Պիրենեյան լեռնային շուն
Պիրենեյան լեռնային շուն | |
---|---|
![]() | |
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | ![]() |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Պիրենեյան լեռնային շուն (ֆր.՝ Chien de montagne des Pyrénées), այս շների ցեղատեսակը կոչվում է մեծ պիրենեյ:
Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պիրենեյան լեռնային շուն» ցեղատեսակը ստացվել է բերվել Ֆրանսիայում[1]: Նրա նախնիները եղել են մեծ շներ, որոնք ապրել են Ասիայում: Այս ցեղատեսակը գոյություն ունի արդեն երկար դարեր և ճշգրիտ սահմանել, թե երբ է նա առաջացել, չի հաջողվել, սակայն հայտնի է, որ դեռևս հին ժամանակներում այս ցեղատեսակի ներկայացուցիչները պահպանում էին մեծ հոտեր, իսկ ավելի ուշ ֆրանսիական արիստոկրատիան սկսեց այդ ցեղատեսակն օգտագործել որպես պալատների պահապաններ: Ներկա պահին ցեղատեսակը բավականին հայտնի է Եվրոպայում, Ամերիկայում և Ճապոնիայում: Ռուսաստանում այդ շները դեռևս հազվադեպ հանդիպող են:
Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիրենեյան լեռնային շները հանդիսանում են իրենց ցեղատեսակի խոշոր ներկայացուցիչներ[2]. նրանց հասակը էգերի մոտ հասնում է 75 սմ-ի, իսկ արուների մոտ` 80 սմ-ի: Միջինում մարմնի քաշը կազմում է 55 կգ: Նա մեծ և ներդաշնակորեն բարդ և պնդակազմ շուն է: Արտաքնապես թողնում է հզոր և միաժամանակ էներգիայով լի տպավորություն: Բուրդը երկար է ու հաստ, գույնը մաքուր սպիտակ է կամ սպիտակ` մոխրագույնի երանգով կամ դեղնավուն: Գլուխը հեզաճկուն է, սեպաձև առանց կոպիտ հատկությունների և խոնավության: Աչքերը մուգ-շագանակագույն են, նշաձև, հատուկ-փափուկ, խելացի և խոհուն արտահայտությամբ (այսպես կոչված «Պիրենեյան հայացք»):
Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիրենեյան լեռնային շները տարբերվում են խելքով և խելամտությամբ, գերազանց վարժեցվում են, բայց պահանջում են որոշակի հաստատակամություն դաստիարակության ժամանակ: Բանն այն է, սրանք մտածող, նախաձեռնող շներ են, որոնք նախատեսված են եղել ինքնուրույն աշխատանքի և ինքնուրույն որոշում կայացնելու համար: Պիրենեյան լեռնային շներին հարկավոր է ուշադրություն, քաղաքում նրանց ապրելը ցանկալի չէ[3]: Այս ցեղատեսակի ներկայացուցիչները բարյացակամ են վերաբերվում երեխաներին և ընտանի կենդանիներին, նվիրված են ընտանիքին, որի հետ ապրում են, ունեն սեփական տարածքի սուր զգացողություն և շատ լավ զարգացած պահակային հատկանիշներ: Սրանք խիստ, բայց ոչ չար շներ են: Ավելորդ ագրեսիվությունը համարվում է արատ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Воронцова Е. Пиренейская горная собака // Друг : журнал. — 1996. — № 7 (40). — С. 28—31. — ISSN 0868-6246.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Пиренейская горная собака, или большой пиреней (фр. Chien de montagne des Pyrenees). Энциклопедия. Материал для реферата»։ animalworld.com.ua։ Վերցված է 2020-07-25
- ↑ masterok (2017-07-13)։ «Пиренейская горная собака»։ Мастерок.жж.рф։ Վերցված է 2020-07-25
- ↑ «Пиренейская горная собака, или большой пиреней (фр. chien de montagne des pyrenees)»։ Лабуда (ռուսերեն)։ Վերցված է 2020-07-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://blognews.am/arm/news/71985/ashkharhi-10-amenakhoshor-shan-cexatesaknery.html
- https://russia.tv/video/show/brand_id/22145/episode_id/989964/video_id/1003879
|