Պյոտր Գուրինենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Գուրինենկո
Ծնվել է1923 սեպտեմբերի 25
ԾննդավայրՄալի Բուկրին
Վախճանվել էապրիլի 30, 2010(2010-04-30) (տարիքը 86)
Վախճանի վայրՌժիշչև
Մասնագիտությունգրող
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ

Պյոտր Գուրինենկո (ուկր.՝ Гуріненко Петро Володимирович, 1923, սեպտեմբերի 25, Մալի Բուկրին - 2010, ապրիլի 30, Ռժիշչև), ուկրաինացի գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Գուրինենկոն ծնվել է 1923 թվականին Կիևի մարզի Մալի Բուկրին գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանը: Մասնակցել է Հայրենական պատերազմին: Պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով։

Պատերազմից հետո զբաղվել է ուսուցչությամբ, աշխատել է թերթերի խմբագրություններում, եղել է Կիևի «Ռադյանսկի պիսմեննիկ» հրատարակչության արձակի բաժնի վարիչ, Ուկրաինայի գրողների միության Կիևի կազմակերպության վարչության քարտուղար[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին հրատարակություններով լույս են տեսել պատմվածքների, վիպակների ժողովածուներ, վեպեր։

  • «Կարմիր լեռը», 1958
  • «Ուներ մայրը որդի», 1961
  • «Ալպիական աստղածաղիկ», 1963
  • «Երկօրյա լռություն», 1965
  • «Սիրտն իր հիշողությունն ունի», 1970
  • «Կյանքը մեկն է», 1974

Գուրինենկոյի սցենարով նկարահանվել է «Ծուղակում» (1967) ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]