Պատերնա դե Ռիվերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատերնա դե Ռիվերա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ127 մետր
Մակերես14 կմ²
Մասն էQ100593631?[1], Q107553373?[2] և La Janda?[3]
Քարտեզ
Քարտեզ

Պատերնա դե Ռիվերա (իսպ.՝ Paterna de Rivera), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 14 կմ² տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 5680։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 56 կիլոմետր է։

Պատերնա դե Ռիվերան մաս է կազմում այսպես կոչված՝ «Ցլի երթուղու» ( Ruta del Toro), գյուղատնտեսական և հատկապես անասնապահական բնակավայր է, հայտնի է մանավանդ նրանով, որ հանդիսանում է ցլամարտի համար ցուլեր բուծող վայրերից մեկը։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այս բնակավայրում է ծնունդ առել ֆլամենկո պալո պարի «պետեներա» անվանումը կրող տեսակը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
19995180—    
20005179−0.0%
20015198+0.4%
20025246+0.9%
20035325+1.5%
20045313−0.2%
20055354+0.8%
Աղբյուր՝ INE (Spain)

Անվանի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Պետեներայի հուշարձանը
  • Դոլորես լա Պետեներա - երգչուհի[4]
  • Էլ Պեռո դե Պատերնա - երգիչ
  • Նինյո դե լա Կավա - երգիչ
  • Ռուֆինո դե Պատերնա - երգիչ
  • Խոսե Անտոնիո Բառոսո Տոլեդո - 20-րդ դարի քաղաքական գործիչ, հարևանությամբ գտնվող Պուերտո Ռեալ քաղաքի քաղաքապետը 1979-ից 1999 թվականներին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատերնա դե Ռիվերա» հոդվածին։