Jump to content

Պիկոլո հոբոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիկոլո հոբոյ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումհոբոյ և վերադաշնակող երաժշտական գործիքներ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.112-71[1]
"Կանտիտաս" գրքի հոբոյահարները

Պիկոլո հոբոյ (իտալ.՝ piccolo oboe, պատմական անվանում՝ musette de cour, ֆր.՝ musette), փողային երաժշտական գործիք։ Պատկանում է փայտյափողայինների հոբոյների ընտանիքին և համարվում է այդ ընտանիքի ամենափոքր և հնչողությամբ ամենաբարձր գործիքը։ Պիկոլո հոբոյը երաժշտության մեջ գոյություն է ունեցել դեռ 11-րդ դարից։

Սկզբնական շրջանում պիկոլո հոբոյը ունեցել է ընդամենը մեկ խողովակ և լեզվակ։ 13-րդ դարի Ալֆոնս լը Սաժի "Կանտիգաս" երգերի գրքի մեջ կարելի է տեսնել մի պատկեր, որտեղ երկու երաժիշտ նվագում են պիկոլո հոբոյ և ի տարբերություն հին գործիքների, այս նկարի հոբոյները երկմասանի են։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ հենց 13-րդ դարից են սկսել օգտագործել երկմասանի պիկոլո հոբոյը։ Միջնադարյան և հետագա ժամանակաշրջանների պատկերներից և վկայություններից կարելի է եզրակացնել, որ պիկոլո հոբոյը կարևոր գործիք է եղեկ թագավորական պալատներում։ Այն միշտ առկա է տարբեր երկրների պալատական պատկերներում։ Գոյություն ունեն նաև մի շարք նկարներ, որոնք պատկերում են երաժշտի՝ ձեռքին պիկոլո հոբոյ։

Սկզբնական շրջանում պիկոլո հոբոյը բավականին դժվար է եղել նվագելը։ Այնուհետև մշակվել են տարբեր ձևեր՝ նվագը հեշտացնելու համար։ Գրվել են տարբեր գրքեր, որոնցում գրված է, թէ ինչպես պետք է պատրասել պիկոլո հոբոյը և ինչպես այն նվագել։ Այս գործիքի տեսքը սովորական հոբոյից քիչ է տարբերվում։ Հիմնական տարբերությունը գործիքի երկարությունն է և խողովակի վրայի անցքերի մետաղյա շրջանակների բացակայությունը։ Պիկոլո հոբոյի վերջնական մասը օվալաձև է։ Րեգիստրը սոպրանինոն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկոլո հոբոյ» հոդվածին։