Պետեր Պիշտյանեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետեր Պիշտյանեկ
Ծնվել էապրիլի 28, 1960(1960-04-28)[1]
ԾննդավայրԴևինսկա Նովա Վես, Բրատիսլավա, Չեխոսլովակիա
Վախճանվել էմարտի 22, 2015(2015-03-22)[2] (54 տարեկանում)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիա
Մասնագիտությունգրող
Լեզուսլովակերեն
Ազգությունսլովակ
ՔաղաքացիությունFlag of Slovakia.svg Սլովակիա
ԿրթությունԲրատիսլավայի գեղարվեստի ակադեմիա
Ժանրերվեպ

Պետեր Պիշտյանեկ (սլովակ.՝ Peter Pišťanek, 28 ապրիլի, 1960, Դևինսկա Նովա Վես - 22 մարտի, 2015, Բրատիսլավա), սլովակ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Պիշտյանեկը ծնվել է 1960 թվականի ապրիլի 28-ին Դևինսկա Նովա Վես քաղաքում[3]: 1966-1978 թվականներին Բրատիսլավայում սովորել է դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 1978-1989 թվականներին, աշխատել է որպես բանվոր։ 1993-1996 թվականներին սովորել է Բրատիսլավայի գեղարվեստի ակադեմիայում[4][5]:

1980-ական թվականներին Պետեր Պիշտյանեկը եղել է Devínska Nová Vec երաժշտական խմբի հիմնադիրներից մեկը։ 1990-ական թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել գովազդի ոլորտում. եղել է DDB Needham и Wiktor գովազդային գործակալության խմբագիր, 1996 թվականից աշխատել է Gratex International ընկերությունում, որտեղ ստեղծել է վեբ-կայքեր, ինչպես նաև եղել է inZine ինտերնետ-ամսագրի խմբագիր և մարկետոլոգ[4][6]:

Պետեր Պիշտյանեկն ինքնասպան է եղել 2015 թվականի մարտի 22-ին (թմրանյութերի չարաշահում)[7][8][9]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Պիշտյանեկի ստեղծագործություններն սկսել են տպագրվել 1980-ական թվականներին Slovenské pohľady ամսագրում։

Նրա առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Բաբելոնի գետերը» վեպը, տպագրվել է 1991 թվականին (նկարազարդող՝ Petrom Pišťankom)[10][11](2007 թվականին տպագրվել է վեպի անգլերեն թարգմանությունը, որի հեղինակը Պետեր Պետրոն է)[12]: Դրան հետևել են ևս երկու վեպեր՝ «Փայտե գյուղ» և «Ֆրեդիի վերջը», որոնք առաջինի հետ միասին կազմում են եռագրություն։ Վեպերում հեղինակը պատմում է ավազակի կյանքի մասին 1980-ական թվականներին, երբ երկրում անկում էր ապրում կոմունիստական իշխանությւոնհ։ Պիշտյանեկը գրել է նաև ալկոհոլի մասին՝ հումորով նկարագրելով գինու ու ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ կոնյակի ու Բուրբոն վիսկիի հատկությունները[13]:

1998 թվականին Պետեր Պիշտյանեկի «Բաբելոնի գետերը» վեպի հիման վրա նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ, որի սցենարի համահեղինակներից մեկը Պետեր Պիշտյանեկն է։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաբելոնի գետերը
  • Փայտե գյուղ
  • Ֆրեդիի վերջը
  • Կենդանի կրակ գինուց, գիրք կոնյակի մասին, 2006.
  • Skazky o Vladovi pre malych i velkych. Կարճ պատմվածքներ, 1996.
  • Sekerou & nozom. Կարճ պատմվածքներ (Դուզան Տարագելի հետ համատեղ), 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]