Պյոտր Գուրինենկո
Պյոտր Գուրինենկո | |
---|---|
Ծնվել է | 1923 սեպտեմբերի 25 |
Ծննդավայր | Մալի Բուկրին |
Վախճանվել է | ապրիլի 30, 2010 | (տարիքը 86)
Վախճանի վայր | Ռժիշչև |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Կիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ |
Պետրո Վոլոդիմիրովիչ Գուրինենկո (ուկրաիներեն՝ Петро Володимирович Гуріненко, ռուս.՝ Пётр Владимирович Гуриненко սեպտեմբերի 25, 1923 կամ 1923[1], Միրոնովի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 2010 կամ 2010[1]), ուկրաինացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյոտր Գուրինենկոն ծնվել է 1923 թվականին Կիևի մարզի Մալի Բուկրին գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով։
Պատերազմից հետո զբաղվել է ուսուցչությամբ, աշխատել է թերթերի խմբագրություններում, եղել է Կիևի «Ռադյանսկի պիսմեննիկ» հրատարակչության արձակի բաժնի վարիչ, Ուկրաինայի գրողների միության Կիևի կազմակերպության վարչության քարտուղար[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձին հրատարակություններով լույս են տեսել պատմվածքների, վիպակների ժողովածուներ, վեպեր։
- «Կարմիր լեռը», 1958
- «Ուներ մայրը որդի», 1961
- «Ալպիական աստղածաղիկ», 1963
- «Երկօրյա լռություն», 1965
- «Սիրտն իր հիշողությունն ունի», 1970
- «Կյանքը մեկն է», 1974
Գուրինենկոյի սցենարով նկարահանվել է «Ծուղակում» (1967) ֆիլմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Ապրիլի 30 մահեր
- 2010 մահեր
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ուկրաինացի արձակագիրներ
- Ուկրաինացի գրողներ