Պասա Կուատրու ազգային անտառ
Տեսակ | ազգային անտառ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Երկիր | Բրազիլիա[1] |
Վարչատարածք | Մինաս Ժերաիս |
Հիմնվել է | հոկտեմբերի 25, 1968 |
Մակերես | 3,35 կմ² և 335 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Պասա Կուատրու ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Passa Quatro), ազգային անտառ Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Այն ընդգրկում է Ատլանտյան անտառի տարածքը։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պասա Կուատրու ազգային անտառը գտնվում է Մինաս Ժերայս նահանգի Պասա Կուատրու մունիցիպալիտետում[2]։ Ունի 335.37 հա տարածք[3]։ Պասա Կուատրուն ներառում է Ատլանտյան անտառի կարևոր բրածոները, ինչպիսին է Araucaria angustifolia մոնոկուլտուրաները, ինչպես նաև սոճու և էվկալիպտի տեսակները[4]։ Պահպանվող տեսակներից են՝ բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), օցելոտը (Leopardus pardalis) ու պուման (Puma concolor)[3]։
Անտառն ունի նպաստավոր դիրք բացօթյա հանգստի և կրթական գործունեության համար, որոնք ուղղված են շրջակա միջավայրի իրազեկմանը և ջրային ռեսուրսների պահպանմանը։ Իպորան ջրվեժը հիմնական տեսարժան վայրն է, որտեղ այցելուները կարող են լողալ։ Դաշտախնջույքի կամ հանգստի համար կա ընդարձակ կանաչ տարածք՝ արհեստական լճերով, հրապարակներով, այգիներով, ամառանոցներով, խաղահրապարակով և խմելու ջրի աղբյուրներով։ Անտառն ունի նաև բույսերի տնկարան[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պասա Կուատրու ազգային անտառը ստեղծվել է 1968 թվականի հոկտեմբերի 25-ին՝ դաշնային հրամանագրով[3]։ Սկզբում այն ղեկավարվում էր նախկին Պինյու ազգային ինստիտուտի կողմից (INP)։ Պարկն այժմ գտնվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի ղեկավարության ներքո[4]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[2]։ Անտառը դարձել է պահպանման միավորումների՝ Մանտիկեյրա մոզայիկի մի մասը, որը ստեղծվել է 2006 թվականին[5]։ Այն նաև հանդիսանում է Սեռա դու Մանտիկեյրա էկոլոգիական միջանցքի մի մասը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://petscan.wmflabs.org/?psid=2920154
- ↑ 2,0 2,1 Unidade de Conservação ... MMA
- ↑ 3,0 3,1 3,2 «Flona de Passa Quatro – ICMBio». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Floresta Nacional de Passa Quatro – ICMBio». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «o mosaico mantiqueira – Mosaico». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Flona de Passa Quatro (պորտուգալերեն), ICMBio, Արխիվացված է օրիգինալից 2016-10-03-ին, Վերցված է 2016-09-29-ին
- Floresta Nacional de Passa Quatro (պորտուգալերեն), ICMBio, Արխիվացված է օրիգինալից 2016-10-03-ին, Վերցված է 2016-09-29-ին
- o mosaico mantiqueira (պորտուգալերեն), Mosaico Mantiqueira, Արխիվացված է օրիգինալից 2016-09-27-ին, Վերցված է 2016-09-26-ին
- Unidade de Conservação: Floresta Nacional de Passa Quatro (պորտուգալերեն), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-09-29-ին
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Plano de Manejo Floresta Nacional de Passa Quatro Minas Gerais (PDF) (պորտուգալերեն), Brasília: Ministério do Meio Ambiente: Instituto Chico Mendes de Conservação da Biodiversidade, 2009, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-10-03-ին, Վերցված է 2016-09-29-ին