Jump to content

Պիանոմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիանոմանիա
անգլ.՝ Pianomania
Երկիր Գերմանիա
 Ավստրիա
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական2009, մայիսի 27, 2010[1] և սեպտեմբերի 9, 2010[2]
Լեզուգերմաներեն և անգլերեն
ՌեժիսորՌոբերտ Ցիբիս[3] և Լիլիան Ֆրանկ[4][3]
ՊրոդյուսերՌոբերտ Ցիբիս[5], Լիլիան Ֆրանկ[5], Vincent Lucassen?[5] և Ebba Sinzinger?[5]
Սցենարի հեղինակՌոբերտ Ցիբիս[5] և Լիլիան Ֆրանկ[5]
ԴերակատարներՊիեր-Լորան Էմար, Ալֆրեդ Բրենդել, Ռուդոլֆ Բուխբինդեր, Ջուլիուս Դրեյք, Թիլ Ֆելներ, Լան Լան, Ալեքսեյ Իգուդեսման և Ռիչարդ Ջու
ՕպերատորՌոբերտ Ցիբիս, Jerzy Palacz?[5] և Attila Boa?[5]
ՄոնտաժMichèle Barbin?[5]
ԿինոընկերությունWILDart FILM?[5]
Տևողություն93 րոպե
Բյուջե400 000 €
Պաշտոնական կայքէջ

«Պիանոմանիա» (գերմ.՝ Pianomania − Die Suche nach dem perfekten Klang), գերմանացի ռեժիսորներ Ռոբերտ Ցիբիսի և Լիլիան Ֆրանկի փաստագրական ֆիլմը դաշնամուրի լավագույն լարողների աշխատանքի մասին։ Ֆիլմը արտադրվել է ավստրիական և գերմանական ֆիրմաների ջանքերով (OVAL Filmemacher WildArt Film)։ Այն էկրան է բարձրացել 2010 թվականի սեպտեմբերի 9-ին։ Մինչ այդ ֆիլմը մասնակցել է մրցույթների ու փառատոների։

Սյուժեի կենտրոնում գտնվում է Պիեռ Լորան Էմարի շարունակական աշխատանքը դաշնակահարների հետ։ Պիեռը նախապատրաստվում էր ․Բախի Արվեստի ֆուգայի ձայնագրությանը։ Պիանոմանիայի գլխավոր հերոսը որոշում է առանձնահատուկ կերպով ուսումնասիրել Բախի ժամանակաշրջանի երաժշտական գործիքները։ Բայց ճակատագրի կամոք դրամաշնորհ N 109 դաշնամուրը տարվում է Ավստրալիա։ Եվ դա միակ խոչընդոտը չէ, որ հանդիպում է լարողի և նրա հաճախորդի ճանապարհին։ Կնյուպֆերը և Էմարը հանդիպում էին հաճախ, փորձեր էին անում, լարում էին, նվագում և վիճում։ Երբ լարումը դառնում էր մեծ Կնյոպերը դա թուլացնում էր կատակով։ Մի անգամ աշխատասենյակում հայտնվում է մի փոքր երազկոտ երաժիշտ՝ ջինսով ու սպորտային հագուստով։ Նա` համաշխարհային մակարդակի աստղը՝ Լան Լանը, մոտ օրերս տալու էր համերգ Ավստրիայում՝ Վիեննայում, բայց նրա գործիքի հնչողությունը անբավարար էր։ Անբացատրելի լարված ռեժիմը երաժշտին թույլ չէր տվել հաճախակի հանդիպել Կնյուպֆերի հետ։ Բայց լարողին հաջողվում է Լան Լանի համար գտնել անթերի դաշնամուր, և հանդիսատեսը վիրտուոզին դիմավորում է ծափահարություններով։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր Լիլիան Ֆրանկ և Ռոբերտ Ցիբիս
  • Սցենարի հեղինակ Լիլիան Ֆրանկ և Ռոբերտ Ցիբիս
  • Օպերատոր Ռոբերտ Ցիբիս և Եժի Պապաչ
  • Կոմպոզիտոր Մատիաս Պետշե
  • Մոնտաժ Միշել Բարբին

Ֆիլմը մասնակցել է շատ միջազգային կինոփառատոների և մրցույթների, այդ թվում 32-րդ մոսկովյան միջազգային կինոփառատոնին։ 2009 թվականին Պիանոմանիան մրցանակ է շահել Լոկարնոյի կինոփառատոնում ավստրիական ֆիլմերի լավագույն մոնտաժի համար և եղել է եվրոպական ակադեմիայի լավագույն փաստագրական ֆիլմը։ 2010 թվականին շահել է «Ոսկե դարպաս» մրցանակը[6] Սան -Ֆրանցիսկոյի Միջազգային կինոփառատոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղոումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]