Պեչա-Կուչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսնակ Պեչա-Կուչայի երեկոյին Կլուժ-Նապոկայում, Ռումինիա

Պեչա-Կուչա (ճապ.՝ ぺちゃくちゃ, ասել-խոսել), հատուկ սահմանափակված ձևով և տևողությամբ զեկույցների ու ցուցադրությունների ներկայացմամբ երեկոյի անցկացման ձև։ Ոչ ֆորմալ կոնֆերանսները կոչվում են PechaKucha Nights (Պեչա-Կուչա երեկոներ)։

Ելույթի համար խոսնակին առաջարկվում է յուրօրինակ ձևաչափ՝ 20x20: Նա ներկայացնում է 20 սլայդներից կազմված զեկույց-շնորհանդեսը։ Յուրաքանչյուր սլայդ ցուցադրվում է 20 վայրկյան, որից հետո սլայդն ինքնաբերաբար փոխարինվոմ է հաջորդով։ Հետևաբար զեկույցի տևողությունը սահմանափակվում է 6 րոպե 40 վայրկյանով կամ 6 րոպեով։ Զեկույցները հաջորդում են մեկը մյուսին, դրանց ընդհանուր քանակը սովորաբար տատանվում է 8-ից 12-ը։ Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո կատարվում է ըմպելիքներով ընդմիջում և լսարանում մտքերի փոխանակում[1]։

Շարժման հիմնադիրները Տոկիոյի Klein Dytham Architecture (KDA) ճարտարապետական բյուրոյից Աստրիդ Քլյայնն ու Մարկ Դիտամն են։ «Պեչա-Կուչայի» առաջին երեկոն անցկացվել է 2003 թվականի փետրվարին Տոկիոյի SuperDeluxe բարում[2], ի սկզբանե այն մտածվել էր որպես միանգամյա իրադարձություն երիտասարդ դիզայներների և ճարտարապետների համար, սակայն մեծ ժողովրդականություն է վայելել ամբողջ աշխարհում։ Օրինակ՝ 2010 թվականի մարտի 31-ին Տոկիոյում անցկացվել է 71-րդ «Պեչա-Կուչան»[1], իսկ 2015 թվականի ապրիլին այդպիսի արդեն անցկացվել էին մի քանի հարյուր այդպիսի միջոցառումներ. 123-ը՝ Տոկիոյում, 72-ը՝ Փրովիդենսում, 61-ը՝ Սիեթլում, 58-ը՝ Սան Ֆրանցիսկոյում, 31-ը՝ Ամստերդամում, 26-ը՝ Մելբուրնում և այդպես շարունակ, դրանք ընդգրկել են հարյուրավոր քաղաքներ (2010 թվականի փետրվարին՝ ավելի քան 280 քաղաք, 2015 թվականի ապրիլին՝ 790[3]): «Պեչա-Կուչայի» երեկոյին Լոնդոն է ժամանել 2000 մարդ[1]։

«Պեչա-Կուչան» գրանցված է որպես հասարակական կազմակերպություն, ոչ առևտրային հիմնադրամ, գրանցված է նաև ապրանքային նշանը, իսկ անցկացման ձևաչափը պաշտպանված է հեղինակային իրավունքներով։ Այդ անունով երեկոն նոր քաղաքում անցկացնելու համար անհրաժեշտ է կազմակերպության հետ կնքել ոչ առևտրային համաձայնագիր և ձևաչափի օգտագործման պաշտոնական թույլտվություն ստանալ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 uniqlo (1 апреля 2010). ««Печа-куча» — японский формат «бла-бла-бла»» (ռուսերեն). Look At Me. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  2. Frequently Asked Questions  — Who invented the format?
  3. Pecha Kucha собрала идеи в кучу

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեչա-Կուչա» հոդվածին։