Jump to content

Ջեյ Էռնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյ Էռնանդես
Ծննդյան թիվ՝փետրվարի 20, 1978(1978-02-20)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Մորելիա, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և գործադիր պրոդյուսեր
IMDb։ID 0379596

Ջեյ Էռնանդես (անգլ.՝ Jay Hernandez, փետրվարի 20, 1978(1978-02-20)[1], Մորելիա, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան[2]։ NBC հեռուստաալիքի «Hang Time»-ում իր հեռուստատեսային դեբյուտից հետո կատարել է իր կինոդեբյուտը՝ Քիրստեն Դանստի հետ միասին նկարահանվելով «Խենթ և Գեղեցիկ» (2001) ռոմանտիկ դրամայում։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Փառքի շողերում» (2004), «Հոսթել» (2005), «Շատ վատ մայրիկները» (2016), «Ինքնասպանների ջոկատ» (2016) և այլն։ 2018 թվականին սկսել է մարմնավորել Թոմաս Մագնումին «Մասնավոր հետախույզ Մագնում» հեռուստասերիալի վերաթողարկման մեջ։

Էրնանդեսը քարտուղար և հաշվապահ Այսիսի (ի ծնե՝ Մալդոնադո)[3][4] և մեխանիկ Խավիեր Էռնանդեսի որդին է[3][5]։ Ունի երկու ավագ եղբայր (Մայքլ և Գաբրիել) և կրտսեր քույր (Ամելիա)։ Իր ապագա կնոջը՝ Դանիել Դյութչերին, հանդիպել է 14 տարեկան հասակում, իսկ նա եղել է 17 տարեկան[5]։ Ընդունվել է Ռոուզմիդի Դոն Բոսքոյի անվան տեխնիկական համալսարան, բայց ավարտական դասարանում տեղափոխվել է Մոնտեբելլոյում գտնվող Շուր ավագ դպրոց[4]։ Լոս Անջելեսի բարձրահարկ շենքերից մեկի վերելակում ծանոթացել է մենեջեր Հովարդ Թայների հետ, որն էլ ենթադրել է, որ վերջինիս Հոլիվուդում սպասվում է հաջողված դերասանական կարիերա[3][4][5]։ Հովարդը վերջինիս ուղղորդել է դեպի դերասանական արվեստների դպրոց, իսկ հետո ուղարկել է նրա լուսանկարները քասթինգային տարբեր գործակալությունների։

1998-ից 2000 թվականներն ընկած ժամանակահատվածում կատարել է Անտոնիո Լոպեսի դերը NBC-ի «Hang Time» հեռուստասերիալում։ Նրա կարիերայում բեկումնային է եղել 2001 թվականին «Touchstone Pictures»-ի «Խենթ և գեղեցիկ» ֆիլմում Քիրսթեն Դանսթի հետ դերակատարմամբ հանդես գալը։ Դրանից հետո նա նկարահանվել է մի քանի խոշոր հոլիվուդյան ֆիլմերում, այդ թվում նաև «Կառլիտոի ուղին։ Իշխանության վերելք» ֆիլմում գլխավոր դերակատարումը[6], 2005 թվականի «Հոսթել» սարսափ ֆիլմում[4] և «Համաշխարհային առևտրի կենտրոն» ֆիլմերում դերակատարումները։ Նա նկարահանվել է «Ավազակ տղաներ» (2010) քրեական մարտաֆիլմում։

2005 թվականին «Կառլիտոյի ուղին։ Իշխանության վերելք» քրեական պրիքվելում կատարել է Կառլիտո Բրիգանտեի դերը, այդ դերը 1993 թվականի համանուն ֆիլմում կատարել է Ալ Պաչինոն։

Էլի Ռոթի «Հոսթել» (2005) և դրա սիքվել «Հոսթել 2» ֆիլմերում մարմնավորել է Փեքսթոնին։

2016 թվականին «Շատ վատ մայրիկները» ֆիլմում կատարել է Ջեսսի Հարքնեսի դերը, իսկ «Ինքնասպանների ջոկատը» սուպերհերոսային ֆիլմում կատարել է նախկին գանգսթեր և մետամարդ Էլ Դիաբլոյի դերը։

