Պետության զավթում
Պետության զավթում (անգլ.՝ State capture), համակարգային քաղաքական կոռուպցիայի տեսակ, որի շրջանակներում մասնավոր շահերը էապես ազդում են պետության կողմից որոշում կայացնելու գործընթացին՝ ի օգուտ այդ մասնավոր շահերի։
Պետության զավթում հասկացությունը առաջին անգամ կիրառել է Համաշխարհային բանկը 2000 թվականին Կենտրոնական Ասիայի մի շարք պետություններում խորհրդային բռնապետությունից շարունակվող իրավիճակը նկարագրելու համար։ Մասնավորապես, հասկացությունը կիրառվել է այն իրավիճակներին, երբ սակավաթիվ կոռուպցիոն խմբավորումները օգտագործում էին իրենց լծակները պետական պաշտոնյաների նկատմամբ վերջիններիս կողմից առաջինների համար նախընտրելի որոշումներ կայացնելու՝ այդ սակավաթիվ կոռուպցիոն խմբավորումների տնտեսական դիրքերի ամպրապնդման նպատակով:Նման կոռուպցիոն խմբավորումների անդամները հետագայում հայտնի են դարձել որպես օլիգարխներ[1]։
Պետության զավթման մասին պնդումները բերել են 2013-2014 թվականներին Բուլղարիայում և 2017 թվականին Ռումինիայում հակակառավարական լայնածավալ բողոքի ակցիաների անցկացման, ինչպես նաև Հարավային Աֆրիկայում առաջացրել են 2016 թվականից շարունակվող մի շարք հակասություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Crabtree, John; Durand, Francisco (2017). Peru: Elite Power and Political Capture. London, United Kingdom: Zed Books Ltd. էջ 1. ISBN 978-1-78360-904-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The State of Capture - Report by the South African Public Protector.}