Jump to content

Պարօդոնտոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարօդոնտոլոգիա
Պարօդոտոզի ռեցեսիա
Տեսակստոմատոլոգիայի բաժին
 Periodontal dentistry Վիքիպահեստում

Պարօդոնտոլոգիա կամ պարօդոնտիկա (հուն․՝ περί - պերի, «շուրջ» և ὀδούς - օդոուս «ատամ» - սեռական հոլովով ὀδόντος օդոնտոս), ստոմատոլոգիայի մասնագիտություն է, որն ուսումնասիրում է ատամների բուժումը և կանխարգելումը։

Պարոդոնտը ուսումնասիրում է ատամնալնդային բոլոր հյուսվածքները և օժանդակ կառույցները, ատամի արմատը և ատամը կապակցող ապարատը, ինչպես նաև դրանց վրա ազդող հիվանդություններն ու հանգամանքները։ Այդ թվում ներառում է լնդերը (gingiva), ալվեոլային ոսկորը, ցեմենտը, պերիօդոնտալ թելիկները։ Պարոդոնտոլոգիայի ամենատարածված հիվանդություններն են գինգիվիտը (լնդաբորբ), պերօդոնտոզը, պերօդոնտիտը։

Պարօդոնտոլոգիա մասնագիտությունն ունեցողին անվանում են պարօդոնտոլոգ։

Ատամի Կառուցվածք

Գինգիվիտը հարատամնային հյուսվածքի (պարօդոնտի) բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տեղային և ընդհանուր գործոնների ազդեցության պատճառով և ընթանում է առանց խաթարելու ատամնալնդային ամբողջությունը։

Գինգիվիտի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • խոցային-նեկրոտիկ
  • կատառային
  • հիպերտրոֆիկ

Կատառային գինգիվիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատառային գինգիվիտն ամենատարածվածն է։ Այս դեպքում նկատվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան այտուցվածություն, նկատվում է նաև ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայություն։ Պացիենտը ինքը կարող է ատամները մաքրելիս նկատել լնդերի բորբոքումը և արյունահոսությունը։

Հիպերտրոֆիկ գինգիվիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերտրոֆիկ գինգիվիտը կատառայինից հազվադեպ է հանդիպում։ Հիպերտրոֆիկ գինգիվիտը շատ հաճախ առաջանում է օրգանիզմում էնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա և լինում է

  • հղիների գինգիվիտ
  • դեռահասային
  • շաքարախտային։

Հիվանդության բնորոշ առանձնահատկությունն ատամնալնդային պտկիկների չափերի մեծացումն է, որտեղից էլ ստացել է հիպերտրոֆիկ գինգիվիտ անվանումը։ Բացի այդ, լնդերը կարող են լինել մուգ կարմրա-կապտավուն երանգի։ Լինում է արյունահոսություն, թարախահոսություն, բերանի տհաճ հոտ, կեղծ-պաթոլոգիկ գրպանիկների ձևավորում, ինչպես նաև` ատամնափառ և ատամնաքարեր։

Խոցա-նեկրոտիկ գինգիվիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինգիվիտի այս տեսակը զարգանում է «Վենսանի խոցա-նեկրոտիկ ստոմատիտի» ֆոնի վրա։ Բերանի խոռոչում լինում է լորձաթաղանթի բորբոքում, որն ընթանում է միջատամնային պտկիկների նեկրոզով, արյունահոսությամբ, բերանի տհաճ հոտի առկայությամբ։ Հաճախ դրսևորվում է գրիպի, անգինայի, ՍՇՀ-ի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեպքում։

Գինգիվիտի բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրումից մինչև վիրահատական միջամտություն, ըստ հիվանդության ծանրության աստիճանի։

Պարօդոնտիտը հարատամնային հյուսվածքի բորբոքային հիվանդություն է։ Այն խախտում է ատամների հենքային գործառույթը, ծամելու գործընթացը, լնդերի արյունահոսություն է առաջացնում, ատամների կորստի պատճառ է դառնում, իսկ պարօդոնտային գրպանիկների ինֆեկցիան բացասաբար է անդրադառնում ողջ օրգանիզմի վրա։ Ատամները մաքրելիս լնդերի պարբերաբար արյունահոսությունը լուրջ քրոնիկական հիվանդության առաջին ախտանշանն է։

Պարօդոնտիտի զարգացման պատճառ կարող են լինել կարիեսային ատամները, պլոմբի անհարթ եզրերը, սակայն պարօդոնտիտի զարգացման հիմնական պատճառ հանդիսանում են ատամնափառն ու ատամնաքարերը։

