Jump to content

Պելոպոնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պելոպոնես
Πελοπόννησος

Թերակղզու արբանյակային պատկեր
Տեղագրություն Բալկանյան թերակղզի
Ողողող ջրեր Միջերկրական ծով
Ընդհանուր մակերեսը 22 200 կմ²
Ամենաբարձր կետը 2404 մ
Երկիր Հունաստան Հունաստան
Պելոպոնես (Հունաստան)##
Պելոպոնես (Հունաստան)
Վիքիպահեստում

Պելոպոնես, թերակղզի և պատմաաշխարհագրական մարզ Հունաստանում։ Մայրցամաքին միանում է Կորնթոսի պարանոցով։ Տարածությունը 21,5 հզ․ կմ ² է։ Ափերը կտրտված են։ Ռելիեֆը լեռնային է, բարձրությունը՝ մինչե 2404 մ (Այոս Իլիաս լեռ)։ Բուսածածկույթը մացառուտային է։ Տիրապետում են ֆրիգանան, մակվիսը, մնացորդային անտառները։ Բնակչությունը զբաղվում է ձիթենու, հացահատիկի մշակությամբ։ Պելոպոնեսում են Սպարտա, Կորնթոս, Պատրա քաղաքները և Միկենե ու Օլիմպիա քաղաքների ավերակները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելոպոնես» հոդվածին։