Ջեյսոն Կուչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյսոն Կուչակ
Musician Jason Kouchak.jpg
Ջեյսոն Կուչակ
Ծնվել է1969
Լիոն
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԺանրերClassical, chanson, new age
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, երգիչ-երգահան
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն1990–present
ՇրջանավարտԷդինբուրգի համալսարան, Վեսմինստերի դպրոց և Երաժշտության թագավորական քոլեջ
Կայքjasonkouchak.com

Ջեյսոն Կուչակը դաշնակահար, կոմպոզիտոր, երգիչ-երգահան է, որի ստեղծագործությունները հայտնի են աշխարհով մեկ: Նա ունի նաև իր ներդրումը բարեգործական աշխատանքներում ինչպես Միացյալ Թագավորությունում այնպես էլ Ֆրանսիաում, Ճապոնիաում, Սինգապուրում և Հոնգ Կոնգում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոն Մարիանո Կուչակը ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Ավարտել է Վեստմինիստեր դպրոցը և սովորել է դասական դաշնամուր Ռոյալ Երաժշտական Քոլեջում և Էդինբուրգի համալսարանում: Նրա նախնիներից մեկն է Ալեքսանդր Կոլչակը, Ռուսաստանի ռազմածովային հրամանատար:

Կատարողական և ձայնագրման կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոն Կուչակը ձայնագրել է հինգ ալբոմներ, որից երկուսը ձայնագրվել են Աբի Ռոդ Ստուդիո ում: Նա հանդես է եկել իր սեփական երաժշտական ստեղծագործություններով Բրիտանական BBC հեռուստատեսությամբ և Ճապոնական NHK Բրոդքաստինգ Ընկերության հեռուստատեսությամբ :

Նա ելույթ է ունեցել Լոնդոնի Ռոյալ Ֆեստիվալ Հոլում, Փարիզի Սալե Փլեյել և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Մենահամերգներով հանդես է եկել Էդինբուրգի Ինտերնասիոնալ Ֆեստիվալում:

Նա նաև հանդես է եկել , "The Moon represents my Heart" ներկայացման մեջ Չելսի Արթ Կլուբում Ջուլիան Լոյդ Վեբերի և Ջիակսին Չենգի համար, Լոյդ Վեբերի 60 ամյակի առթիվ կազմակերպված գալա-համերգում և Շոպենի երկուհարյուր ամյակին նվիրված Guildhall-ի համերգում երգչուհի և դերասանուհի Էլեյն Փեյջի հետ 2010թ-ին:

Նա նաև երգել է Café de Paris-ում և Café Royal-ում:

2012թ.-ին Ջեյսոնը ելույթ է ունեցել Galle Literary Festival-ում Թոմ Ստոպարդի հետ և նույն տարվա մեջ Նա տվել է դաշնամուրի մենահամերգ London Chess Classic-ի բացման արարողությանը: Նույն թ.-ին նա դարձավ UK-ում ֆրանսիական կինոփառատոնի 20-ամյակի կապակցությամբ Լոնդոնում և Էդինբուրգում Երաժշտական տնօրեն: Նա նաև ելույթ ունեցավ Շոպենի տարեդարցի կապակցությամբ Փարիզի Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: [2]

Ընտրված ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990թ.-ին նա եղել է հյուր արտիստ, արքայադուստր Մարգարետի 60-ծննդյան տոնակատարությանը Ritz Hotel-ում. Նույն տարում նա նաև հրավիրվեց Զէֆրէլիի Համլետի ֆիլմի պրեմիերիաին որպես դասական դաշնակահար:

Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում 1998 թ-ին Կուչակը հանդես եկավ կայսր Ակիհիտոյի համար «Սակուրա»-ի իր սեփական մեկնաբանությամբ: Նա նաև ելույթ ունեցավ Kobe երկրաշարժ բարեգործական միջոցառմանը 1995թ.-ին: Այս ստեղծացործությունը ներառվել է Ջուլիան Լլոյդ Ուեբերի Cello Moods ալբոմի մեջ: Իսկ 1999թ.-ին օլիմպիական չմշկող Յուկա Սաթոն հանդես է եկել այդ կատարման ներքո:

2011թ.-ին և 2013թ.-ին Կուչակը կատարեց Ռուսական «Dark Is The Night» երգը[3]։

Emirates Airlines Festival of Literature-ի օֆիսիալ բացման արարողությանը Նա կատարեց Scheherazade-ն Մարտի 2015թ.-ին և գրել է 2016թ.-ի Ֆեստիվալի թեմատիկ երգը: .[4]

Հասարակական Ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010թ.-ին Կուչակը Ստուարտ Քոնքուեստի հետ Լոնդոնի Holland Park-ում ստեղծեց երկու “երեխաների հսկա շախմատի Սեթերը”,[5] և 2013թ.-ին Էդինբուրգի «The Meadows (park)»-ում[6] և Ջոն Թենիելիի «Ալիս ին Ունդերլանդ» շախմատի սեթը[7]։ Նա նաև գրեց օֆիսիալ շախմատի թեմատիկ երգը «Moving Forward» CSC-ի համար[8][9]։

2011 թ.-ին Կուչակը հիմնադրել է Tsubasa երեխաների երգչախումբը որը բացեց Matsuri Festival-ը և 2012թ.-ին երգչախումբը կատարեց «Jupiter from Holst's Planets suite»-ը Թագուհու Հոբելյանական միջոցառմանը, Լոնդոնի Trafalgar հրապարակում: 2016թ.-ին նրա շախմատի և բալետի երաժշտական ստեղծագործություները կատարվեցին Բրիտանական թանգարանում երբ տոնվում էր կանանց դերը շախմատի աշխարհում: [10]

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Comme d'Habitude (2011)[1]
  • Midnight Classics (2008)[1]
  • Forever (2001)[1]
  • Watercolours (1999)[1]
  • Première Impression – 1997[1]
  • Cello Moods (Sakura only)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]