Պորտալ:Ճապոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Japan Portal
Գլխավոր   Աշխարհագրություն   Նախագծեր
Ճապոնիան աշխարհի քարտեզի վրա
Ճապոնիայի Կայսրության խորհրդանիշ

Ճապոնիա (պաշտնոպես՝ Նիպոն (ճապ.՝ 日本)), կղզեխմբային պետություն Արևելյան Ասիայում: Տեղակայված է Խաղաղ օվկիանոսում՝ Չինաստանից, Ռուսաստանից, ԿԺԴՀ-ից և Հարավային Կորեայից արևելք: Ճապոնիայի անվան նշաններն ունեն «ծագող արև» բացատրությունը, այդ իսկ պատճառով պետությունը հաճախ անվանում են «Ծագող արևի երկիր»:

Ճապոնիայի տարածքն իր մեջ ներառում է ավելի քան 3000 կղզի, որոնցից խոշորագույններն են Հոնսյուն, Հոկայդոն, Կյուսյուն և Սիկոկուն: Կղզիների մեծ մասը լեռնային են, շատերը՝ հրաբխային: Ճապոնիայի ամենաբարձր լեռը՝ Ֆուձիյաման, նույնպես հրաբուխ է: Ճապոնիան, 128 միլիոն բնակչությամբ, աշխարհում այդ ցուցանիշով զբաղեցնում է տասներորդն հորիզոնականը: Մեծ Տոկիոն, որը բաղկացած է մայրաքաղաք Տոկիոյից և մի քանի հարևան պրեֆեկտուրաներից, ունի ավելի քան 30 միլիոն բնակչություն և այդ ցուցանիշով աշխարհի առաջատարն է:

Աշխարհի ազդեցությունը և հաջորդող մեկուսացման երկարատև ժամանակաշրջանը կերտել են Ճապոնիայի պատմությունը: 1947 թվականին հաստատվել է պետության սահմանադրությունը, ինչի արդյունքում Ճապոնիան պահպանել է պետական կարգը՝ մնալով ունիտար, սահմանադրական միապետություն: Երկիրը կառավարում են խորհրդարանը և կայսրը:

Ճապոնիայի տնտեսությունը ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում երրորդ խոշորագույնն է: Այն ՄԱԿ-ի, Մեծ ութնյակի, G4-ի, ՏՀԶԿ-ի և ԱԽՏԽ-ի անդամ է: Պաշտպանության բյուջեին հատկացված գումարի չափով աշխարհում հինգերորդն է: Ճապոնիան համարվում է աշխարհի չորրորդ խոշորագույն արտահանող և վեցերորդ խոշորագույն ներկրող պետությունը: Այն տեխնոլոգիաների և մեքենաշինության ոլորտի առաջատարն է:

խմբ. 

Ընտրյալ հոդված

Shibuya crossing.jpg

Տոկիո (ճապ.՝ 東京都, պաշտոնապես Տոկիոյի մետրոպոլիս), Ճապոնիայի մայրաքաղաքը և 47 պրեֆեկտուրաներից մեկը։ Մեծ Տոկիոյի տարածքն աշխարհում ամենախիտ բնակեցված մետրոպոլիտենն է։ Քաղաքը ճապոնիայի կայսեր և ճապոնիայի կառավարության նստավայրն է։ Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու Կանտո տարածաշրջանի հարավարևելյան մասում և ներառում է Իձու և Օգասավարա կղզիները։ Տոկիոն նախկինում հայտնի էր Էդո անվանմամբ (էդո՝ բառացի նշանակում է ծովափ)։ 1603 թվականին սյոգուն Իեյասու Տոկուգավան քաղաքը դարձրեց իր շտաբ-բնակարանը և այն դե ֆակտո դարձավ կառավարության նստավայր։ Այն պաշտոնապես դարձավ մայրաքաղաք, երբ Մեյձի կայսրը 1868 թվականին իր նստավայրը Կիոտոյից տեղափոխեց Տոկիո: Հենց այս ժամանակ Էդոն անվանափոխվեց՝ դառնալով Տոկիո։ Տոկիոյի մետրոպոլիսը ձևավորվել է 1943 թվականին` նախկին Տոկիոյի պրեֆեկտուրայի (ճապ.՝ 東京府 Tōkyō-fu) և Տոկիո քաղաքի (ճապ.՝ 東京市 Tōkyō-shi) միաձուլումից։ (մանրամասն...)

խմբ. 

Ընտրյալ կենսագրություն

Abe Kobo cooks jiaozi.JPG

Կոբո Աբե (ճապ.՝ 安部公房, իսկական անունը՝ Կիմիֆուսա, ), ճապոնացի նշանավոր արձակագիր և դրամատուրգ։ Նա ճապոնական հետպատերազմյան գրականության լիդերներից մեկն է: Ստեղծագործության հիմնական թեման մարդու ինքնության փնտրտուքներն է ժամանակակից աշխարհում: «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը» ստեղծագործությունների հիման վրա 1960-ականներին ռեժիսոր Հիրոսի Թեսիգահարայի կողմից նկահարանվել է կինոֆիլմ: (մանրամասն...)

խմբ. 

Ընտրյալ պրեֆեկտուրա

Flag of Niigata Prefecture.svg

Նիիգաթա (ճապ.՝ 新潟県 Նիիգաթա-կեն), պրեֆեկտուրա, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանում:

Պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը Նիիգաթա քաղաքն է: Պրեֆեկտուրայի մակերեսը կազմում է 12,583․83 կմ², բնակչությունը՝ 2 315 447 մարդ (օգոստոսի 1, 2014), խտությունը՝ 184 մարդ/կմ²:

Նիիգաթան Ճապոնիայի ամենախոշոր պրեֆեկտություններից է: Այնտեղ գտնվում են Ճապոնիայի սինթտոիզմական տաճարների մեծամասնությունը: Այն սամուրայի հովանավոր Ուեսուհի Կենսինի հայրենիքն է: Ժամանակակից Նիիգաթան հայտնի է իր լեռնադահուկային հանգստավայրերով:(Մանրամասն…)

խմբ. 

Գիտե՞ք, որ…

  • ․․․միակ ճապոնացի տղամարդը, որը ողջ էր մնացել հանրահայտ Տիտանիկ նավի կործանումից հետո, հայրենիքում անվանվել է վախկոտ՝ մյուս ուղևորների հետ միասին չմահանալու պատճառով։
  • ․․․հին Ճապոնիայում կանայք սևացրել են իրենց ատամները գունանյութերով՝ առավել գեղեցիկ տեսք ունենալու համար։ Այս ավանդույթը կոչվում է «օհագուրո» և շարունակվել է մինչև 18–րդ դարի վերջը։
խմբ. 

Ընտրյալ պատկեր

Katsushika Hokusai - Thirty-Six Views of Mount Fuji- The Great Wave Off the Coast of Kanagawa - Google Art Project.jpg

Ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայի փայտի փորագրություն: «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքի առաջին ստեղծագործությունը:

խմբ. 

Ընտրյալ քաղվածք

Aquote1.png Ռամենը միայն Ճապոնիայի համար չէ, այն նաև աշխարհի և տիեզերքի համար է։
- Ջունիչիրո Կոիզումի
Aquote2.png
խմբ. 

Եղբայրական պորտալներ