Պետական դրոշի հրապարակ (Բաքու)
Արտաքին տեսք
Պետական դրոշի հրապարակ | |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաքու |
Մակերես | |
Պետական դրոշի հրապարակ (ադրբ.՝ Dövlət Bayrağı Meydanı), Բաքվում գտնվող հրապարակ, որտեղ տեղադրված է Ադրբեջանական Հանրապետության ամենամեծ դրոշը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Բաքվում Պետական դրոշի հրապարակ ստեղծելու մասին հրաման։ Հրապարակի հիմքը դրել են 2007 թվականի դեկտեմբերի 30-ին Բաքվի Բաիլովո ավանում, երկրի ռազմա-ծովային ուժերի բազայի մոտակայքում[1]։
Նախագիծը մշակել է ամերիկյան Trident Support ընկերությունը և իրականցրել է ադրբեջանական Azenko-ն[2].։
2010 թվականի սեպտեմբերի 1-ին Բաքվում տեղի է ունեցել Պետական դրոշի հրապարակի հանդիսավոր բացումը, որտեղ բարձրացվել է Ադրբեջանի դրոշը[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱզերՏաջ՝ Բաքվում տեղի է ունեցել Պետական դրոշի հրապարակի հանդիսավոր բացումը:(չաշխատող հղում)
- ↑ Բակինսկի ռաբոչի՝ Բաքվում տեղի է ունեցել Պետական դրոշի հրապարակի հանդիսավոր բացումը:
- ↑ «Euronews. Ադրբեջանի նախագահ՝ «մեր դրոշը կծածանվի Լեռնային Ղարաբաղի վրա»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ guardian.co.uk. Tajikistan aims to capture tallest flagpole record
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետական դրոշի հրապարակ (Բաքու)» հոդվածին։ |
|