Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Պիպերիդին, հեքսահիդրոպիրիդին, պենտամեթիլենիմին, հետերոցիկլային միացություն է։ Ուժեղ ամոնիակի հոտով, անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը — 10,5 °C, եռմանը՝ 106,4 °C, խտությունը՝ 8606 կգ/մ3 (20 °C)։ Ուժեղ հիմք է, խառնվում է ջրի և օրգանական լուծիչների մեծ մասի հետ։ Առաջին անգամ ստացվել է սև պղպեղի ալկալոիդից՝ պիպերինից։ Ստացվում է պիրիդինը վերականգնելով։ Պիպերիդին մտնում է մի շարք ալկալոիդների կազմության մեջ, նրա ածանցյալներն օգտագործում են որպես դեղորայքային պատրաստուկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 302)։