Ատամնափառի կուտակման արդյունքում, լնդերի եզրերի հատվածում բորբոքային ախտընթաց է զարգանում` գինգիվիտ։ 2-3 շաբաթվա ընթացքում ատամնափառի հետագա կուտակման արդյունքում այն թափանցում է լնդերի տակ, քայքայելով ատամնալնդային ամրությունը։

Գինգիվիտը բուժելի հիվանդություն է։ Այն ապաքինվում է ատամնափառը և ատամնաքարերը մաքրելուց և բուժման կուրսից հետո։ Իսկ բերանի խոռոչի հիգիենայի խնամքով պահպանման դեպքում առողջական վիճակը դառնում է կայուն։ Սակայն, եթե անտեսվի բերանի խոռոչի հիգիենիկ խնամքը և կուտակվեն ատամնափառը և ատամնաքարերը, ապա բորբոքումը կտարածվի դեպի ոսկրային և շարակցական հյուսվածքներ, և պարօդոնտիտ կզարգանա, որը պարօդոնտում մեծ փոփոխություններ կառաջացնի։ Որքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան հեշտ է լինում այն բուժելը և վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի առաջանում։

Ախտորոշման պարամետրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
UCLA Կլինիկա

Ախտորոշման ընթացքում գնահատվում են հետևյալ պարամետրերը. • բերանի խոռոչի հիգիենան

  • զոնդավորման դեպքում արյունահոսությունը
  • ատամնալնդային ամրության թուլացումը
  • ոսկրային հյուսվածքի վիճակը (ռենտգեն նկարահանում)։

Ախտահարման ծանրության աստիճանը որոշվում է ալվեոլային ելուստի ոսկրի դեստրուկցիայով կամ գրպանիկների խորությամբ։

Պարօդոնտիտի ախտանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լնդերի արյունահոսություն
  • ոչ թարմ շնչառություն
  • բերանի խոռոչում թարախային արտադրության առկայություն
  • ատամների մերկացած արմատներ
  • շարժվող ատամներ

Պարօդոնտիտը և ախտանշանները ցավով չեն ուղեկցվում և դանդաղ զարգանում են։ Պարօդոնտի բորբոքային հիվանդության զարգացմանը նպաստող պատճառների շարքին կարելի է դասել չբուժված կարիեսային խոռոչները, անորակ պլոմբները, որոնք պատճառ են դառնում մանրէային ատամնափառի կուտակմանը։

Կծվածքի պաթոլոգիան, ատամների մասնակի բացակայությունը պարօդոնտի քրոնիկական վնասվածքի գործոններ են, որոնք ավելացնում են ատամների շուրջ բոլորի հյուսվածքների քայքայման ինտենսիվությունը։ Պարօդոնտիտի արդյունավետ բուժման համար անհրաժեշտ են համալիր հետազոտություններ, որոնց հիման վրա պլանավորվում է լնդերի բորբոքային ախտընթացի փուլային բուժումը և առողջության վերականգնումը։

Պարօդոնտի բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարօդոնտի բուժումր բաղկացած է մի քանի փուլից. Առաջին փուլը վերլնդային և ենթալնդային սքեյլինգն է և ատամների մակերեսի հարթեցումը։ Պարօդոնտիտի սկզբնական փուլում սա միակ բուժումն է, եթե պատճառային թերապիա չի պահանջվում (պլոմբների, արհեստական ատամնապսակների անհարթ եզրերի հարթեցում, էնդօդոնտիկ բուժում, կծվածքի շտկում)։

Պարօդոնտիտի վիրահատական բուժման շրջանակներում նաև ատամների իմպլանտացիա է կատարվում։

Պարոդոնտոզը պարօդոնտի դեստրուկտիվ հիվանդությունն է։ Զարգանում է դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով։

Ծանրության աստիճաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակում են հիվանդության ծանրության երեք աստիճան.

  • թեթև
  • միջին
  • ծանր

Շատ հաճախ պարոդոնտոզը շփոթում են պարոդոնտիտի հետ։ Բայց սրանք լիովին տարբեր հիվանդություններ են, գլխավոր տարբերությունը հիվանդության առաջացման պատճառներն են և ընթացքը։ Ըստ տարածվածության, պարոդոնտոզը գեներալիզացված բնույթ ունի, որը նշանակում է, որ այն ընդգրկում է ողջ ծնոտն անմիջապես, ոչ թե որոշակի հատված ու մի քանի ատամ։ Պարոդոնտոզով մարդիկ բողոքում են ատամների վզիկների և արմատների մերկացումից, որի հետևանքով կարող է առաջանալ հիպերեսթեզիա (ատամների գերզգայունություն)։

