Պորտուգալական թատրոն
Պորտուգալական թատրոնը իմպրովիզացիոն բնույթի ներկայացումների, լիթուրգիական դրամայի երևան գալու մասին առաջին տեղեկությունները մեզ հասել են 12-րդ դարից։ 14-րդ դարի վերջին վերածննդի շրջանի մշակույթի կազմավորումը նպաստել է թատրոնի և դրամատուրգիայի զարգացմանը։
Ազգային թատրոնի հիմնադիրն է դրամատուրգ, դերասան և կոմպոզիտոր Ժ․ Վիսենտեն։ 16-րդ դարի վերջին Լիսաբոնում երևան են եկել հանրային թատրոններ։ 16-րդ դարի 2-րդ կեսին և 17-րդ դարի ինկվիզիցիայի հետապնդման և եկեղեցական գրականության պատճառով թատերարվեստը անկում է ապրել։
Ազգային թատրոնի վերելքը կապված է 19-րդ դարի 20-30-ական թվականներին ռոմանտիկական ուղղության հաստատման հետ։
Դրամատուրգ Ժ․ Պ․ Ալմեյդա Գառետի նախաձեռնությամբ Լիսաբոնում կազմակերպվել է Դրամատիկական արվեստի կոնսերվատորիա, ստեղծվել Մարիա 11 թագուհու ազգային թատրոն (1846 թվականին), որը դարձել է Պորտուգալիայի բեմական մշակույթի կենտրոններից։ 19-րդ դարի ճանաչված դերասաններից էին Ֆ․ դե Սիլվան, Է․ դաժ Նևիշը և Ա․ Ռոզա եղբայրները և ուրիշներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն որոշ գործիչներ են անդրադարձել համաշխարհային և ազգային դասականների և օտարերկրյա խոշոր հեղինակների պիեսներին։ Թատերական կյանքի կենտրոնը Լիսաբոնն է, ուր բացի Մարիա 2-րդ թագուհու ազգային թատրոնից գործում են Ազգային ժողովի, Գեղարվեստական թատրոնները և այլն։
Թատերախմբեր կան նաև Պորտուում և Կոիմբրայում։ Խաղացանկում են ժամանակակից դրամատուրգներ Լ․ Ս․ Մոնտեյրուի, Սանտարենուի, Լ․ Ֆ․ Ռեբելուի, Ա․ Ռեդոլայի և այլոց պիեսները։ 20-րդ դարի 1-ին կեսի դերասաններից են՝ Ռ․ Մոնտեյրուն, Ա․ Ռեյ Կոլասուն, Լ․ Աի- մոինշը, Մ․ Մատուշը, Ա․ դա Կունյան, Ռ․ Պաուլուն և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 399)։ |