Ջեյմս Կոտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Կոտակ
Բնօրինակ անունանգլ.՝ James Kottak
Ծնվել էդեկտեմբերի 26, 1962(1962-12-26)[1]
Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունվարի 9, 2024(2024-01-09)[3] (61 տարեկան)
Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[2]
Ժանրերռոք
Մասնագիտությունթմբկահար, percussionist, երգիչ և երաժիշտ
Գործիքներհարվածային համակարգ
ԱնդամակցությունՍքորպիոնս
ԱմուսինAthena Lee?
 James Kottak Վիքիպահեստում

Ջեյմս Կոտակ (անգլ.՝ James Kottak, դեկտեմբերի 26, 1962(1962-12-26)[1], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[2] - հունվարի 9, 2024(2024-01-09)[3], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[2]), ամերիկացի երաժիշտ, հայտնի է որպես Սքորպիոնս և Kingdom Come խմբերի թմբկահար, ինչպես նաև Kottak խմբի կիթառիստ և վոկալիստ։

Կոտակը շատ մենակատարների հետ է հանդես եկել, նրա առաջին ալբոմը ձայնագրվել է 1980-ական թվականների կեսերին։ 1988-1989 թվականներին թմբկահարը մասնակցություն է ունեցել «Kingdom Come» խմբի նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներին։ 1990 թվականին նոր ալբոմ է ձայնագրել Մայքլ Ֆիրկինսի հետ։ Նաև կոտակը մասնակցություն է ունեցել «L.A. Blues Authority», «Michael Schenker Group», «Cage», «Black Sheep» խմբերի ալբոմների ձայնագրություններին։

1996 թվականին, երբ խմբից հեռացվեց թմբկահար Գերման Ռարեբելը Կոտակը դարձավ «Scorpions» խմբի անդամ։ Սքորպիոնսների կազմում Ջեյմսը մասնակցություն ունեցավ խմբի վեց ալբոմների ձայնագրությանը։

2011 թվականի մայիսի 27-ին դուրս եկավ Kottak խմբի նոր ալբոմը՝ «ATTACK»: Նույն անվանումն է ունեցել Ջեյմսի համերգային ելույթը։

Նախկին կինը եղել է Աֆինա Լին՝ ամերիկյան հայտնի երգիչ Թոմի Լիի քույրը։

2014 թվականի ապրիլի 3-ին լինելով ալկոհոլի ազդեցության տակ Ջեյմս Կոտակը ձերբակալվեց Դուբայի օդանավակայանում, իր վատ պահվածքի համար։ Նա տուգանվեց երկու հազար դիրհամ, նաև մեկ ամիս մնաց բանտում։ Բանտից դուրս գալուց հետո Կոտակը արտաքսվեց Արաբական Միացյալ Էմիրություններից[4]։ 2008 թվականին թմբկահարը հաջող ելույթ ունեցավ Բրազիլիայում։

2016 թվականի սեպտեմբերին առողջական վատ վիճակի պատճառով հեռացել է «Scorpions»-ից։ Նրա փոխարեն խմբի շարքերը համալրել է Միկի Դին։

Կոտակը մահացել է Լուիսվիլում (Քենտուկի) 2024 թվականի հունվարի 9-ին, 61 տարեկանում[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://blabbermouth.net/news/former-scorpions-and-kingdom-come-drummer-james-kottak-dead-at-61
  4. В Дубае барабанщика Scorpions отправили в тюрьму за оскорбления и пьянство
  5. «Former SCORPIONS and KINGDOM COME Drummer JAMES KOTTAK Dead at 61». 2024 թ․ հունվարի 9.
  6. «Ex-Scorpions Drummer James Kottak Dead At 61». TMZ. 2024 թ․ հունվարի 9. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]