Ջոզեֆին Քոքրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆին Քոքրեն
անգլ.՝ Josephine Lorelai Coachrana
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1839(1839-03-08)[1][2]
ԾննդավայրShelbyville, Իլինոյս, ԱՄՆ[3]
Մահացել էօգոստոսի 3, 1913(1913-08-03) (74 տարեկան) կամ 1913[4]
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար և գործարար
Ծնողներմայր՝ Irene Fitch Garis?[5]
Պարգևներ և
մրցանակներ

Ջոզեֆին Գերիս Քոքրեն (երբեմն Քոքրեյն անգլ.՝ Josephine Garis Cochrane,մարտի 8, 1839(1839-03-08)[1][2], Shelbyville, Իլինոյս, ԱՄՆ[3] - օգոստոսի 3, 1913(1913-08-03) կամ 1913[4], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, 1850 թվականին ոմն Ջոել Գոուտոն ստեղծել և արտոնագրել է աման լվացող մեքենա։ Ջոզեֆին Գերիս Քոքրեին 1886 թվականին պատրաստել է մեքենայացված աման լվացող մեքենա։ Ըստ որոշ աղբյուրների՝ նեղսրտելով, որ աման լվանալու ընթացքում ընտանեկան ճենապակյա սպասքը կոտրվում էր, նա ասել է. «Եթե ոչ ոք չի հորինում աման լվացող մեքենա, ես ինքս դրանով կզբաղվեմ»։ («անգլ.՝ If nobody else is going to invent a dishwashing machine, I’ll do it myself!»)[7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆինը ծնվել է 1839 թվականի մարտի 8-ին Օհայո նահանգի Աշտաբուլա շրջանում և մեծացել է Ինդիանայի Վալպարաիսո քաղաքում։ Քոքրենը շինարար-ինժեներ Ջոն Գերիսի և Իռեն Ֆիտչ Գերիսի դուստրն էր։ Նրա մայրական կողմից պապը՝ Ջոն Ֆիտչը, գյուտարար էր և արտոնագիր ստացել էր շոգենավերի համար[8]։

Ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլինոյս նահանգի Շելբիլ քաղաքում իր քրոջ տուն տեղափոխվելուց հետո նա ամուսնացել է Ուիլյամ Քոքրենի հետ, 1858 թվականի հոկտեմբերի 13-ին։ Ուիլյամը մեկ տարի շուտ էր վերադարձել Կալիֆոռնիայի «ոսկու տենդի» անհաջող փորձից, բայց հետագայում դարձել էր չոր ապրանքատեսակների հաջողակ առևտրական և Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչ[9]։ Ջոզեֆինը և Ուիլյամը ունեին 2 երեխա՝ Հալլին և Քեթրինը։

1870 թվականին նա դարձել է բարձր աշխարհիկ տիկին, և ընտանիքը տեղափոխվել է առանձնատուն։ Այնտեղ Քոքրենները սկսել են ընթրիքի երեկույթներ կազմակերպել ՝ օգտագործելով ճենապակյա սպասք, որոնք թվագրված էին 1600-ականներին։ Երբ ծառաները անփութորեն որոշ քանակությամբ սպասք կոտրեցին, դա հարկադրեց նրան փնտրեր լավագույն այլընտրանքային տարբերակներ ափսեները ձեռքով լվանալու համար։ Ջոզեֆինը նաև ցանկանում էր ազատել հոգնած տնային տնտեսուհիներին ուտելուց հետո ափսեներ լվանալու պարտավորությունից։ Ջոզեֆինին ամուսինը մահացել է 1883 թվականին, երբ 45 տարեկան էր[10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆինան մահացել է 1913 թվականի օգոստոսի 3-ին Չիկագոյում, կաթվածից։ Նրան հուղարկավորել են օգոստոսի 14-ին Շելբիլվիլ քաղաքի Գլենվուդ գերեզմանատանը։

2006 թվականին նա ընդգրկվել է Ազգային գյուտարարների փառքի սրահում (ԱՄՆ)։

Սպասք լվացող մեքենա Քոքրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմերցիոն առումով ընդունելի աման լվացող մեքենա ստեղծելու այլ փորձեր են ևս եղել։ 1850 թվականին Ջոել Հութոնը մշակել է ձեռքի մեխանիկական կառավարմամբ աման լվացող սարք։ 1860-ական թվականներին Լ.Ա. Ալեքսանդրը կատարելագործել է սարքը ատամնավոր մեխանիզմով, որը թույլ էր տալիս օգտվողին պտտեցնել սպասքը ջրի լոգանքի միջոցով։ Այս սարքերից ոչ մեկը առանձնահատուկ կերպով արդյունավետ չի եղել։

