Ջոել Հայկալի,նամիբիացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Իր առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Իմ հայրիկի որդին», թողարկել է 2011 թվականին[1]։ Նկարահանել է նաև մի քանի կարճամետրաժ կինոնկարներ, այդ թվում՝ «Տարբերություններ» (2008), «Աֆրիկացի կովբոյը» (2011) և «Փորձիր» (2012)[1]։ Վերոնշյալ կարճամետրաժ կինոնկարներն էկրանավորվել են Սվակոպմունդ քաղաքում գտնվող Ալյանս Ֆրանսեզ (ֆր.՝ Alliance Française) ընկերությունում[1]։ Հայկալին Նամիբիայի կինոհանձնաժողովի նախագահն է։
Հայկալին իր կարիերան սկսել է 2000 թվականին և Joe Vision Production[1] անունով պրոդյուսերական ընկերություն ունի։ 2007 թվականին մասնակցել է Պանաֆրիկյան կինոփառատոնին, որպեսզի կապեր ստեղծի իր և մյուս նամիբիացի կինոռեժիսորների անունից[2]։ Իր առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Իմ հայրիկի որդին», թողարկվել է 2010[3] թվականին։ Երկխոսությունները ներկայացված են օշիվամբո, աֆրիկաանս և անգլերեն լեզուներով[3]։ Դերակատարների թվում էին Պանդուլենի Հայլունդուն, Պատրիք Հայնգհոնոն և Սենգա Բրոքերհոֆը։ ԱֆրիքԱվենիր և Ֆրանկո-նամիբիան մշակութային կենտրոնի (FNCC) համատեղ ջանքերով է էկրանավորվել կինոնկարը 2015 թվականի սեպտեմբերին[3]։ Ըստ Variety պարբերականի մի հոդվածի՝ Հայկալին 2018 թվականի փետրվարին Բեռլինալե Աֆրիկայի համաժողովում խոսել է ու հետաքրքրվածություն արտահայտել նամիբիական արդյունաբերությունը արտասահմանցի գործընկերների հավաքական ջանքերով զարգացնելու հարցով[4]։ Նրա նախագահած Նամիբիայի կինոհանձնաժողովը հավանության է արժանացրել Հարավային Աֆրիկա-Նամիբիա-Գերմանիա համաարտադրության «Վերելդենդցի աղջիկը» վերնագրին[4]։