Պիթեկանթրոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիթեկանթրոպոս (հունարեն՝ πίνηχος - կապիկ և άνθρωπος - մարդ), հնագույն մարդկանց (արխանթրոպոսների) ներկայացուցիչ, որի ոսկորները գտնվել են Ճավա կղզում։

Պիթեկանթրոպոսի կմախքի մնացորդներ (գանգի կափարիչ, կոնքոսկր, ատամներ) առաջին անգամ հայտնաբերել է հոլանդացի գիտնական Է․ Դյուբուան՝ 1890-1892 թվականներին։ Մինչև 1973 թվականը գտնվել են ավելի քան 20 նմուշի գանգամասեր, ստորին ծնոտներ, կոնքոսկրերի հատվածներ, առանձին ատամներ։ Առանձնապես հետաքրքիր է 1969 թվականին գտնված գանգը (պահպանված դիմահատվածով)։

Պիթեկանթրոպոսը քայլել է ուղղահայաց դիրքով, ունեցել խոշոր (միջինը՝ 900 սմ³) և բարդ կառուցվածքով ուղեղ։ Գանգը եղել է կարճ, անկյունավոր ծոծրակով, ակնավերևի զարգացած թմբիկով, ստորին ծնոտը՝ առանց կզակի ելուստի։ Պիթեկանթրոպոս սինանթրոպոսի, ատլանթրոպոսի և հայդելբերգյան մարդու հետ մտնում է Homo erectus (լատին․՝ ուղղակեցվածք մարդ) տեսակի մեջ։ Նոր տվյալներով (1972) պիթեկանթրոպոսն ունի 1,2 մլն տարվա վաղեմություն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիթեկանթրոպոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 292