Ջահան Թալիշինսկայա
Ջահան Թալիշինսկայա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1909 Լենքորան, Լենքորանի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 1, 1967 (58 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն և մուղամ |
Մասնագիտություն | երգչուհի և Խանենդե |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա |
Պարգևներ |
Ջահան Ռզա կըզը Թալիշինսկայա (ադրբ.՝ Cahan Rza qızı Talışinskaya, փետրվարի 9, 1909, Լենքորան, Լենքորանի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 1, 1967, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երգչուհի-խանենդե, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1940)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջահան խանում Թալիշինսկայան ծնվել է 1909 թվականի փետրվարի 9-ին Լենքորանում։ 1918 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Բաքու։ Նա ընդունվել է Ադրբեջանի Աղջիկների Սեմինարիա։ Նրան հետաքրքրում էին նաև երաժշտությունն ու վոկալը։ Առանց հատուկ երաժշտական հմտությունների նա կարողացավ կատարելապես ելույթ ունենալ դաշնամուրի և թառի վրա։ 1927 թվականին նա սկսել է աշխատել Բաքվի ռադիոյային ցանցում։ 1934 թվականին եղել է Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։
Նա հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ Ջահան խանումը ժողովրդական երգերի և ադրբեջանական մուղաների հիանալի կատարող էր։ Նա կատարել է «Բայաթի-Շիրազ», «Սեգյահ», «Մահուր», «Շուռ», «Ղաթար» մուղամները։ Միևնույն ժամանակ նա «Ղարաբաղի շիքյաստաի» կատարող էր։ Այդ ժամանակ Ջահան խանումը համերգներին մասնակցում էր նշանավոր երգիչներ Ջաբբար Ղարյաղդիօղլու, Հուսեյնկուլու Սարաբսկու, Սեիդ Շուշինսկու, Խան Շուշինսկու, Հաղիղաթ Ռզաևայի, Ղուրբան Փիրիմովի և Զուլֆի Ադիգյոզալովի հետ[2]։
1940 թվականին Ջահան Թալիշինսկայային շնորհվել է հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ Ջահան խանում Թալիշինսկայան մահացել է 1967 թվականին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ջահան Թալիշինսկայա
- ↑ «Muğam ustadı Cahan Talışinskaya və ya "Qatar Cahan"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Cahan Talışinskaya