Քոքրենն իր աման լվացող մեքենայի առաջին մոդելը մշակել է Իլինոյս նահանգի Շելբիլվիլ քաղաքում գտնվող իր տան հետևի ցախանոցում։ Ջորջ Բաթերսը մեխանիկ էր, որն օգնում էր նրան աման լվացող մեքենա ստեղծել։ Ջորջը աշխատել է նաև աման լվացող մեքենաների առաջին գործարանում։ Մեքենան հավաքելու համար նա նախ չափել է սպասքը և կառուցել է մետաղալարե հատվածախուցեր, որոնցից յուրաքանչյուրը հատուկ նախատեսված էր ափսեների, բաժակների կամ բաժակապնակների համար։ Խցիկները տեղադրված էին անիվի մեջ, որը պղնձե կաթսայի մեջ էր։ Շարժիչը պտտում էր անիվը, իսկ միևնույն ժամանակ տաք օճառաջուրը կաթսայից թափվում էր սպասքի մեջ։ Նրա աման լվացող մեքենան առաջինն էր, որ մեքենայի ներսում սպասքը լվանալու համար լվացարարների փոխարեն օգտագործել է ջրի ճնշում[11]։ Արտոնագիր է ստացել 1886 թվականի դեկտեմբերի 28-ին։ Քոքրենն իր գյուտը ցուցադրել է 1893 թվականին Չիկագոյում կայացած Համաշխարհային Կոլումբիական ցուցահանդեսում և ստացել է ամենաբարձր մրցանակը՝ «Լավագույն մեխանիկական կառուցվածք՝ հարատևություն և ադապտացիա իր աշխատանքում» անվանակարգում։ Գյուտի մասին լուրերը արագ տարածվելուց հետո Քոքրենըը սկսել է իր ստեղծած աման լվացող մեքենայի պատվերներ ստանալ Իլինոյսի ռեստորաններից և հյուրանոցներից։ Գերիս Քոքրենի գործարանային բիզնեսը սկսել է իր արտադրությունը 1897 թվականին։ Քոքրենին իր նոր մեքենան ցուցադրել է Չիկագոյի ցուցահանդեսում 1893 թվականին, երբ այդ ժամանակ դրանով հետաքրքրված էին միայն ռեստորանները և հյուրանոցները։ Այդ ժամանակ նա կարողացավ ընկերություն գտնել իր մեքենաների արտադրության համար։ Այդ ընկերությունն այժմ հայտնի է որպես «Kitchen Aid»[12]:

Միայն 1950-ականներին աման լվացող մեքենաները սովորական կենցաղային իրեր դարձան այն բանից հետո, երբ արվարձանային նոր տներ կառուցվեցին սանտեխնիկայով[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #121579980 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 https://lemelson.mit.edu/resources/josephine-cochrane
  4. 4,0 4,1 4,2 http://www.enciclopediadelledonne.it/biografie/josephine-garis-cochran
  5. 5,0 5,1 Geni(բազմ․) — 2006.
  6. https://www.invent.org/inductees/josephine-garis-cochran
  7. inventions, Mary Bellis Inventions Expert Mary Bellis covered; films, inventors for ThoughtCo for 18 years She is known for her independent; documentaries; Alex, including one about; Bellis, er Graham Bell our editorial process Mary. «You Can Thank This Woman for Inventing the Dishwasher». ThoughtCo (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «No. 1476 Inventing the Dishwasher». uh.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «Josephine Cochrane». www.nndb.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «JOSEPHINE COCHRANE (1839-1913) Invented the Dishwasher». FORGOTTEN NEWSMAKERS (անգլերեն). 2010 թ․ ապրիլի 20. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  11. Dish-washing machine (անգլերեն), 1886 թ․ դեկտեմբերի 28, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին
  12. «Josephine Cochrane | Lemelson-MIT Program». lemelson.mit.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  13. «Lemelson-MIT». Josephine Cochrane. Lemelson-MIT Program. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]