2018 թվականին CBS-ի «Մասնավոր հետախույզ Մագնում» հեռուստասերիալում մարմնավորել է Թոմաս Մագնումի կերպարը[7]։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի սեօտեմբերի 24-ին[8]։ Չորս եթերաշրջանից հետո այն չեղարկվել է 2022 թվականի մայիսին, բայց հունիսին NBC-ն շարունակել է հեռուստասերիալը՝ հավելյալ երկու եթերաշրջանի պատվերով[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ամուսնացել է «Hang Time» հեռուստասերիալի իր խաղընկերուհի Դանիելլա Դյութչերի հետ[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998-2000 ս Hang Time Անտոնիո Լոպես
1999 ս USA High Խոսե
2000 ս Մերկ Undressed Էդդի
2000 ս Մեկ աշխարհ One World Օկտավիո
2000 ֆ Ապրել կյանքը Living the Life Կիկիհո
2001 ֆ Խենթ և գեղեցիկ Crazy/Beautiful Կառլոս Նունիես
2001 ֆ Ջո Ռայդ Joy Ride Նավաստի
2002 ֆ Նորեկը The Rookie Խոակին «Ուոք» Կամպոս
2002 ս Ամերիկյան ընտանիք American Family Սիսկո Գոնսալես
2004 ֆ Պտտող պահ Torque Դալթոն
2004 ֆ Թիմ 49։ Հրե աստիճան Ladder 49 Քիթ Փերես
2004 ֆ Փառքի շողերում Friday Night Lights Բրայան Չավես
2005-2007 ս Կարաս Նուե
2005 ֆ Քոչվորը Көшпенді Երալի
2005 ֆ Հոսթել Hostel Փեքսթոն
2005 ֆ Կառլիտոյի ուղին 2։ Իշխանության վերելքը Carlito’s Way: Rise to Power Կառլիտո Բրիգանտե
2006 ֆ Համաշխարհային առևտրի կենտրոն World Trade Center Դոմինիկ Պեցուլո
2006 ֆ Ripper Բրեդ Սանդերս
2006-2007 ս Վեցնյակ Six Degrees Կառլոս Գրին
2007 ֆ Գրայնդհաուս Grindhouse Բոբի
2007 ֆ Շնորհակալության օր Thanksgiving Բոբի
2007 ֆ Live! Live! Պաբլո
2007 ֆ Հոսթել 2 Hostel: Part II Փեքսթոն
2008 ֆ Ամերիկյան որդի American Son Ջունիոր Մորալես
2008 ֆ Բարի գալուստ Լեյքվյու Lakeview Terrace Խավիեր Վիլլառեալ
2008 ֆ Կարանտին Quarantine Ջեյք
2008 ֆ Տոնի հետ ոչինչ չի կարող համեմատվել Nothing Like the Holidays Օզզի
2009 ֆ Մարմնի խորամանկություն Body Politic Բեն
2010 ֆ Ավազակ տղաներ Takers Էդդի Հաթչեր
2010 ֆ Ինձ ապաստան տուր Gimme Shelter Փոլ Օ'Բրայեն
2011 ֆ Մեծն Գեթսբին հինգ րոպեում The Great Gatsby in Five Minutes Ջեյ Գեթսբի
2012 ֆ ԼՕԼ LOL Ջեյմս
2012 ս Վերջին հույսը Last Resort Փոլ Ուելս
2013 ս Նեշվիլ Nashville Դանտե Ռիվաս
2013 ս Ուրվական աղջիկները Ghost Ghirls գործակալ Սանչես
2013 ֆ Շարքային հեծելակ Trooper Կառլոս Կոտո
2014 ս Վտանգավոր կապեր Gang Related Դենիել Աքոստա
2015 ֆ Մաքս Max սերժանտ Ռեյես
2015 ֆ Գիշերը դեռ սկսվում է The Night Is Young Դին
2015-2016 ս Տարածություն The Expanse Դմիտրի Հեյվլոք
2016 ֆ Շատ վատ մայրիկները Bad Moms Ջեսի Հարքնես
2016 ֆ Ինքնասպանների ջոկատ Suicide Squad Էլ Դիաբլո / Չատո Սանտանա
2017 ֆ Double Dutchess: Seeing Double ջիմմի Ռոհաս
2017 ֆ Շատ վատ մայրիկները 2 A Bad Moms Christmas Ջեսի Հարքնես
2017 ս Սկանդալ Scandal Քյորթիս Փրայս
2017 ֆ Պայծառություն Bright Ռոդրիգես
2018-2021 ս Մասնավոր հետախույզ Մագնում Magnum, P.I. Թոմաս Մագնում
2019 մֆ Խաղալիքների պատմություն 4 Toy Story 4 Հայր Բոննի
2019 ս Բոջեք Հորսմեն BoJack Horseman ինքն իրեն
2019 ս Հավայի 5.0 Hawaii Five-0 Թոմաս Մագնում

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք Ֆիլմ
2002 ALMA Awards Կինոֆիլմի անվանի դերասան Առաջադրված Խենթ և գեղեցիկ
2006 Fangoria Chainsaw Awards Տղա,ում հետ չես ուզենա գործ ունենալ Հոսթել
Teen Choice Awards Ֆիլմ՝ ընտրության ճիչ
2020 National Hispanic Media Coalition Impact Awards Հեռուստասերիալի անվանի դերասան Հաղթանակ Մասնավոր հետախույզ Մագնում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #144039028 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «The New York Times». Movies & TV Dept. Baseline & All Movie Guide. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 Garcia Berumen, Frank Javier (August 1, 2014). Latino Image Makers in Hollywood: Performers, Filmmakers and Films Since the 1960s. McFarland, p. 307. Archived at Google Books. Retrieved August 13, 2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 "Actor gets a tortured role in 'Hostel'", eastvalleytribune.com, January 11, 2006.
  5. 5,0 5,1 5,2 Munoz, Lorenza (2001 թ․ հունիսի 27). «Suddenly, Expectations Are Being Heaped on Him». Los Angeles Times. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  6. Anita Gates (2005 թ․ հոկտեմբերի 1). «Carlito, When He Was Young». The New York Times. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  7. Otterson, Joe (2018 թ․ փետրվարի 20). «'Magnum PI' Reboot Pilot at CBS Casts Jay Hernandez in Lead Role». Variety. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  8. Travers, Ben (2018 թ․ սեպտեմբերի 20). «'Magnum P.I.' Review: This Humdrum CBS Procedural Is the Corporatized, Synergistic Reboot of the Future». IndieWire. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  9. Andreeva, Nellie (2022 թ․ հունիսի 30). «'Magnum P.I.' Rescued By NBC With 2-Season, 20-Episode Order». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  10. Cabrera, Daniela. «Jay Hernandez & His Wife Had A Very '90s Meeting». Bustle.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Էռնանդես» հոդվածին։