Պորտալ:Ճապոնիա/Նախաբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիան աշխարհի քարտեզի վրա
Ճապոնիայի Կայսրության խորհրդանիշ
Ճապոնիայի Կայսրության խորհրդանիշ

Ճապոնիա (պաշտնոպես՝ Նիպոն (ճապ.՝ 日本)), կղզեխմբային պետություն Արևելյան Ասիայում: Տեղակայված է Խաղաղ օվկիանոսում՝ Չինաստանից, Ռուսաստանից, ԿԺԴՀ-ից և Հարավային Կորեայից արևելք: Ճապոնիայի անվան նշաններն ունեն «ծագող արև» բացատրությունը, այդ իսկ պատճառով պետությունը հաճախ անվանում են «Ծագող արևի երկիր»:

Ճապոնիայի տարածքն իր մեջ ներառում է ավելի քան 3000 կղզի, որոնցից խոշորագույններն են Հոնսյուն, Հոկայդոն, Կյուսյուն և Սիկոկուն: Կղզիների մեծ մասը լեռնային են, շատերը՝ հրաբխային: Ճապոնիայի ամենաբարձր լեռը՝ Ֆուձիյաման, նույնպես հրաբուխ է: Ճապոնիան, 128 միլիոն բնակչությամբ, աշխարհում այդ ցուցանիշով զբաղեցնում է տասներորդն հորիզոնականը: Մեծ Տոկիոն, որը բաղկացած է մայրաքաղաք Տոկիոյից և մի քանի հարևան պրեֆեկտուրաներից, ունի ավելի քան 30 միլիոն բնակչություն և այդ ցուցանիշով աշխարհի առաջատարն է:

Աշխարհի ազդեցությունը և հաջորդող մեկուսացման երկարատև ժամանակաշրջանը կերտել են Ճապոնիայի պատմությունը: 1947 թվականին հաստատվել է պետության սահմանադրությունը, ինչի արդյունքում Ճապոնիան պահպանել է պետական կարգը՝ մնալով ունիտար, սահմանադրական միապետություն: Երկիրը կառավարում են խորհրդարանը և կայսրը:

Ճապոնիայի տնտեսությունը ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում երրորդ խոշորագույնն է: Այն ՄԱԿ-ի, Մեծ ութնյակի, G4-ի, ՏՀԶԿ-ի և ԱԽՏԽ-ի անդամ է: Պաշտպանության բյուջեին հատկացված գումարի չափով աշխարհում հինգերորդն է: Ճապոնիան համարվում է աշխարհի չորրորդ խոշորագույն արտահանող և վեցերորդ խոշորագույն ներկրող պետությունը: Այն տեխնոլոգիաների և մեքենաշինության ոլորտի առաջատարն է: