Ջոել Հայկալի
Ջոել Հայկալի | |
---|---|
Քաղաքացիություն | Նամիբիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
IMDb | ID ID 2745835 |
Ջոել Հայկալի, նամիբիացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Իր առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Իմ հայրիկի որդին», թողարկել է 2011 թվականին[1]։ Նկարահանել է նաև մի քանի կարճամետրաժ կինոնկարներ, այդ թվում՝ «Տարբերություններ» (2008), «Աֆրիկացի կովբոյը» (2011) և «Փորձիր» (2012)[1]։ Վերոնշյալ կարճամետրաժ կինոնկարներն էկրանավորվել են Սվակոպմունդ քաղաքում գտնվող Ալյանս Ֆրանսեզ (ֆր.՝ Alliance Française) ընկերությունում[1]։ Հայկալին Նամիբիայի կինոհանձնաժողովի նախագահն է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկալին իր կարիերան սկսել է 2000 թվականին և Joe Vision Production[1] անունով պրոդյուսերական ընկերություն ունի։ 2007 թվականին մասնակցել է Պանաֆրիկյան կինոփառատոնին, որպեսզի կապեր ստեղծի իր և մյուս նամիբիացի կինոռեժիսորների անունից[2]։ Իր առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Իմ հայրիկի որդին», թողարկվել է 2010[3] թվականին։ Երկխոսությունները ներկայացված են օշիվամբո, աֆրիկաանս և անգլերեն լեզուներով[3]։ Դերակատարների թվում էին Պանդուլենի Հայլունդուն, Պատրիք Հայնգհոնոն և Սենգա Բրոքերհոֆը։ ԱֆրիքԱվենիր և Ֆրանկո-նամիբիան մշակութային կենտրոնի (FNCC) համատեղ ջանքերով է էկրանավորվել կինոնկարը 2015 թվականի սեպտեմբերին[3]։ Ըստ Variety պարբերականի մի հոդվածի՝ Հայկալին 2018 թվականի փետրվարին Բեռլինալե Աֆրիկայի համաժողովում խոսել է ու հետաքրքրվածություն արտահայտել նամիբիական արդյունաբերությունը արտասահմանցի գործընկերների հավաքական ջանքերով զարգացնելու հարցով[4]։ Նրա նախագահած Նամիբիայի կինոհանձնաժողովը հավանության է արժանացրել Հարավային Աֆրիկա-Նամիբիա-Գերմանիա համաարտադրության «Վերելդենդցի աղջիկը» վերնագրին[4]։
Կինոնկարների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այսօրվա աշխարհը
- Տարբերություններ (2008)
- Աֆրիկացի կովբոյը (2011)
- Իմ հայրիկի որդին (2011)
- Փորձիր (2012)
- Անտեսանելիները (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Clarice Theys (2012 թ․ նոյեմբերի 9). «Namibia: Joël Haikali's Short Films Screening in Swakopmund». allAfrica. New Era. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Namibians Can Benefit from American Film Festival». New Era. 2007 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «AFRICAVENIR PRESENTS MY FATHER'S SON BY JOEL HAIKALI». Namibia Economist. 2015 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 4,0 4,1 Christopher Vourlias (2018 թ․ փետրվարի 20). «Stage 5, Die Gesellschaft Partner for 'The Girl from Wereldend'». Variety. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
|