Ջեյմս Կոտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Կոտակ
James Kottak.jpg
Ծնվել է դեկտեմբերի 26, 1962({{padleft:1962|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:26|2|0}}) (54 տարեկան)
Լուիսվիլ, Կենտուկի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր ռոք
Մասնագիտություն թմբկահար, երաժիշտ և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներ drum kit
Լեյբլ Bertelsmann Music Group
Կայք jameskottak.com

Ջեյմս Կոտակ (անգլ.՝ James Kottak, ), ամերիկացի երաժիշտ, հայտնի է որպես Scorpions և Kingdom Come խմբերի թմբկահար, ինչպես նաև Kottak խմբի կիթառիստ և վոկալիստ։

Կոտակը շատ մենակատարների հետ է հանդես եկել, նրա առաջին ալբոմը ձայնագրվել է 1980-ական թվականների կեսերին։ 1988-1989 թվականներին թմբկահարը մասնակցություն է ունեցել «Kingdom Come» խմբի նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներին։ 1990 թվականին նոր ալբոմ է ձայնագրել Մայքլ Ֆիրկինսի հետ։ Նաև կոտակը մասնակցություն է ունեցել «L.A. Blues Authority», «Michael Schenker Group», «Cage», «Black Sheep» խմբերի ալբոմների ձայնագրություններին։

1996 թվականին, երբ խմբից հեռացվեց թմբկահար Գերման Ռարեբելը Կոտակը դարձավ «Scorpions» խմբի անդամ։ Սքորպիոնսների կազմում Ջեյմսը մասնակցություն ունեցավ խմբի վեց ալբոմների ձայնագրությանը։

2011 թվականի մայիսի 27-ին դուրս եկավ Kottak խմբի նոր ալբոմը՝ «ATTACK»: Նույն անվանումն է ունեցել Ջեյմսի համերգային ելույթը։

Նախկին կինը եղել է Աֆինա Լին՝ ամերիկյան հայտնի երգիչ Թոմի Լիի քույրը։

2014 թվականի ապրիլի 3-ին լինելով ալկոհոլի ազդեցության տակ Ջեյմս Կոտակը ձերբակալվեց Դուբայի օդանավակայանում, իր վատ պահվածքի համար։ Նա տուգանվեց երկու հազար դիրհամ, նաև մեկ ամիս մնաց բանտում։ Բանտից դուրս գալուց հետո Կոտակը արտաքսվեց Արաբական Միացյալ Էմիրություններից[1]։ 2008 թվականին թմբկահարը հաջող ելույթ ունեցավ Բրազիլիայում։

2016 թվականի սեպտեմբերին առողջական վատ վիճակում լինելու պատճառով հեռացավ «Scorpions»-ից։ Նրա փոխարեն խմբի շարքերը համալրեց Միկի Դին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]