Պրեդրագ Ռայկովիչ
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Նեգոտին, Bor District, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||
Հասակ | 192 սանտիմետր[2] | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պրեդրագ Ռայկովիչ (սերբ.՝ Предраг Рајковић;հոկտեմբերի 31, 1995[1], Նեգոտին, Bor District, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն ), սերբ ֆուտբոլիստ, «Մալյորկա» ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահ։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ 2013 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, 2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրեդրագը ֆուտբոլով սկսել է զբաղվել յոթ տարեկանում իր հայրենի քաղաքի՝ Նեգոտինի «Հայդուկ» ակումբում։ Նրա առաջին մարզիչը նրա հայրն էր՝ Սաշան, ով նույնպես դարպասապահ էր և խաղում էր «Հայդուկ» մեծահասակների թիմում[3][4]։ 2009 թվականին Ռայկովիչը տեղափոխվել է «Յագոդինայի» երիտասարդական թիմ, որտեղ անցկացրել է չորս տարի։
2013 թվականի մարտի 9-ին Պրեդրագն իր նորամուտը նշեց «Յագոդինայի» հիմնական կազմում Բելգրադի «Պարտիզանի» դեմ խաղում[5]։ 2013 թվականին թիմի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր՝ ոչ մի խաղ չանցկացնելով մրցաշարում։
2013 թվականի օգոստոսին չորս տարվա պայմանագիր է կնքել >Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ[6]։
2015 թվականի օգոստոսի 29-ին Ռայկովիչը 3 միլիոն եվրոյով տեղափոխվել է իսրայելական Թել Ավիվի «Մաքաբի» ակումբ։ Նա ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 400 հազար եվրո աշխատավարձով[7]։
2019 թվականի հունիսի 22-ին Ռայկովիչը 4 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Ռեյմս» ակումբի հետ[8]։ Նրա համար վճարվել է մոտ 3 մլն եվրո։ Ֆուտբոլիստով հետաքրքրվել են նաև >Մոնակոն», «Ռենը» և >Սևիլիան»[9]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրեդրագը հանդես է եկել Սերբիայի մինչև 16 և մինչև 17 տարեկանների հավաքականներում։ 2013 թվականին Ռայկովիչը Լիտվայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հիմնական դարպասապահն էր։ Պրեդրագը մրցաշարում անցկացրել է չորս հանդիպում, բաց թողել երեք գոլ։ Նա իրեն հատկապես վառ դրսևորեց Պորտուգալիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչ խաղում, որում հիմնական ժամանակում ապահով պաշտպանեց սեփական դարպասը և հետ մղեց երկու հարված հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում[10]։ Նրա հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հաղթանակ տարավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ[11]։
2013 թվականի մայիսին Սերբիայի հավաքականի մարզիչ Սինիշա Միխայլովիչը 17-ամյա Ռայկովիչին հրավիրել էր հավաք անցկացնելու ազգային թիմի հետ[12]։ Պրեդրագի նորամուտը հավաքականում տեղի է ունեցել Եվրոպայի պատանեկան առաջնությունում ելույթներից անմիջապես հետո՝ 2013 թվականի օգոստոսի 14-ին։ Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական խաղի վերջնամասում նա փոխարինեց Դամիր Կահրիմանին[13]։
2015 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ Ռայկովիչը մինչև 20 տարեկանների հավաքականի հիմնական դարպասապահն էր։ Սերբիան դուրս եկավ եզրափակիչ և այնտեղ լրացուցիչ ժամանակում հաղթեց Բրազիլիայի հավաքականին՝ իր պատմության մեջ առաջին անգամ դառնալով այս կատեգորիայի աշխարհի չեմպիոն։ Ռայկովիչը եղել է իր հավաքականի ավագը, ինչպես նաև ստացել է մրցաշարի լավագույն դարպասապահի մրցանակը[14].