Լնդերը, որպես կանոն, բորոբոքված չեն լինում, բաց-վարդագույն են դառնում, առանց թարախային արտադրության, որը լինում է պարօդոնտիտի դեպքում։ Պարոդոնտոզի ժամանակ, նույնպես իր տարբերություն պարօդոնտիտի, պաթոլոգիկ գրպանիկներ չեն զարգանում, չնայած մերկացած արմատներին, ատամները երկար ժամանակ պինդ են մնում, չեն շարժվում, միայն հիվանդության ծանր փուլի դեպքում ատամները կարող են շարժվել և թափվել։ Պարօդոնտոզի պատճառները մինչև վերջ պարզված չեն։ Բայց նախատրամադրող գործոններ են հանդիսանում ժառանգականությունը, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, ինչպես նաև, ատամների շրջակա հյուսվածքների սնուցման խանգարումը, կապված այդ հատվածների արյան մատակարարման առանձնահատկությունների հետ։

Պարոդոնտոզի բուժումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, պարոդոնտոզի բուժումը համալիր բնույթ է կրում։ Պետք է կանգնեցնել ախտընթացը, պահպանել ատամները, կարգավորել ատամնածնոտային ողջ համակարգի գործառնությունը։ Համալիր բուժման մեջ մտնում են տեղային արյան շրջանառությունը լավացնող, ակտիվացնող մեթոդները, բերանի խոռոչի պրոֆեսիոնալ խնամքը, օրթոպեդիկ միջամտությունները։ Նշանակվում է նաև դեղորայքային բուժում, որը ներառում է վիտամինաթերապիա, հորմոնային պատրաստուկներ։

Պարոդոնտոզի բուժումը պետք է լինի գրագետ և, գլխավորը, ժամանակին, պարտադիր պետք է հաշվի առնել պացիենտի անհատական առանձնահատկությունները, միայն այդ դեպքում կարելի է ստանալ ցանկալի, որակյալ արդյունքը։

Լնդերի բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լնդերի բորբոքում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բակտերիալ շերտ

Լնդերի բորբոքումը կարող է դրսևորվել գինգիվիտի և պարօդոնտիտի ձևով։ Լնդերի բորբոքման առաջին ախտանշանն ատամները մաքրելիս արյունահոսությունն է։ Լնդերի արտաքին տեսքն էլ կարող է վկայել բորբոքման առկայության մասին։ Նորմայում այն պետք է լինի բաց վարդագույն։ Եթե լնդերը կարմրած են և այտուցված, ապա փաստ է, որ բորբոքված են։

Լնդերի բորբոքային հիվանդությունները սովորաբար սկսվում են միջատամնային լնդային պտկիկների բորբոքումից։ Ատամները մաքրելիս հենց դրանք են սկսում արյունահոսել և վառ կարմիր գույն ունեն։ Եթե առողջարար ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա բորբոքումը կտարածվի ողջ լնդերի և ոսկրերի վրա։ Եվս մեկ հանգամանք, ժամանակին ստոմատոլոգի հետ չխորհրդակցելու դեպքում, արդեն հարկ կլինի բուժել ոչ թե գինգիվիտը, այլ պարօդոնտիտը։ Ըստ բորբոքման աստիճանի ընտրվում են բուժման մեթոդները։ Իսկ հիվանդության ձևն ու ծանրության աստիճանը ճիշտ ախտորոշել կարող է միայն ստոմատոլոգը հետազոտությունների հատուկ մեթոդներով։

Լնդերի հիվանդությունների բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոմատոլոգիական օգնության դիմած գրեթե յուրաքանչյուր երկրորդ պացիենտի մոտ լնդերի հետ խնդիրներ կան, իսկ ավելի ճիշտ, պարօդոնտի։ Դրանք կարող են արտահայտվածության տարբեր աստիճաններ ունենալ, սկսած գինգիվիտից մինչև պարօդոնտոզ։ Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է վառ արտահայտված լինել, և նրանք բժշկին դիմում են արդեն կոնկրետ գանգատներով, օրինակ, լնդերի արյունահոսություն, ատամների գերզգայունություն, ատամների արմատների մերկացում, ատամերի շարժվելը։

Լնդերի հիվանդությունների պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվում է բերանի խոռոչի սխալ խնամքից։ Սխալ և վատ մաքրելու հետևանքով ձևավորվում է ատամնափառ, ատամնաքարեր, վեր և ենթալնդային քարեր։ Ատամնափառն ու քարերը բացասաբար են անդրադառնում լնդերի սնուցման վրա, դրանց միանում են մանրէները և քայքայում են ատամի շուրջբոլորի հյուսվածքը։ Ողջ ախտընթացը խորանում է լնդերի տակ, քայքայելով ոսկորը, ձևավորվում են պաթոլոգիկ ատամնալնդային գրպանիկներ, որի արդյունքում բացարձակապես առողջ ատամները սկսում են շարժվել ու թափվել։

