Ջոն Ուիլյամ Սնոու
Ջոն Ուիլյամ Սնոու | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Քենյոն քոլեջ, Ջորջ Վաշինգտոն համալսարան, Թոլեդոյի համալսարան, Վիրջինիայի համալսարան և Gilmour Academy? |
Մասնագիտություն՝ | գործարար և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 2, 1939[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Թոլեդո, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ինքնագիր | |
Ջոն Ուիլյամ Սնոու (անգլ.՝ John William Snow, օգոստոսի 2, 1939[1], Թոլեդո, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և պետական գործիչ։ ԱՄՆ նախկին ֆինանսների նախարար. այս պաշտոնում նշանակվել էր 2003 թվականի սկզբին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից, ով խոստացավ կիսով չափ կրճատել ազգային պարտքը։ Նշանակվելուց մի քանի տարի անց Սնոուն բախվեց Բուշի վարչակազմի հետ` իր տնտեսական քաղաքականության համար։ 2006 թվականի գարնանը Սնոուն հեռացվեց աշխատանքից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Սնոուն ծնվել է 1939 թվականի օգոստոսի 2-ին Օհայոյի Տոլեդո քաղաքում։ 1962 թվականին նա ավարտեց Տոլեդոյի համալսարանը, այնուհետև Վիրջինիայի համալսարանը, որտեղ նրա ղեկավարները երկու Նոբելյան մրցանակակիր էին և դարձավ տնտեսական գիտությունների թեկնածու։ 1967 թվականին Սնոուն ավարտել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Այնուհետև նա դասավանդել է տնտեսությունը Վիրջինիայի համալսարանում, Մերիլենդում, ինչպես նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանում[2]։
1972-1976 թվականներին աշխատել է ԱՄՆ տրանսպորտի նախարարությունում՝ զբաղեցնելով Կառավարության փոխհարաբերությունների օգնականի, կանոնակարգերի, պլանավորման և միջազգային հարցերի գծով օգնականի տեղակալ, փոխնախարարի տեղակալ, մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային վարչակազմի ադմինիստրատոր պաշտոնները[2]։
1977 թվականից՝ փոխնախագահ, 1985 թվականից՝ CSX կորպորացիայի նախագահ։ Այս կորպորացիան Միացյալ Նահանգների խոշորագույն տրանսպորտային ընկերություններից մեկն է։ Այն տիրապետում է երկաթուղիների, նավահանգիստային տերմինալների ցանցին, ապահովում է տրանսպորտային համապարփակ ծառայություններ աշխարհի ավելի քան 70 երկրներ ապրանքների առաքումը։ Սնոուն CSX-ի ղեկավարած շուրջ 20 տարվա ընթացքում կորպորացիայի ֆինանսական ցուցանիշները զգալիորեն բարելավվել են[2]։
1992 թվականին Սնոուն ընտրվեց Ֆինանսական ինստիտուտների բարեփոխման, նրանց գործունեության վերականգնման և կարգավորման ազգային հանձնաժողովի համանախագահ։ Այս հանձնաժողովը զբաղվում էր Միացյալ Նահանգների ֆինանսական ճգնաժամից հետո առաջարկությունների մշակմամբ, որոնք ազդում էին քաղաքացիների խնայողությունների և վարկերի վրա[2]։
1994-1996 թվականներին Սնոուն գլխավորել է գործարար կլոր սեղան կազմակերպությունը, որը միավորում է ամերիկյան 250 խոշորագույն ընկերությունների ղեկավարներին:տրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի ընդունմանը։ Այդ պաշտոնում նա աջակցել է ազատ առևտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի ընդունմանը[2]։
2003 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը առաջարկեց Սնոուի թեկնածությունը գանձապետարանի պաշտոնում։ 2003 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն տվեց առաջարկին, իսկ 2003 թվականի փետրվարի 3-ին Սնոուն դարձավ ԱՄՆ ֆինանսների նախարար[2]։
Բուշ Սնոուի հետ բաց հակամարտության մեջ է մտել 2005 թվականի վերջին, երբ հերթական անգամ Սենատին կոչ է արել ավելացնել փոխառությունների առաստաղը։ 2006 թվականի գարնանը նոր փոխառու միջոցների անհրաժեշտությունը հարուցել է կոնգրեսականների խիստ քննադատությունը, որոնք այն վերագրում են ԱՄՆ նախագահի անարդյունավետ տնտեսական քաղաքականության հաշվին[3]։
2006 թվականի ապրիլին լրատվամիջոցները հայտնեցին, որ Սնոուն պատրաստ է հեռանալ պաշտոնից, հենց որ Բուշը փոխարինող գտնի։ Այս հաղորդագրությունների հայտնվելը կապված է Բուշի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման հետ[4]։ Սնոուն շուտով հրաժարական տվեց, և ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում նրան փոխարինեց Հենրի Պոլսոնը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «John W. Snow». The White House Website. 2003 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Congress Is Asked to Raise Debt Limit». The Washington Post. 2005 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Elisabeth Bumiller. (2006 թ․ ապրիլի 5). «Treasury Secretary Is Said to Be Thinking of Quitting». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «President Bush Nominates Henry Paulson as Treasury Secretary». The White House. 2006 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուիլյամ Սնոու» հոդվածին։ |
|