Պիրենեյան լեռնային շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրենեյան լեռնային շուն
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Իսպանիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Պիրենեյան լեռնային շուն (ֆր.՝ Chien de montagne des Pyrénées), այս շների ցեղատեսակը կոչվում է մեծ պիրենեյ։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պիրենեյան լեռնային շուն» ցեղատեսակը ստացվել է բերվել Ֆրանսիայում[1]։ Նրա նախնիները եղել են մեծ շներ, որոնք ապրել են Ասիայում։ Այս ցեղատեսակը գոյություն ունի արդեն երկար դարեր և ճշգրիտ սահմանել, թե երբ է նա առաջացել, չի հաջողվել, սակայն հայտնի է, որ դեռևս հին ժամանակներում այս ցեղատեսակի ներկայացուցիչները պահպանում էին մեծ հոտեր, իսկ ավելի ուշ ֆրանսիական արիստոկրատիան սկսեց այդ ցեղատեսակն օգտագործել որպես պալատների պահապաններ։ Ներկա պահին ցեղատեսակը բավականին հայտնի է Եվրոպայում, Ամերիկայում և Ճապոնիայում։ Ռուսաստանում այդ շները դեռևս հազվադեպ հանդիպող են։

Պիրենեյան լեռնային շներ

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյան լեռնային շները հանդիսանում են իրենց ցեղատեսակի խոշոր ներկայացուցիչներ[2]. նրանց հասակը էգերի մոտ հասնում է 75 սմ-ի, իսկ արուների մոտ` 80 սմ-ի։ Միջինում մարմնի քաշը կազմում է 55 կգ։ Նա մեծ և ներդաշնակորեն բարդ և պնդակազմ շուն է։ Արտաքնապես թողնում է հզոր և միաժամանակ էներգիայով լի տպավորություն։ Բուրդը երկար է ու հաստ, գույնը մաքուր սպիտակ է կամ սպիտակ` մոխրագույնի երանգով կամ դեղնավուն։ Գլուխը հեզաճկուն է, սեպաձև առանց կոպիտ հատկությունների և խոնավության։ Աչքերը մուգ-շագանակագույն են, նշաձև, հատուկ-փափուկ, խելացի և խոհուն արտահայտությամբ (այսպես կոչված «Պիրենեյան հայացք»)։

Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյան լեռնային շները տարբերվում են խելքով և խելամտությամբ, գերազանց վարժեցվում են, բայց պահանջում են որոշակի հաստատակամություն դաստիարակության ժամանակ։ Բանն այն է, սրանք մտածող, նախաձեռնող շներ են, որոնք նախատեսված են եղել ինքնուրույն աշխատանքի և ինքնուրույն որոշում կայացնելու համար։ Պիրենեյան լեռնային շներին հարկավոր է ուշադրություն, քաղաքում նրանց ապրելը ցանկալի չէ[3]։ Այս ցեղատեսակի ներկայացուցիչները բարյացակամ են վերաբերվում երեխաներին և ընտանի կենդանիներին, նվիրված են ընտանիքին, որի հետ ապրում են, ունեն սեփական տարածքի սուր զգացողություն և շատ լավ զարգացած պահակային հատկանիշներ։ Սրանք խիստ, բայց ոչ չար շներ են։ Ավելորդ ագրեսիվությունը համարվում է արատ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воронцова Е. Пиренейская горная собака // Друг : журнал. — 1996. — № 7 (40). — С. 28—31. — ISSN 0868-6246.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пиренейская горная собака, или большой пиреней (фр. Chien de montagne des Pyrenees). Энциклопедия. Материал для реферата». animalworld.com.ua. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  2. masterok (2017 թ․ հուլիսի 13). «Пиренейская горная собака». Мастерок.жж.рф. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Пиренейская горная собака, или большой пиреней (фр. chien de montagne des pyrenees)». Лабуда (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրենեյան լեռնային շուն» հոդվածին։