Jump to content

Պապի Ջիլոբոջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապի Ջիլոբոջի
ֆր.՝ Papy Djilobodji
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պապի Միսոն Ջիլոբոջի[1]
Ազգությունը Սենեգալ սենեգալցի
Քաղաքացիությունը  Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր Կաոլակ, Սենեգալ Սենեգալ
Հասակ 1.92
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Չելսի ՖԱ
Համար 15
Պատանեկան կարիերա
2007 - 2009 Սենեգալ Սաոլում ՖԱ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 - 2010 Ֆրանսիա Սենարտ Մոիսսի 10 (1)
2010 - 2015 Ֆրանսիա Նանտ ՖԱ 171 (9)
2015- ներկա Անգլիա Չելսի ՖԱ 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պապիսս Միսոն Ջիլոբոջի (ֆր.՝ El Hadji Papy Mison Djilobodji, դեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[2][3], Kaolack, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս Չելսի ՖԱ-ում և Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլոբոջին իր ֆուտբոլային գործունեությունն սկսել է «Սալյում» ֆուտբոլային ակումբում, իր առաջին պրոֆեսիոնալ խաղերը անց է կացրել 2007-2008 թվականի մրցաշրջանում[4]։ Սենեգալի պրեմիեր լիգայում «Սալյումի» կազմում երկու հաջող մրցաշրջանից հետո 2009 թվականի հոկտեմբերին նա տեղափոխվեց Ֆրանսիա սիրողական մրցաշարի «Սենար Մուասի» ակումբ[5]։ Հաջող անց կացնելով 2009-2010 մրցաշրջանի առաջին մասը՝ նա ուշադրության արժանացավ 2-րդ Լիգայի՝ «Նանտ» ակումբի կողմից, որտեղ էլ տեղափոխվեց 2009 թվականի դեկտեմբերի 27-ին[6]։

2010 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցավ Ջիլոբոջիի առաջին խաղը «Նանտում» 2-րդ Լիգայի ապագա չեմպիոն «Կանայի» հետ (1:3)[7]։ Առաջին տարում դիմանալով մրցակցությանը՝ Ջիլոբոջին դարձավ հիմնական կազմի խաղացող՝ երկրորդ մրցաշրջանում մասնակցելով 27 խաղի և խփելով 2 գոլ[8]։ Պաշտպանությունում ունեցած նրա տպավորիչ խաղերը օգնեցին «Նանտին» 2012-2013 մրցաշրջանում հասնելու 1-ին Լիգա։ «Նանտում» վեց մրցաշրջանների ընթացքում Պապին խաղացել է 185 խաղ և խփել 9 գոլ։ 2015 թվականին տրանսֆերային պատուհանի ժամանակ հայտնի դարձավ, որ Ջիլոբոջիով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Սանդերլենդը և Աստոն Վիլլան։ Սակայն ոչ այս աումբներից չհաջողվեց ձեռք բերել սենգալցի կենտրոնական հարձակվողին[9]։

2015 թվականի սեպտեմբերի 1-ին Ջիլոբոջին միացավ Պրեմիեր Լիգային «Չելսի» ակումբի կազմում՝ ստորագրելով 4-ամյա պայմանագիր[10][11]։ Փոխանցման արժեքը 2,7 միլիոն ֆունտ ստերլինգ էր[12]։ Առաջին խաղը «Չելսիի» կազմում կայացել է սեպտեմբերի 23-ին Ֆուտբոլային լիգայի գավաթի մրցաշարի 3-րդ փուլում «Ուոլսորի» դեմ խաղում փոխարինելով Ռադամել Ֆալկաոյին 90-րդ րոպեին (4:1 հաշվով)[13]։

Վարձավճար «Վերդերում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 21-ին Ջիլոբոջին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց «Վերդեր» ֆուտբոլային ակումբին[14]։ Հունվարի 24-ին առաջին անգամ խաղալով Բունդեսլիգայում՝ հանդես եկավ մեկնարկային կազմում «Շալկե 04»-ի դեմ խաղում(3:1)[15]։ Փետրվարի 13-ին նա խփեց առաջին գոլը Բունդեսլիագայում «Հոֆենհայմի» դարպասը (1:1)[16]։

