆիլմի կամ թատերական բեմադրության լավագույն սանրվածքների մրցանակ Հաղթանակ
Մինի սերիալի, ֆիլմի կամ թատերական բեմադրության լավագույն արտ-ռեժիսորի մրցանակ Հաղթանակ
Primetime Emmy Award for Outstanding Casting for a Miniseries, Movie, or a Special Առաջադրված
Արբանյակային մրցանակ Լավագույն մինի սերիալ Առաջադրված
Հեռուստատեսության մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի Ռուտ Ուիլսոն Առաջադրված
Հեռուստատեսության մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան Տոբի Սթիվենս Առաջադրված
ԱՄՆ-ի Գիլդիայի պրոդյուսերների մրցանակաբաշխություն Լավագույն հեռուստասերիալ Առաջադրված
Մինի սերիալի կամ հեռուստասերիալի լավագույն հանդերձանքի դիզայներ Անդրեա Գեյլեր Առաջադրված