Պետեր Պիշտյանեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Պիշտյանեկ
սլովակ.՝ Peter Pišťanek
Ծնվել էապրիլի 28, 1960(1960-04-28)[1][2][3][…]
ԾննդավայրԴևինսկա Նովա Վես, Բրատիսլավա, Չեխոսլովակիա
Վախճանվել էմարտի 22, 2015(2015-03-22)[4][2][3] (54 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիա[2]
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, սցենարիստ և ճանապարհորդ
Լեզուսլովակերեն
Ազգությունսլովակ
Քաղաքացիություն Սլովակիա
ԿրթությունԲրատիսլավայի գեղարվեստի ակադեմիա
Ժանրերվեպ

Պետեր Պիշտյանեկ (սլովակ.՝ Peter Pišťanek, 28 ապրիլի, 1960, Դևինսկա Նովա Վես - 22 մարտի, 2015, Բրատիսլավա), սլովակ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Պիշտյանեկը ծնվել է 1960 թվականի ապրիլի 28-ին Դևինսկա Նովա Վես քաղաքում[5]։ 1966-1978 թվականներին Բրատիսլավայում սովորել է դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 1978-1989 թվականներին, աշխատել է որպես բանվոր։ 1993-1996 թվականներին սովորել է Բրատիսլավայի գեղարվեստի ակադեմիայում[6][7]։

1980-ական թվականներին Պետեր Պիշտյանեկը եղել է Devínska Nová Vec երաժշտական խմբի հիմնադիրներից մեկը։ 1990-ական թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել գովազդի ոլորտում. եղել է DDB Needham и Wiktor գովազդային գործակալության խմբագիր, 1996 թվականից աշխատել է Gratex International ընկերությունում, որտեղ ստեղծել է վեբ-կայքեր, ինչպես նաև եղել է inZine ինտերնետ-ամսագրի խմբագիր և մարկետոլոգ[6][8]։

Պետեր Պիշտյանեկն ինքնասպան է եղել 2015 թվականի մարտի 22-ին (թմրանյութերի չարաշահում)[9][10][11]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Պիշտյանեկի ստեղծագործություններն սկսել են տպագրվել 1980-ական թվականներին Slovenské pohľady ամսագրում։

Նրա առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Բաբելոնի գետերը» վեպը, տպագրվել է 1991 թվականին (նկարազարդող՝ Petrom Pišťankom)[12][13](2007 թվականին տպագրվել է վեպի անգլերեն թարգմանությունը, որի հեղինակը Պետեր Պետրոն է)[14]։ Դրան հետևել են ևս երկու վեպեր՝ «Փայտե գյուղ» և «Ֆրեդիի վերջը», որոնք առաջինի հետ միասին կազմում են եռագրություն։ Վեպերում հեղինակը պատմում է ավազակի կյանքի մասին 1980-ական թվականներին, երբ երկրում անկում էր ապրում կոմունիստական իշխանությւոնհ։ Պիշտյանեկը գրել է նաև ալկոհոլի մասին՝ հումորով նկարագրելով գինու ու ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ կոնյակի ու Բուրբոն վիսկիի հատկությունները[15]։

1998 թվականին Պետեր Պիշտյանեկի «Բաբելոնի գետերը» վեպի հիման վրա նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ, որի սցենարի համահեղինակներից մեկը Պետեր Պիշտյանեկն է։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաբելոնի գետերը
  • Փայտե գյուղ
  • Ֆրեդիի վերջը
  • Կենդանի կրակ գինուց, գիրք կոնյակի մասին, 2006.
  • Skazky o Vladovi pre malych i velkych. Կարճ պատմվածքներ, 1996.
  • Sekerou & nozom. Կարճ պատմվածքներ (Դուզան Տարագելի հետ համատեղ), 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://en.isabart.org/person/30295
  5. Պետեր Պիշտյանեկ - LITERÁRNE INFORMAČNÉ CENTRUM
  6. 6,0 6,1 Peter Pišťanek
  7. http://www.aktuality.sk/clanok/272842/spisovatel-peter-pistanek-spachal-samovrazdu/
  8. Zomrel známy spisovateľ Peter Pišťanek. Spáchal samovraždu
  9. «Spisovateľ Peter Pišťanek spáchal samovraždu [Writer Peter Pišťanek committed suicide]». SME. 2015 թ․ մարտի 23. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  10. Juraj, Kušnierik (2015 թ․ մարտի 23). «Peter Pišťanek odišiel [Peter Pišťanek is gone]». .týždeň. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  11. Tragická smrť spisovateľa Petra Pišťanka (†54): Z jeho priznania spred 5 rokov človeka až strasie
  12. Zomrel Peter Pišťanek, autor Rivers of Babylon
  13. Danglár: Bola to jeho, aj moja prvá kniha
  14. Post, Chad W. (2008 թ․ օգոստոսի 22). «Interview with Peter Pistanek». Three Percent / University of Rochester. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  15. Pišťanek, Peter. «Peter Pišťanek | Articles about drinks in the Paper Trend (Slovak: Články autora | TREND.sk)». www.etrend.sk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]