Երկրորդ ՝ սխալ կծվածքի հետևանքով ժամանակի ընթացքում մերկանում են ատամների վզիկներն ու արմատները, ատամները գերզգայուն են դառնում։

Պարօդոնտի ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ առավել ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կատարել պանորամային նկարահանում, որը կոչվում է օրթոպանտոմոգրամմա։ Այն հնարավորություն է տալիս բժշկին տեսնել պացիենտի պարօդոնտի վիճակը, հատկապես, հարատամնային ոսկրերի վիճակը։ Տեսողականորեն միշտ չէ, որ հնարավոր է լինում որոշել ոսկրային հյուսվածքի ատրոֆիայի աստիճանը, իսկ ռենտգեն նկարահանումը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ ախտորոշում կատարել։

Բժշկի հիմնական խնդիրն է կանխարգելել և բուժել այդ ախտընթացը։ Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կատարվում է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա, կյուրետաժ կամ վիրահատական միջամտություն։ Գլխավոր խնդիրն է մաքրել ողջ բորբոքված, ախտահարված հյուսվածքը և թույլ չտալ, որ հիվանդությունը զարգանա։ Բերանի խոռոչի առողջական վիճակը կայուն կպահպանվի, եթե հիվանդին բացատրվեն բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի կանոնները և նա, իր հերթին, դրան պատասխանատվությամբ մոտենա։

Լնդերի արյունահոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լնդերի արյունահոսությունը հիմնական ախտանիշն է, որը վկայում է լնդերի բորբոքման մասին։ Լնդերի արյունահոսությունը, որպես կանոն, լինում է պաթոլոգիական երկու վիճակների դեպքում` գինգիվիտի և պարօդոնտիտի։

Գինգիվիտը լնդերի բորբոքման առաջին փուլն է։ Եթե այն բուժելու համար ոչ մի բուժգործողություն չի կատարվում, հիվանդությունը զարգանում է և արդեն պարօդոնտիտն է «մտնում իր իրավունքների մեջ», այսինքն բորբոքվում է հարատամնային հյուսվածքը, ներառյալ ոսկրային հյուսվածքը։

Լնդերի արյունահոսության պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լնդերի արյունահոսության սկզբնական և հիմնական պատճառը բերանի խոռոչի անբավարար հիգիենան է։ Այսինքն, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, ատամնափառի և ատամնաքարերի առաջացումը։ Իսկ ատամնափառն ու ատամնաքարերը միկրօրգանիզմների բազմացման համար հիանալի միջավայր են, որոնք էլ բորբոքային ախտընթացի առաջացման պատճառ են դառնում։

Բացի դրանից, լնդերի արյունահոսություն կարող է դիտվել մարդու օրգանիզմում հորմոնային փոփոխությունների ժամանակ։ Օրինակ, սեռական հասունացման տարիներին կամ հղիության ժամանակ։ Այս ընթացքում առաջանում են, այսպես կոչված դեռահասային գինգիվիտը և հղիների գինգիվիտը։

Լնդերի արյունահոսություն կարող է լինել նաև արյան տարբեր հիվանդությունների, ինչպես նաև, C վիտամինի անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։

Լնդերի արյունահոսության բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կախված է տվյալ ախտընթացի դրսևորումից։ Եթե այն կապված է հորմոնային փոփոխությունների հետ, ապա անհրաժեշտ է առաջին հերթին բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրում կատարել։ Երբ հորմոնային ֆոնը կարգավորվում է վերոհիշյալ խնդիրները վերանում են։ Իսկ եթե խոսքը լուրջ հիվանդությունների մասին է, ապա, առաջին հերթին, հարկ է ուշադրություն դարձնել հիմնական հիվանդության վրա։ Իսկ եթե գինգիվիտ կամ պարօդոնտիտն է առկա, ապա պետք է վերացնել պատճառային գործոնը, մաքրել ատամնաքարերն ու ատամնափառը և, անհրաժեշտության դեպքում, պարօդոնտոլոգիական բուժում անցկացնել։

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինչպիսին էլ լինի լնդերի արյունահոսության պատճառը, բերանի խոռոչի հիգիենան պետք է անհրաժեշտ մակարդակով կատարվի, որպեսզի էլ ավելի չվատանա արդեն առկա վիճակը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]