Միջազգային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 31-ին Ջիլոբոջիին հրավիրեցին Սենեգալի հավաքական ակումբակից ընկեր Իսո Սիսոկոյի հետ մասնակցելու Զամբիայի դեմ ընկերական խաղում[17]. Его дебют на Кубке африканских наций состоялся 19 января 2015 года в матче группового этапа против сборной Ганы, который закончился победой 2:1[18]: Նրա առաջին խաղը հավաքականի կազմում 2016 թվականի օգոստոսի 14-ին Զամբիայի դեմ ընկերական խաղում։ Նրա առաջին խաղը Աֆրիկյան ազգերի գավաթի մրցաշարում 2015 թվականի հունվարի 19-ին խմբային փուլում Գանայի ազգային հավաքականի դեմ խաղում, որն ավարտվեց 2-1 հաշվով հաղթանակով։ Մրցաշարում Ջիլոբոջին խաղաց երկու խաղում, իսկ նրա հավաքականը դուրս չեկավ խմբից՝ զբաղացնելով 3-րդ տեղ[19]։

Գործունեության վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 մայիսի 14-ի դրությամբ[20]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզիա Փոխանցում Գոլ Փոխանցում Գոլ Փոխանցում Գոլ Փոխանցում Գոլ
Սենար Մուասի 2009–10 Ֆրանսիայի առաջնություն, Խումբ D 7 1 0 0 0 0 7 1
Ընդամենը 7 1 0 0 0 0 7 1
Նանտ 2009–10 2-րդ Լիգա 13 0 0 0 0 0 13 0
2010–11 27 2 4 0 0 0 31 2
2011–12 36 4 4 0 0 0 40 4
2012–13 36 0 3 0 0 0 39 0
2013–14 1-ին Լիգա 28 3 2 0 0 0 30 3
2014–15 31 0 2 0 0 0 33 0
Ընդամենը 171 9 15 0 0 0 186 9
Չելսի 2015–16 Պրեմիեր Լիգա 0 0 1 0 0 0 1 0
Վերդեր Բրեմեն (վարձավճար) 2015–16 Բունդեսլիգա 14 2 2 0 0 0 16 2
Ընդամենը 192 12 18 0 0 0 210 12

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 մայիսի 2-ի դրությամբ[21]
Թիմ Մրցաշրջան Ընկերական Մրցախաղ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սենեգալ Սենեգալ 2013 1 0 1 0 2 0
2014 3 0 6 0 9 0
2015 2 0 2 0 4 0
Ընդհանուր 6 0 9 0 15 0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Premier League Clubs submit Squad Lists» (PDF) (անգլերեն). Официальный сайт Премьер-лиги. 2015 թ․ սեպտեմբերի 2. էջ 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Le FC Nantes recrute Papy Mison Djilobodji, ancien de l'ASC Saloum – Agence de Presse Sénégalaise» (ֆրանսերեն). Aps.sn. 2015 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Retrouvez dans cette rubrique le tableau des transferts pour la saison 2009–2010» (ֆրանսերեն). Foot-senartmoissy.com. 2015 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Nantes: Papy Mison Djilobodji débarque» (ֆրանսերեն). Football.fr. 2015 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Nantes vs.Caen (1:3)» (անգլերեն). Soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «Profile: P. Djilobodji» (անգլերեն). Soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. «Sunderland AFC transfers: Nantes defender Djilobodji and Townsend linked but Defoe could exit» (անգլերեն). The Chronicle. 2015 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. «Papy Djilobodji file à Chelsea» (ֆրանսերեն). Официальный сайт ФК «Нант». 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. «Djilobodji signs» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Papy Djilobodji joins Chelsea from Nantes» (անգլերեն). ESPN. 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. «Walsall FC 1:4 Chelsea FC» (անգլերեն). Transfermarkt.com. 2015 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  14. «Papy Djilobodji verstärkt den SV Werder» (գերմաներեն). Официальный сайт ФК «Вердер». 2016 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  15. «FC Schalke 04 1:3 SV Werder Bremen» (անգլերեն). Transfermarkt.com. 2016 թ․ հունվարի 24. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  16. «SV Werder Bremen 1:1 TSG 1899 Hoffenheim» (անգլերեն). Transfermarkt.com. 2016 թ․ փետրվարի 13. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  17. «Zambia vs. Senegal» (անգլերեն). National Football Teams. 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  18. «Ghana vs. Senegal» (անգլերեն). National Football Teams. 2015 թ․ հունվարի 19. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. «Кубок Африки 2015. Группа С» (ռուսերեն). Футбол на куличках. 2015 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. «P. Djilobodji». Soccerway.
  21. «Internationals: Papiss Mison Djilobodji» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապի Ջիլոբոջի» հոդվածին։