Ջեֆրի Հոլ
Ջեֆրի Հոլ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1945[1][2] (79 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան և Ամհերստի քոլեջ |
Մասնագիտություն | կենսաբան, համալսարանի դասախոս և գենետիկ |
Աշխատավայր | Բրանդեյսի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Jeffrey C. Hall Վիքիպահեստում |
Ջեֆրի Քոնոր Հոլ (ծնված՝ մայիսի 3, 1945) ամերիկացի գենետիկ և քրոնոկենսաբան։ Հոլը Բրանդեյսի համալսարանի կենսաբանության պատվավոր պրոֆեսոր է[5]։
2017 թվականին Մայքլ Յանգի և Մայքլ Ռոսբաշի հետ միասին նա արժանացել է 2017 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակին՝ «ցիրկադային ռիթմը վերահսկող մոլեկուլային մեխանիզմների հայտնագործությունների համար»[6][7]։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեֆրի Հոլը ծնվել է Բրուքլինում, Նյու Յորք և մեծացել Վաշինգտոնի արվարձաններում, մինչդեռ նրա հայրն աշխատում էր որպես Associated Press-ի թղթակից՝ լուսաբանելով ԱՄՆ Սենատը[8]։ Հոլի հայրը՝ Ջոզեֆ Հոլը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա, խրախուսել է տեղեկանալ օրաթերթի վերջին նորություններին։ Հոլը հաճախել է Ուոլթեր Ջոնսոնի միջնակարգ դպրոցը Բեթեզդայում, Մերիլենդ, որն ավարտել է 1963 թվականին Hall attended Walter Johnson High School in Bethesda, Maryland, graduating in 1963.[9] Ավագ դպրոցում Հոլը մտածում էր զբաղվել բժշկությամբ։ 1963 թվականից Հոլը Ամհերսթի քոլեջի բակալավրիատի ուսանող էր, որի ընթացքում Հոլը հետաքրքրվեց կենսաբանությամբ[10]։ For his senior project, to gain experience in formal research, Hall began working with Philip Ives. Hall reported that Ives was one of the most influential people he encountered during his formative years.[11] Hall became fascinated with the study of Drosophila while working in Ives' lab, a passion that has permeated his research. Under the supervision of Ives, Hall studied recombination and translocation induction in Drosophila. Հոլի գիտահետազոտական աշխատանքների հաջողությունը պատճառ դարձավ ասպիրանտուրան շարունակել Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի գենետիկայի բաժնում[10]։
Ակադեմիական դժվարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրոնոկենսաբանության ոլորտում աշխատելու ընթացքում, իր բացահայտումները հիմնավորելիս, Հոլը բախվել է բազմաթիվ մարտահրավերների։ Մասնավորապես, կենսաբանական ժամացույցներին վերաբերող նրա գենետիկական մոտեցումը, ավանդական քրոնոկենսաբանների կողմից, հեշտ չի ընդունվել (տե՛ս ժամանակաշրջանի գենի բաժինը)։ Այս կոնկրետ թեմայի շուրջ իր հետազոտությունն իրականացնելիս, Հոլը բախվեց թերահավատության, երբ փորձում էր հիմնավորել իր կողմից առանձնացրած ամինաթթուների հաջորդականության կարևորությունը[10]։
Հոլը աշխատանքը կազմակերպելիս բախվեց խոչընդոտների, նրան նաև հիասթափեցրեց հետազոտության ֆինանսավորման քաղաքականությունը։ Իրականում այս մարտահրավերներն են հիմնական պատճառներից մեկը, թե ինչու նա հեռացավ դաշտից։ Նա զգաց, որ հիերարխիան կենսաբանության ոլորտում խանգարում է գիտնականներին իրականացնել իրենց հետազոտությունները։ Հոլը կարծում էր, որ ուշադրությունը պետք է սևեռվի հետազոտության վրա. ֆինանսավորումը չպետք է սահմանափակող գործոն լինի գիտնականի համար, այլ նոր հետաքրքրություններ և վարկածներ գտնելու ճկունություն տա։ Հոլն հայտարարեց, որ սիրում է իր հետազոտությունները և ճանճերին, սակայն կարծում է, որ բյուրոկրատիան խանգարել է գերազանցել ինքն իրեն և նոր ձեռքբերումներ գրանցել ոլորտում[11]։
Դրոզոֆիլայի սիրատիրության վարքագիծը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետդոկտորական տարիների վերջին ամիսներին, Հոլը աշխատում էր Դրոսոֆիլայի սիրատիրական վարքագծի՝ նյարդային համակարգերի տարբեր շրջաններում գենետիկ սեքսի հետ փոխկապակցելու վրա։ Այս աշխատանքն առաջացրեց նրա հետաքրքրությունը Դրոզոֆիլայի սիրատածության նեյրոգենետիկայի նկատմամբ և նրան առաջնորդեց դեպի Դրոզոֆիլայի սիրատիրության հետազոտությանը[10]։
Ցիկլի կապի հայտնաբորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականների վերջին Ֆլորիան ֆոն Շիլխերի հետ համատեղ աշխատանքի միջոցով Հոլը հաջողությամբ բացահայտեց Դրոզոֆիլայի նյարդային համակարգի այն հատվածները, որոնք նպաստում էին տղամարդկանց սիրատիրական երգերի կարգավորմանը[12]։ Հոլը հասկացավ այս ուսումնասիրությունից, որ սիրատիրական երգելու վարքագիծը սիրախաղի նրբագեղ հաշվարկվող հատկանիշներից մեկն էր և որոշեց հետագայում ուսումնասիրել այս թեման[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rogers K. Encyclopædia Britannica
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2017/press.html
- ↑ Jeff Hall – Brandeis Faculty Guide
- ↑ Cha, Arlene Eujung (2017 թ․ հոկտեմբերի 2). «Nobel in physiology, medicine awarded to three Americans for discovery of 'clock genes'». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «The 2017 Nobel Prize in Physiology or Medicine – Press Release». The Nobel Foundation. 2017 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Hall, Jeffrey C. (2009 թ․ սեպտեմբերի 16). The Stand of the U.S. Army at Gettysburg. Indiana University Press. ISBN 978-0-253-00329-4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին – via Google Books.
- ↑ Rees, Ian (2017 թ․ նոյեմբերի 1). «WJ Alum wins Nobel Prize in Medicine». The Pitch. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Nuzzo, Regina (2005 թ․ նոյեմբերի 15). «Profile of Jeffrey C. Hall». PNAS. 102 (46): 16547–16549. Bibcode:2005PNAS..10216547N. doi:10.1073/pnas.0508533102. PMC 1283854. PMID 16275901.
- ↑ 11,0 11,1 Hall, Jeffrey (2008 թ․ դեկտեմբերի 12). «Jeffrey C.Hall» (PDF). Current Biology.
- ↑ Clyne, Dylan (2008 թ․ ապրիլ). «Sex-Specific Control and Tuning of the Pattern Generator for Courtship Song in Drosophila». Cell. 133 (2): 354–63. doi:10.1016/j.cell.2008.01.050. PMID 18423205. S2CID 17127836.