Ջեյք Հանրահան
Ջեյք Հանրահան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1990 (34 տարեկան) |
Մասնագիտություն | լրագրող և կինոպրոդյուսեր |
Ջեյք Հանրահան (անգլ.՝ Jake Hanrahan, հունվարի 21, 1990), բրիտանացի լրագրող, փոդքասթեր և վավերագրական ֆիլմերի հեղինակ։
Հանրահանը գրում է պատերազմի և հակամարտությունների մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով աշխարհազորի ուժերին, ռազմականացված կազմավորումներին և պարտիզանական պատերազմին։ Նա առավել հայտնի է Թուրքիայի հարավ-արևելքում քրդական ռազմականացված խմբավորման՝ Քրդական բանվորական կուսակցության (ՔԱԿ) գործունեության լուսաբանմամբ։ Նա ձերբակալվել էր 2015 թվականի սեպտեմբերին Թուրքիայում իր գործընկերների՝ Ֆիլիպ Փենդլբերիի և Մոհամեդ Ռասուլի հետ այն բանից հետո, երբ ՔԱԿ-ի երիտասարդական թևի երեք անդամներ ակտիվորեն մարտնչել են Թուրքիայի զինված ուժերի դեմ։ Հանրահանը երկու շաբաթ անցկացրել է Թուրքիայի խիստ ռեժիմի մի քանի բանտերում, նախքան Մեծ Բրիտանիա արտաքսվելը[1][2]։ Նա Թուրքիային կոչ է արել ազատ արձակել թարգմանիչ Մոհամեդ Ռասուլին, որը կալանքի տակ է մնացել Հանրահանի ազատ արձակումից հետո ավելի քան 100 օր[3]։ Հանրահանը նաև լուսաբանել է Ուկրաինայի պատերազմի մասին՝ միավորվելով ինչպես Ուկրաինական ցամաքային զորքերի[4], այնպես էլ Դոնբասի անջատողական ուժերի հետ[5]։ Նա նաև լուսաբանել է Սիրիայի, Իրաքի և Պաղեստինի պատերազմները, ինչպես նաև տարբեր անկարգություններ ողջ Եվրոպայում[6]։
Հանրահանը ղեկավարում է «Ժողովրդական ճակատ» անկախ մեդիա հարթակը[7], որը բաղկացած է փոդքասթից, վավերագրական ֆիլմերից և ամսագրից։ Այդ հարթակի շրջանակներում նա թողարկել է «Ղարաբաղի ուրվականներ» (անգլ.՝ Ghosts of Karabakh) վավերագրական ֆիլմը, որը պատմում է 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի մասին[8]։
Հանրահանը նաև աշխատել է որպես լրագրող և պրոդյուսեր VICE News-ում և HBO հարթակի վավերագրական ֆիլմերում[6][9]։
Հանրահանի հետաքննական ռեպորտաժն արժանացել է «duPont» լրագրողական մրցանակին[10]։
2020 թվականի նա սկսել է «Q-Clearance: The Hunt for QAnon» փոդքասթը[11], որի նպատակն է հստակեցնել «QAnon» իրավական քաղաքական ֆենոմենի ծագումը և բնույթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Vice News journalists back in UK after release from Turkish prison». The Guardian. 2015 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Palmer, Ewan (2015 թ․ սեպտեմբերի 3). «Jake Hanrahan and best mate Philip Pendlebury: Vice News journalists arrested for 'aiding Isis' freed in Turkey». International Business Times UK. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Northampton journalist urges Turkey to free imprisoned colleague». ITV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ VICE News (2016-10-21), Inside the Front Lines Of The Ukrainian Cease-fire That Wasn't (HBO), Վերցված է 2017-11-07-ին
- ↑ VICE News (2016-12-26), Inside The DNR, The Russia-Backed Region Clashing With Ukraine (HBO), Վերցված է 2017-11-07-ին
- ↑ 6,0 6,1 «Jake Hanrahan: Irregular Warfare». Throomers (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Interview: Popular Front's Jake Hanrahan promises all the details of modern war». The Defense Post (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Ghosts of Karabakh: Armenia and Azerbaijan's Tense Ceasefire - YouTube». www.youtube.com. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ «The Rise of Independent Journalism». The Defiance Podcast (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Q-Clearance: The Hunt for QAnon». Google Podcasts (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|