Jump to content

Պետերգոֆի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետերգոֆի պալատ
Տեսակpalace complex? և բնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊետերգոֆ և Սանկտ Պետերբուրգ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն, կլասիցիզմ, Նեոգոթիկա և նեոբարոկկո
Մակերես640,1 հեկտար
Մասն էՍանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և The Palace and Park Ensembles of the Town of Peterhof and its?
ՍեփականատերPeterhof Museal Reserve?
Հիմնադրված է1711
ՀիմնադիրՊետրոս I
ՃարտարապետJean-Baptiste Alexandre Le Blond?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պետերգոֆի պալատ (ռուս.՝ Петерго́ф), Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆ արվարձանում գտնվող պալատների և այգիների համալիր։ Հիմնվել և կառուցվել է Պետրոս I-ի և ճարտարապետ Ժան-Բատիստ Լեբլոնի կողմից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դասվել է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այն երբեմն անվանվում է ռուսական Վերսալ։

Առաջին անգամ Պետերհոֆը՝ որպես Պետրոսի I-ի բազմաթիվ նախագծերից մեկը, հիշատակվում է 1705 թվականին։ Կառուցումը սկսվում է 1712 թվականին, իսկ 1714 թվականին ավարտվում է մեծ պալատի կառուցումը։ 1715 թվականին Պետրոս I-ը որոշում է կառուցել ֆրանսիական Վերսալի նման պալատների և այգիների միություն։ Տարածքի բարձր դիրքի պատճառով շատրվանների կառուցումը շատ դժվարացավ, քանի որ ջուրը բարձրացնելու համար մեծ աշխատանք էր պահանջվում, սակայն Պետրոս I-ի կամքին հակառակ ոչ ոք չէր կարող գնալ։

Կայսեր կառավարումից հետո հետագա կայսրերն ու կայսրուհիները Պետերհոֆը ավելի էին շքեղացնում։ 1918 թվականի հեղափոխությունից հետո Պետերհոֆը վերածվեց թանգարանի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքը մեծ վնասներ է հասցրել պալատին։ Գողացվել են նաև մի շարք իրեր և արձաններ։ 1945 թվականից հետո այն սկսել են վերանորոգել։ 1947 թվականին Սամսոնի շատրվանը նորից սկսեց աշխատել։

Նեպտուն շատրվանը
Մեժեումնի շատրվանը

Վերին այգին կառուցվել է դեռ Պետրոս I-ի կառավարման տարիներին։ Կայսրը հայտնի էր իր պրակտիկ բնավորությամբ, և նա այդ այգում բանջարեղեն էր աճեցնում։ Այգու այժմյան տեսքը հիմնվել է դարի XVIII կեսերին։ Այգում գտնվում են մի քանի շատրվաններ՝

  • Կաղնու շատրվան (այժմ նրա տեղում կանգնած է "դիմակ հագնող Ամուրի" արձանը)
  • Նեպտուն

Համարվում է այգու կենտրոնը։ Վերականգնվել է 1949 թվականին

  • Քառակուսի լճակների շատրվան

Կառուցվել է 1720 թվականին

  • Մեժեումնի

Կառուցվել է 1738 թվականին։ Շատրվանի կենտրոնում վիշապի արձան է, իսկ շուրջը չորս լողացող դելֆինների արձաններ։

Այգին մեծ վնասներ է կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1960-ականներին սկսեցին վերակառուցման աշխատանքները, որոնք ավարտվեցին 1968 թվականին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետերգոֆի պալատ» հոդվածին։