Ռայկովիչն ընդգրկվել է Սերբիայի հավաքականի հայտացուցակում՝ 2018 թվականի աշխարհի առաջնության համար[15]։ Մրցաշարում նա եղել է պահեստային դարպասապահ և խաղերին չի մասնակցել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսին Պրեդրագ Ռայկովիչն ամուսնացել է ֆոտոմոդել Աննա Չակիչի հետ։ Հարսանիքի քավորը Սերբիայի հավաքականի նրա գործընկեր Սաշա Զդելարն էր[16]։ 2019 թվականի հուլիսին զույգը ունեցավ որդի՝ Ռելեյա[17]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Կոնտինենտ[К 1] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Յագոդինա | I | 2012/13 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2013/14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
Ցրվենա Զվեզդա | I | 2013/14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2014/15 | 28 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 0 | ||
2015/16 | 6 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 0 | ||
Ընդհանուր | 35 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 37 | 0 | ||
Մակկաբի (Թել Ավիվ) | I | 2015/16 | 34 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 43 | 0 |
2016/17 | 35 | 0 | 8 | 0 | 14 | 0 | 57 | 0 | ||
2017/18 | 36 | 0 | 6 | 0 | 14 | 0 | 56 | 0 | ||
2018/19 | 31 | 0 | 7 | 0 | 8 | 0 | 46 | 0 | ||
Ընդհանուր | 136 | 0 | 24 | 0 | 42 | 0 | 202 | 0 | ||
Ռեյմս | I | 2019/20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ամբողջ կարիերա | 175 | 0 | 24 | 0 | 44 | 0 | 243 | 0 |
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա.
Հանդիպումներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր՝ խաղացած հանդիպումներ՝ 11 / բաց թողնված գոլեր՝ 9 / «չոր» հանդիպումներ՝ 4; հաղթանակներ՝ 6, ոչ-ոքի՝ 2, պարտություններ՝ 3։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Յագոդինա»
- Սերբիայի Գավաթակիր՝ 2012/13
- Սերբիայի չեմպիոն՝ 2013/14
«Մակքաբի»
- Իսրայելի չեմպիոն՝ 2018/19
- Տոտոյի Գավաթակիր (2)՝ 2017/18, 2018/19
Սերբիայի հավաքական (մինչև 19 տարեկան)
- Պատանիների Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկան)՝ 2013
Սերբիայի հավաքական (մինչև 20 տարեկան)
- Երիտասարդների աշխարհի չեմպիոն (մինչև 20 տարեկան)՝ 2015
Անձնական
- Սերբիայի լավագույն երիտասարդ մարզիկ՝ 2013[18]
- Ընդգրկվել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հավաքականում՝ 2013
- Աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն դարպասապահ՝ 2015[14]
- Ընդգրկվել է Սերբիայի առաջնության ազգային հավաքականում՝2014/15[19]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ https://www.transfermarkt.co.uk/predrag-rajkovic/rueckennummern/spieler/190263
- ↑ «PREDRAG RAJKOVIĆ, GOLMAN FUDBALSKE REPREZENTACIJE SRBIJENEGOTINAC NA KROVU EVROPE» (սերբերեն). Novine Zavicaj. 2013 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Журнал у Неготину са Предрагом Рајковићем: Звездин хајдук Рајко» (սերբերեն). Спортски Журнал. 2015 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «FK Jagodina - FK Partizan Belgrade, Mar 9, 2013 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Гогић и Рајковић нова појачања» (սերբերեն). ФК Црвена звезда. 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Vidojević, Mihajlo. (2015 թ․ մայիսի 29). «Zvanično - Rajko je izraelski rekorder!» (բոսնիերեն). Sportske.net. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Transferts: Predrag Rajkovic (Maccabi Tel-Aviv) au Stade de Reims» (ֆրանսերեն). France Football. 2019 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Ligue 1 2019-20: The five best signings of the French transfer window» (անգլերեն). Yahoo! Sports. 2019 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «"Zapamtite Rajkovića i Mitrovića"» (սերբերեն). B92. 2013 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Serbia savour maiden triumph» (անգլերեն). UEFA. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Млади голман из Неготинa позван на припреме „А" репрезентације» (սերբերեն). Неготин. 2013 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Srbija izgubila od Kolumbije - 1:0» (սերբերեն). B92. 2013 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 14,0 14,1 «Rajković najbolji golman Svetskog prvenstva!» (սերբերեն). RTS. 2015 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «World Cup 2018: All the confirmed squads for this summer's finals in Russia» (անգլերեն). BBC. 2018 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «RAJKOVIĆ SE ZAKLEO NA VEČNU LJUBAV: Golman reprezentacije Srbije rekao sudbonosno DA Ani Cakić» (սերբերեն). Kurir. 2018 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «SREĆNE VESTI Porodila se supruga našeg golmana, dečak ima KRATKO IME, čestitke stižu sa svih strana» (սերբերեն). Blic.rs. 2019 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Bekrić i Rajković najbolji u Srbiji» (սերբերեն). RTS. 2013 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Izabrano najboljih jedanaest» (սերբերեն). Sindikat fudbalera. 2015 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեդրագ Ռայկովիչ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 31 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Մակկաբի Թել Ավիվի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Ռեդ Սթարի ֆուտբոլիստներ
- Ռեյմսի ֆուտբոլիստներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