Ջահան Թալիշինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջահան Թալիշինսկայա
Ծնվել էփետրվարի 9, 1909(1909-02-09)
Լենքորան, Լենքորանի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մահացել էմարտի 1, 1967(1967-03-01) (58 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերժողովրդական երաժշտություն և մուղամ
Մասնագիտություներգչուհի և Խանենդե
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունԱդրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Ջահան Ռզա կըզը Թալիշինսկայա (ադրբ.՝ Cahan Rza qızı Talışinskaya, փետրվարի 9, 1909(1909-02-09), Լենքորան, Լենքորանի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 1, 1967(1967-03-01), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երգչուհի-խանենդե, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1940)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջահան խանում Թալիշինսկայան ծնվել է 1909 թվականի փետրվարի 9-ին Լենքորանում։ 1918 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Բաքու։ Նա ընդունվել է Ադրբեջանի Աղջիկների Սեմինարիա։ Նրան հետաքրքրում էին նաև երաժշտությունն ու վոկալը։ Առանց հատուկ երաժշտական հմտությունների նա կարողացավ կատարելապես ելույթ ունենալ դաշնամուրի և թառի վրա։ 1927 թվականին նա սկսել է աշխատել Բաքվի ռադիոյային ցանցում։ 1934 թվականին եղել է Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։

Նա հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ Ջահան խանումը ժողովրդական երգերի և ադրբեջանական մուղաների հիանալի կատարող էր։ Նա կատարել է «Բայաթի-Շիրազ», «Սեգյահ», «Մահուր», «Շուռ», «Ղաթար» մուղամները։ Միևնույն ժամանակ նա «Ղարաբաղի շիքյաստաի» կատարող էր։ Այդ ժամանակ Ջահան խանումը համերգներին մասնակցում էր նշանավոր երգիչներ Ջաբբար Ղարյաղդիօղլու, Հուսեյնկուլու Սարաբսկու, Սեիդ Շուշինսկու, Խան Շուշինսկու, Հաղիղաթ Ռզաևայի, Ղուրբան Փիրիմովի և Զուլֆի Ադիգյոզալովի հետ[2]։

1940 թվականին Ջահան Թալիշինսկայային շնորհվել է հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ Ջահան խանում Թալիշինսկայան մահացել է 1967 թվականին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջահան Թալիշինսկայա
  2. «Muğam ustadı Cahan Talışinskaya və ya "Qatar Cahan"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  3. Cahan Talışinskaya