Պետական շահ
Պետական շահ (անգլ.՝ National interest), որը երբեմն անվանվում է պետական գիտակցություն (ֆր.՝ Raison d'État), պետության նպատակների և ամբիցիաների ամբողջությունն է, լինեն դրանք թե́́́́́ տնտեսական, թե́́́́́ ռազմական և թե́́́́́ մշակութային։ Պետական շահի կոնցեպցիան կարևորագույններիցն է միջազգային հարաբերություններում, որտեղ պետական շահերի ձգտումը ռեալիստական դպրոցի հիմքն է հանդիսնաում։
Կոնցեպտի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկության պատմության վաղ ժամանակաշրջանում պետական շահերը սովորաբար դիտարկվում են երկրորդական՝ առաջին տեղը զիջելով կրոնական կամ բարոյական սկզբունքին։ Պատերազմներին մասնակցելու համար պետության ղեկավարներին հարկավոր էր արդարացնել իրենց միջամտությունը կամ անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին։ Սովորաբար ընդունված է համարել, որ պետական շահերին առաջնություն տվող առաջին մտածողն էր Նիկոլո Մաքիավելին։
Այդ պրակտիկայի որդեգրման դեպքն առաջին անգամ դիտարկվում է Ֆրանսիայում՝ գլխավոր նախարար կարդինալ Ռիշելյեի գլխավորությամբ Երեսնամյա պատերազմի ընթացքում, երբ Ֆրանսիան մտավ պատերազմ բողոքականների կողմից, անտեսելով սեփական երկրի կաթոլիկ լինելու փաստը, քանի որ հարկավոր էր խոչընդոտել կաթոլիկ Սրբազան Հռոմեական կայսրության աճող ուժը։ Ռիշելյեի խնդրանքով ֆրանսիացի գրող Ժան դը Սիլյոնը փաստարկում էր պետության գիտակցության կոնցեպտը որպես «խղճի թույլատվության և գործերի պահանջմունքների միջինը»[1]։ Շուտով պետական շահի հասկացությունը սկսում է գերակշռել եվրոպական քաղաքականության մեջ, որը կատաղի մրցակցության հարթակի է վերածվում հաջորդող մի քանի դարերի ընթացքում։ «Ծնված լինելով հաշվարկից և մարդու խորամանկությունից» գտակցության այդ ձևաչափի շնորհիվ պետություն վերածվում է «իմացող մեքենայի, գիտակցության աշխատանքի»։ Պետությունը դուրս է գալիս աստծո համակարգից և այսուհետև ենթարկվում է սեփական պետական կարիքներին[2]։
Այսօր պետությունները արդեն կարող են պատերազմնել սկսել հիմնվելով բացառապես սեփական շահերից։ Մերկանտիլիզմը կարելի է դիտարկել որպես պետական շահերի ագրեսիվ ձգտման տնտեսական հիմնավորումը։
Պետական շահերին հասնելուն ուղղված արտաքին քաղաքականությունը միջազգային հարաբերությունների ռեալիստական դպրոցի հիմքն է հանդիսանում։ Ռեալիստական դպրոցն իր գագաթնակետին է հասել Վիեննայի վեհաժողովին՝ ուժերի բալանսավորման պրակտիկայիով, որը հանգեցվում էր ուժեղ և թույլ պետությունների պետական շահերի բալանսավորմանը։
Մետեռնիխը համարվում է նման բալանսավորման գլխավոր նախագծողը և տեսաբանը, սակայն նա քիչ թե շատ շեղումներով ուղղակի իրականացնում էր այն, ինչ արել է իրեն նախորդող Կաունիցը, չեղարկելով Հաբսբուրգների այդքան շատ ավանդական դաշինքները և սկզբից նորից կառուցելով միջազգային հարաբերությունները պետական շահերի, այլ ոչ թե կրոնական կամ ավանդական ընդհանրությունների հիման վրա։
Այդ գաղափարները խիստ քննադատության առարկա են դարձել Առաջին համաշխարհային պատերազմի աղետից հետո, իսկ ոմանք էլ ձգտում էին փոխարինել ուժերի հավասարակշռության կոնցեպտը կոլեկտիվ անվտանգության գաղափարով, համաձայն որի Ազգերի Լիգայի բոլոր անդամները «կդիտարկեին մեկի վրա հարձակումը որպես հարձակում բոլոր վրա», այդպիսով ավելի շատ զսպելով բռնության կիրառությունը։ Ազգերի Լիգան չէր աշխատում մասամբ այն բանից, որ Միացյալ Նահանգները հրաժարվեցին դրան անդամակցել, մասամբ էլ այն պատճառով, որ պետությունները միշտ չէին իրենց «պետական շահերի» համապատասխան համարում զսպել մեկը մյուսին ուժի կիրառությունից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beard, Charles A. The Idea of National Interest (New York: Macmillan, 1934).
- Burchill, Scott. The National Interest in International Relations Theory (Gordonsville, VA: Palgrave Macmillan, 2005).
- Byrd, Peter (1996). "The Concise Oxford Dictionary of Politics". Oxford University Press.
- Franke, Joseph. National Interest (London: Pall Mall, 1970).
- Gvosdev, Nikolas K. (2004), Russia in the national Interest (1st ed.), Transaction Publishers, New Brunswick (U.S.A.) and London (U.K.), pp X,ISBN 0-7658-0564-2, ISBN 978-0-7658-0564-5
- Hu, Shaohua. "A Framework for Analysis of National Interest: United States Policy toward Taiwan," Contemporary Security Policy, 37:1 (April 2016): pp. 144–167.
- Lavy, George (1996), Germany and Israel: Moral Debt and National Interest (1st ed.), Frank Cass & Co LTD, LONDON, pp XI,ISBN 0-7146-4626-1, ISBN 978-0-7146-4626-8
- Nuechterlein,Donald. ‘National Interests and Foreign Policy: A Conceptual Framework for Analysis and Decision-making’, British Journal of International Studies, Vol. 2, No. 3 (October 1976), pp. 246–66.
- Rosenau, James. ‘National Interest,’ in David L. Sills and Robert K. Merton (eds), International Encyclopedia of the Social Sciences, Vol. 2 (New York: Macmillan/Free Press 1968), pp. 34–40;
- Troianiello, Antonino (1999), Raison d’État et droit public, Thèse dactylographiée, Université du Havre, 748 pages
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "E. Thuau": "Raison d'État et Pensée Politique a l'époque de Richelieu; Paris, Armand Colin, s. d. [1966], "W.F. Church, Richelieu and Reason of State (Princeton: Princeton University Press, 1973), 168; J. Franklin, The Science of Conjecture: Evidence and Probability Before Pascal (Baltimore: Johns Hopkins University Press, 2001), 80-81.
- ↑ E. Thuau, 1966
|