Ջեյսոն Կուչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Կուչակ
Ջեյսոն Կուչակ
Բնօրինակ անունանգլ.՝ Jason Kouchak և Jason Kouchak
Ծնվել է1969
Լիոն
Երկիր Ֆրանսիա և  Միացյալ Թագավորություն
ԺանրերClassical, chanson, new age
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, երգիչ-երգահան
Գործիքներդաշնամուր, վոկալ, դաշնամուր և ջութակ
Գործունեություն1990–present
ԿրթությունԷդինբուրգի համալսարան, Վեսմինստերի դպրոց, Երաժշտության թագավորական քոլեջ և Westminster Under School?
Կայքjasonkouchak.com
 Jason Kouchak Վիքիպահեստում

Ջեյսոն Կուչակ (1969, Լիոն), դաշնակահար, կոմպոզիտոր, երգիչ-երգահան, որի ստեղծագործությունները հայտնի են աշխարհով մեկ։ Նա ունի նաև իր ներդրումը բարեգործական աշխատանքներում ինչպես Միացյալ Թագավորությունում այնպես էլ Ֆրանսիաում, Ճապոնիաում, Սինգապուրում և Հոնգ Կոնգում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոն Մարիանո Կուչակը ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Ավարտել է Վեստմինիստեր դպրոցը և սովորել է դասական դաշնամուր Ռոյալ Երաժշտական Քոլեջում և Էդինբուրգի համալսարանում։ Նրա նախնիներից մեկն է Ալեքսանդր Կոլչակը, Ռուսաստանի ռազմածովային հրամանատար։

Կատարողական և ձայնագրման կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոն Կուչակը ձայնագրել է հինգ ալբոմներ, որից երկուսը ձայնագրվել են Աբի Ռոդ Ստուդիո ում։ Նա հանդես է եկել իր սեփական երաժշտական ստեղծագործություններով Բրիտանական BBC հեռուստատեսությամբ և Ճապոնական NHK Բրոդքաստինգ Ընկերության հեռուստատեսությամբ ։

Նա ելույթ է ունեցել Լոնդոնի Ռոյալ Ֆեստիվալ Հոլում, Փարիզի Սալե Փլեյել և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Մենահամերգներով հանդես է եկել Էդինբուրգի Ինտերնասիոնալ Ֆեստիվալում։

Նա նաև հանդես է եկել , "The Moon represents my Heart" ներկայացման մեջ Չելսի Արթ Կլուբում Ջուլիան Լոյդ Վեբերի և Ջիակսին Չենգի համար, Լոյդ Վեբերի 60 ամյակի առթիվ կազմակերպված գալա-համերգում և Շոպենի երկուհարյուր ամյակին նվիրված Guildhall-ի համերգում երգչուհի և դերասանուհի Էլեյն Փեյջի հետ 2010 թվականին։

Նա նաև երգել է Café de Paris-ում և Café Royal-ում։

2012 թ.-ին Ջեյսոնը ելույթ է ունեցել Galle Literary Festival-ում Թոմ Ստոպարդի հետ և նույն տարվա մեջ Նա տվել է դաշնամուրի մենահամերգ London Chess Classic-ի բացման արարողությանը։ Նույն թ.-ին նա դարձավ UK-ում ֆրանսիական կինոփառատոնի 20-ամյակի կապակցությամբ Լոնդոնում և Էդինբուրգում Երաժշտական տնօրեն։ Նա նաև ելույթ ունեցավ Շոպենի տարեդարցի կապակցությամբ Փարիզի Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ [2]

Ընտրված ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թ.-ին նա եղել է հյուր արտիստ, արքայադուստր Մարգարետի 60-ծննդյան տոնակատարությանը Ritz Hotel-ում. Նույն տարում նա նաև հրավիրվեց Զէֆրէլիի Համլետի ֆիլմի պրեմիերիաին որպես դասական դաշնակահար։

Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում 1998 թվականին Կուչակը հանդես եկավ կայսր Ակիհիտոյի համար «Սակուրա»-ի իր սեփական մեկնաբանությամբ։ Նա նաև ելույթ ունեցավ Kobe երկրաշարժ բարեգործական միջոցառմանը 1995 թ.-ին։ Այս ստեղծացործությունը ներառվել է Ջուլիան Լլոյդ Ուեբերի Cello Moods ալբոմի մեջ։ Իսկ 1999 թ.-ին օլիմպիական չմշկող Յուկա Սաթոն հանդես է եկել այդ կատարման ներքո։

2011 թ.-ին և 2013 թ.-ին Կուչակը կատարեց Ռուսական «Dark Is The Night» երգը[3]։

Emirates Airlines Festival of Literature-ի օֆիսիալ բացման արարողությանը Նա կատարեց Scheherazade-ն Մարտի 2015 թ.-ին և գրել է 2016 թ.-ի Ֆեստիվալի թեմատիկ երգը։ .[4]

Հասարակական Ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ.-ին Կուչակը Ստուարտ Քոնքուեստի հետ Լոնդոնի Holland Park-ում ստեղծեց երկու “երեխաների հսկա շախմատի Սեթերը”[5], և 2013 թ.-ին Էդինբուրգի «The Meadows (park)»-ում[6] և Ջոն Թենիելիի «Ալիս ին Ունդերլանդ» շախմատի սեթը[7]։ Նա նաև գրեց օֆիսիալ շախմատի թեմատիկ երգը «Moving Forward» CSC-ի համար[8][9]։

2011 թ.-ին Կուչակը հիմնադրել է Tsubasa երեխաների երգչախումբը որը բացեց Matsuri Festival-ը և 2012 թ.-ին երգչախումբը կատարեց «Jupiter from Holst's Planets suite»-ը Թագուհու Հոբելյանական միջոցառմանը, Լոնդոնի Trafalgar հրապարակում։ 2016 թ.-ին նրա շախմատի և բալետի երաժշտական ստեղծագործություները կատարվեցին Բրիտանական թանգարանում երբ տոնվում էր կանանց դերը շախմատի աշխարհում։ [10]

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Comme d'Habitude (2011)[1]
  • Midnight Classics (2008)[1]
  • Forever (2001)[1]
  • Watercolours (1999)[1]
  • Première Impression – 1997[1]
  • Cello Moods (Sakura only)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Կուչակ» հոդվածին։