Ջեմմա Կարագյոզյան
Արտաքին տեսք
Ջեմմա Կարագյոզյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1960) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Ջեմմա Գուրգենի Կարագյոզյան (հոկտեմբերի 5, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեմմա Կարագյոզյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը (Վաղարշ Վաղարշյանի արվեստանոց) և դարձել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի[1]։ 1968 թվականից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում[2][3]։ 2000 թվականին հեռացել է թատրոնից՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ ոչ հաճելի հարաբերությունների պատճառով։ 2012 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Տիգրանի մոլորակը» հեռուստասերիալում մարմնավորել է Սրբուհու կերպարը։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռիչարդ 3-րդ»
- «Սեր և ծիծաղ»
- «Ամենատխուր մարդը»
- «Քո վերջին հանգրվանը»
- «Հայկական էսքիզներ»
- «Թաղի զավակը»
- «Ամազոններ»
- «Քանի դեռ սայլը շուռ չի եկել»
- «Յոթ կայարաններ»
- «Անուշ»
- «Եկեք անկեղծ խոսենք»
- «Քսան տարի անց»
- «Սև և սպիտակ»
Հեռուստաներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուջին Օ՛Նիլ, «Բախտի խորթ զավակների լուսինը»
- «Երեկո»
- «Ռուսական հարց»
- «Սուրբը և սատանան»
- «Վերելակում»
- «Դիվանագետը»
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2001 | Լռության սիմֆոնիա | դրվագ |
1980 | Թռիչքն սկսվում է երկրից | օդանավակայանի աշխատակից[4] |
1969 | Սուտլիկ որսկանը | ծեր կին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Джемма Карагезян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Ջեմմա Կարագյոզյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Карагезян Джемма Григорьевна
- ↑ Полёт начинается с земли (1980), Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին