Մեկ օր (ֆիլմ)
Մեկ օր անգլ.՝ One Day | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Հիմք | One Day? |
Թվական | սեպտեմբերի 29, 2011, նոյեմբերի 3, 2011[1] և օգոստոսի 8, 2011 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Lone Scherfig? |
Պրոդյուսեր | Նինա Ջեյքոբսոն |
Սցենարի հեղինակ | Դևիդ Նիքոլս |
Դերակատարներ | Էն Հեթուեյ, Ջիմ Սթարջես, Պատրիշա Կլարկսոն, Ռոմոլա Գարայ, Ռեյֆ Սփալ, Քեն Սթոթ, Ջոդի Ուիտաքեր, Jamie Sives?, Ջորջիա Քինգ, Gil Alma?, Heida Reed?, Joséphine de La Baume?, Matt Berry?, Տոբի Ռեգբո, Tom Arnold?, Թոմ Միսոն, Մեթյու Բիրդ, Էմիլիա Ջոնս, Ֆոկս Ֆիբի, Կլարա Պեջետ[2] և Ամանդա Ֆեյրբանկ Հայնս[2] |
Օպերատոր | Բենուա Դելյոմ |
Երաժշտություն | Ռեյչել Փորթման |
Մոնտաժ | Բառնի Փիլինգ |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Նկարահանման վայր | Փարիզ և Էդինբուրգ |
Կինոընկերություն | Random House, Focus Features, Film4 Productions և Color Force |
Տևողություն | 107 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Մեկ օր (անգլ.՝ One day), 2011 թվականի[3] ամերիկյան մելոդրամա այն մասին, թե ինչպես տարիների ընթացքում պահպանել մտերմիկ հարաբերություններ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեկստերն ու Էմման՝ Էդինբուրգյան համալսարանի շրջանավարտները, ծանոթանում են ավարտական երեկոյի ժամանակ՝ 1988 թվականի հուլիսի 15-ին՝ Սուրբ Սոիտինի օրը։ Թվում է՝ նրանց միջև չեն զարգանում ռոմանտիկ հարաբերություններ, սակայն հետագայում նրանք մնում են ընկերներ։
Ֆիլմում պատկերված է Դեկստերի ու Էմմայի կյանքը հուլիսի 15-ին 23 տարվա ընթացքում։ Շուրջ 20 տարվա ընթացքում նրանք գրեթե ամեն տարի հանդիպում են հուլիսի 15-ին, սակայն այդպես էլ կամ իրենք իրենց չեն խոստովանում, որ սիրահարված են, կամ էլ բարձրաձայն չեն արտահայտվում։
Դեկստերն աշխատանքի է անցնում հեռուստատեսությունում, դառնում հաղորդավար, սակայն ժամանակի ընթացքում նույն աշխատանքը նրան ձանձրացնում է։ Ալկոհոլի հետ ունեցած խնդիրների պատճառով Դեկստերը կորցում է աշխատանքը, որից հետո սկսում է աշխատել իր նախկին համակուրսեցու ռեստորանում որպես խոհանոցի հասարակ աշխատող։
Համալսարանն ավարտելուց հետո Էմման երազում է դառնալ գրող, սակայն սկզբնական շրջանում մեքսիկական խորտկարանում աշխատում է որպես մատուցողուհի։ Մի քանի տարի անց նա դառնում է ուսուցչուհի։
Այն ժամանակ, երբ Դեկստերն ամուսնանում է, Էմման ստանում է կանխավճար գիրք գրելու համար։ Դեկստերի ամուսնալուծության ժամանակ Էմման արդեն հայտնի գրող է, ապրում է սեփական բնակարանում, հանդիպում է մի երաժիշտի հետ։
Դեկստերը հյուր է գնում Էմմային։ Վերջինս ուզում է նրան ծանոթացնել իր փեսացուի հետ, սակայն Դեկստերը ճանապարհի կեսին հրաժեշտ է տալիս ու հեռանում։ Էմման վազում է նրա հետևից ու համբուրում։
Մոտ մեկ տարի անց Դեկստերն ու Էմման ամուսնանում են, սակայն երկու տարի անց Էմման վրաերթի է ենթարկվում ու մահանում։ Կնոջ մահից հետո Դեկստերը կրկին տարվում է ալկոհոլով։ Դեկստերը հարցին, թե ինչպես ապրել այդ ամենից հետո, նրա հայրը պատասխանում է. «Ապրիր այնպես, կարծես թե նա դեռ կենդանի է։ Քո մոր մահից հետո ես այդպես էլ ապրում եմ»։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էն Հեթուեյ - Էմմա Մորլի
- Ջիմ Սթարջես - Դեկստեր Մեյհյու
- Ռեյֆ Սպոլ - Յան
- Պատրիշա Կլարկսոն - Էլիսոն Մեյհյու
- Ռոմոլա Գարայ - Սիլվի Կոուպ
- Ջոդի Ուիտակեր - Թիլի
- Ջորջիա Քինգ - Սյուկի
- Նատալի Հալամ - Յանի կինը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «One Day, starring Anne Hathaway and Jim Sturgess, begins production» (Press release)։ Focus Features։ հուլիսի 15, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-27-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2011 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