Ջավանռուդ
Արտաքին տեսք
Քաղաք | ||
---|---|---|
Ջավանռուդ | ||
պարս.՝ جوانرود | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Քերմանշահ | |
Շահրեստան | Ջավանռուդ | |
Համայնք | Central District? | |
Բնակչություն | 54 354 մարդ (2016)[1] | |
| ||
Ջավանռուդ (պարս.՝ جوانرود), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ օսթանում (նահանգում), Ջավանռուդ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում էր 54 354 մարդ (2016)[1]։
Գտնվում է Քերմանշահ օսթանի հյուսիսային մասում` Քերմանշահ քաղաքից մոտ 73 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 54 354 մարդ, որոնք կազմում էին 15 010 տնտեսություն։ Ջավանռուդը բնակչությամբ Քերմանշահ օսթանի երրորդ ամենախոշոր քաղաքն է Քերմանշահից և Էսլամաբադ-է Ղարբից հետո[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 22 764 | 30 050[3] | 33 317[3] | 43 104[4] | 51 483[5] | 54 354[6] |
Բնակիչները հիմնականում քրդեր են, որոնք դավանում են սուննի իսլամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «IRAN: Kermanshah» (անգլերեն). City Populations.
- ↑ 3,0 3,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի 2006 թ. մարդահամարի արդյունքները» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի 2011 թ. մարդահամարի արդյունքները» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջավանռուդ» հոդվածին։ |
|