Ատլանթրոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլանթրոպոս
Ներքին ծնոտ
Ներքին ծնոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Homo erectus mauritanicus
(Arambourg, 1954)
Հոմանիշներ

Atlanthropus mauritanicus Arambourg, 1954
Homo mauritanicus (Arambourg, 1954)

Ատլանթրոպոս (հին հունարեն՝ Ἄτλας, Ἄτλαντος — «Ատլաս» (լեռնային երկիր Աֆրիկայի հյուսիս արևմտյան մասում) և ἄνθρωπος — «մարդ»), պեղածո մարդ։

Բացահայտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-1955 թվականներին Թերնիֆինում (Ալժիր), հնագիտական պեղումներ կատարելիս հայտնաբերվել են գանգոսկրի կտորներ և երեք ծնոտ, շելյան և վաղ աշելյան գործիքների հետ միասին։ Դա հնագույն մարդու ոսկրային մնացորդների առաջին հայտնաբերումն է (շելյան ձեռքի հատիչների և հին փղի, թրաժանիք վագրի, գետաձիու և այլ կենդանիների ոսկորների հետ միասին)։

Դատելով ոսկրային մնացորդներից՝ ատլանթրոպոսի շատ է հիշեցնում պիտեկանթրոպին և սինանթրոպին։ Ատլանթրոպոսը ապրել է մոտավորապես 360 հազար տարի առաջ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Урысон М. И., Новейшие палеоантропологические открытия в Африке, «Советская антропология», 1957, № 1
  • Якимов В. П., «Атлантроп» — новый представитель древнейших гоминид, «Советская этнография», 1956, № 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 654
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանթրոպոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանթրոպոս» հոդվածին։