Պասա Կուատրու ազգային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պասա Կուատրու ազգային անտառ
Floresta Nacional de Passa Quatro
Տեսակազգային անտառ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա[1]
ՎարչատարածքՄինաս Ժերաիս
Հիմնվել էհոկտեմբերի 25, 1968
Մակերես3,35 կմ² և 335 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Պասա Կուատրու ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Պասա Կուատրու ազգային անտառ

Պասա Կուատրու ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Passa Quatro), ազգային անտառ Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Այն ընդգրկում է Ատլանտյան անտառի տարածքը։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասա Կուատրու ազգային անտառը գտնվում է Մինաս Ժերայս նահանգի Պասա Կուատրու մունիցիպալիտետում[2]։ Ունի 335.37 հա տարածք[3]։ Պասա Կուատրուն ներառում է Ատլանտյան անտառի կարևոր բրածոները, ինչպիսին է Araucaria angustifolia մոնոկուլտուրաները, ինչպես նաև սոճու և էվկալիպտի տեսակները[4]։ Պահպանվող տեսակներից են՝ բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), օցելոտը (Leopardus pardalis) ու պուման (Puma concolor)[3]։

Անտառն ունի նպաստավոր դիրք բացօթյա հանգստի և կրթական գործունեության համար, որոնք ուղղված են շրջակա միջավայրի իրազեկմանը և ջրային ռեսուրսների պահպանմանը։ Իպորան ջրվեժը հիմնական տեսարժան վայրն է, որտեղ այցելուները կարող են լողալ։ Դաշտախնջույքի կամ հանգստի համար կա ընդարձակ կանաչ տարածք՝ արհեստական լճերով, հրապարակներով, այգիներով, ամառանոցներով, խաղահրապարակով և խմելու ջրի աղբյուրներով։ Անտառն ունի նաև բույսերի տնկարան[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասա Կուատրու ազգային անտառը ստեղծվել է 1968 թվականի հոկտեմբերի 25-ին՝ դաշնային հրամանագրով[3]։ Սկզբում այն ղեկավարվում էր նախկին Պինյու ազգային ինստիտուտի կողմից (INP)։ Պարկն այժմ գտնվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի ղեկավարության ներքո[4]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[2]։ Անտառը դարձել է պահպանման միավորումների՝ Մանտիկեյրա մոզայիկի մի մասը, որը ստեղծվել է 2006 թվականին[5]։ Այն նաև հանդիսանում է Սեռա դու Մանտիկեյրա էկոլոգիական միջանցքի մի մասը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://petscan.wmflabs.org/?psid=2920154
  2. 2,0 2,1 Unidade de Conservação ... MMA
  3. 3,0 3,1 3,2 «Flona de Passa Quatro – ICMBio». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Floresta Nacional de Passa Quatro – ICMBio». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «o mosaico mantiqueira – Mosaico». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]